[ARM]     [RUS]     [ENG]

COVID-19-ՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Ինչ­պես ամ­բողջ աշ­խար­հում, այն­պես էլ ՀՀ-ում և ԱՀ-ում COVID-19-ով պայ­մա­նա­վոր­ված հա­մա­ճա­րա­կա­յին վի­ճա­կը շա­րու­նա­կում է մնալ լար­ված: Մար­տի 31-ի տվյալ­նե­րով՝ ՀՀ-ում հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 1148 նոր և ընդ­հա­նուր 192 639 դեպք։ Ընդ­հա­նուր առ­մամբ կա­տար­վել է 853 829, իսկ վեր­ջին օ­րը՝ 6354 թես­տա­վո­րում։ Կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյու­նից ա­պա­քին­վել է 173 064 քա­ղա­քա­ցի, մա­հա­ցել 3515 հի­վանդ:

Վեր­ջին օր­վա տվյալ­նե­րով՝ վա­րա­կը հաղ­թա­հա­րել է 459 մարդ, սա­կայն գրանց­վել է մահ­վան 18 դեպք:
Նա­խորդ օրն ար­ձա­նագր­վել է մահ­վան 2 դեպք, երբ հի­վանդ­ներն ու­նե­ցել են կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով։ Այդ­պի­սի դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը 892 է: Կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյամբ ներ­կա­յումս բու­ժում է ստա­նում 15168 հի­վանդ:
Ար­ցա­խում մար­տի 30-ին կա­տար­ված 77 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում հաս­տատ­վել է COVID-19 վա­րա­կի 7 նոր դեպք: Վա­րա­կա­կիր­նե­րը նախ­կի­նում հաս­տատ­ված հի­վանդ­նե­րի շփ­ման շր­ջա­նա­կից են։ Ներ­կա­յումս կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյամբ ստա­ցիո­նար բու­ժում է ստա­նում 20 վա­րա­կա­կիր, իսկ թեթև ախ­տան­շան­նե­րով հի­վանդ­ներն ամ­բու­լա­տոր բուժ­վում են տնա­յին պայ­ման­նե­րում: ԱՀ-ում ընդ­հա­նուր կա­տար­վել է 22 008 թես­տա­վո­րում, հաս­տատ­վել է վա­րա­կի 2486 դեպք։ Տար­վա ըն­թաց­քում կո­րո­նա­վի­րու­սի լա­բո­րա­տոր հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով ի­րա­կա­նաց­վել է 4560 հե­տա­զո­տու­թյուն, ո­րի ար­դյուն­քում հայտ­նա­բեր­վել է վա­րա­կի 602 դեպք։
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը կր­կին հոր­դո­րում է պահ­պա­նել սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն, հետևել հի­գիե­նա­յի տար­րա­կան կա­նոն­նե­րին, դնել դի­մակ, խու­սա­փել մարդ­կա­յին կու­տա­կում­նե­րից փակ տա­րածք­նե­րում՝ կարևո­րե­լով հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը։