[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ՄԵՐՕՐՅԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ...

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Ա­վետ­ման օր… Տոն Ա­վե­տի­սի Մայ­րա­նա­լու տոն՝ ի վեր­ջո՝ Փրկ­չա­կան…Կյան­քը բերկ­րում էր Մա­րիա­մի ներ­սում՝ աշ­խարհ էր գա­լու Մարդ­կու­թյան Փր­կի­չը… Հե­տո սերն­դե­սե­րունդ մայ­րե­րին վի­ճակ­ված էր փր­կիչ­ներ լույս աշ­խարհ բե­րե­լու՝ փր­կիչ­ներ` ոչ սո­վո­րա­կան՝ ա­սել է թե՛ հայ­րե­նափր­կիչ­ներ… Ու ար­դեն քա­նի՝- քա­նի սե­րունդ այդ ա­ռա­քե­լու­թյու­նը մայրն իր ու­սե­րին տա­նու՝մ -տա­նում է ան­տր­տունջ ու ար­ժա­նա­պատ­վո­րեն: Մայրն իր հրեշ­տա­կա­բեր՝ ճեփ-ճեր­մակ Ա­վե­տի­սին սև է խառ­նում ար­դեն քա­նի՝ սե­րունդ… ժա­մա­նա­կը հո­սում է՝ ժա­մա­նա­կը խո­սում է մոր լեզ­վով ու մոր սր­տով՝ ժա­մա­նա­կի կան­գը մոր սր­տից պո­կում ու ան­վե­րա­դարձ տա­նում է փրկ­չա­կան հույ­սով լույս աշ­խարհ բե­րած զա­վակ­նե­րին:

Մեր ա­նա­մոք վեր­քե­րը թաց ու բաց էին մինչև 2020թ. սեպ­տեմ­բե­րի 27-ից էլ շատ ա­ռաջ… Դառն ու ա­նա­սե­լի ծանր օ­րե­րը մեզ կր­կին այ­ցի ե­կան՝ կր­կին ձյուն մաղ­վեց մեր բաց գլ­խին՝ դեռ չս­պիա­ցած մեր վեր­քե­րը կր­կին ար­նա­հո­սե­ցին՝ սա­կայն ա­նընկ­ճե­լի մեր ո­գին ար­թուն է ու ար­թուն… Հա­լալ կաթ­նա­կեր մեր զա­վակ­նե­րը կր­կին ողջ հա­սա­կով կանգ­նե­ցին կյան­քի ու մահ­վան սահ­մա­նագ­ծում վճ­ռո­րո­շե­լով. ՙԱ­վե­լի լավ է մեռ­նել կանգ­նած՝ քան ապ­րել ծն­կած…՚: Մենք՝ մայ­րերս՝ ռազ­մա­ճա­կատ՝ ա­ռա­ջին գիծ էինք ճամ­փում՝ գրե­թե հա­մոզ­ված՝ որ դա կա­րող էր լի­նել ձեր վեր­ջին մար­տը՝ բայց ճամ­փում էինք հույս­ներս Աստ­ծուն՝ պահ­պա­նիչ ա­ղոթք­նե­րով: Մենք դո­ղում էինք ձեր կյան­քի հա­մար: Դուք հո­ղին էիք հանձ­նում ձեր մար­տա­կան ըն­կեր­նե­րին ու գե­րեզ­մա­նից ու­ղիղ մար­տի դաշտ նետ­վում՝ երդ­վե­լով վրեժ­խն­դիր լի­նել: Մենք մայ­րա­կան ա­ղոթք­ներ էինք մրմն­ջում աս­պա­րե­լու ձեզ թշ­նա­ման­քից՝ դա­վե­րից ու դեռևս գո­յու­թյուն ու­նե­ցող մարդ­կա­յին մութ գոր­ծե­րից: Դուք դար­ձաք լե­գենդ ի­րա­կան լե­գենդ՝ ու հե­ռա­ցաք մեր պայ­քա­րից միայն ֆի­զի­կա­պես՝ մա­սունք­վե­ցիք որ ձեր շուր­թե­րով խո­սի ին­քը՝ նո­րին մե­ծու­թյուն ժա­մա­նա­կը…Դուք ստեղ­ծե­ցիք ձեր ժա­մա­նա­կը՝ գրե­ցիք ա­րյամբ՝ կամ­քով՝ պայ­քա­րով՝ ա­սուպ­վե­լով ժա­մա­նա­կի հո­լո­վույ­թում:

Ձեր ո­գին վճիտ էր ինչ­պես Ար­ցա­խի աղ­բյուր­նե­րի զու­լա­լու­թյու­նը՝ ձեր դա­լուկ շուր­թե­րին դեռ ա­ռա­ջին համ­բույ­րի ան­մեղ, դրոշմն էր՝ իսկ այ­սօր լե­զուս չի զո­րում ա­սել՝ սիրտս եր­կատ­վում է կորս­տի ցա­վից՝ ձեր սի­րած աղ­ջիկ­նե­րի մի ստ­վար մասն այդ­պես էլ հար­սա­նե­կան ա­ռա­գաստ չի մտ­նե­լու՝ նրանց բա­ժին փե­սա­ցու­նե­րը, ա­վա՛ղ, հա­վեր­ժի մեծ ճամ­փորդ­ներն են… Զա­վակ­ներս՝ ձեր ծնող­նե­րից շա­տե­րը չդի­մա­ցան կորս­տյան ցա­վին: Նրանք ե­կան ձեր ոտ­նա­հետ­քե­րով՝ Աստ­ծո դռա­նը հան­դի­պե­լու ակն­կա­լու­թյամբ: Երկ­րի վեր­քե­րը ան­չափ շատ են՝ շատ ու ան­քն­նե­լի՝ ծաղ­կած ծա­ռե­րին ի­ջած ձյու­նը մեր սր­տե­րին էլ է մաղ­վել՝ մեր հո­գի­նե­րը մր­սում են՝ սարս­ռում՝ սա­կայն դի­մա­նում ենք, որ ձեր հի­շա­տա­կի կան­թե­ղը վառ պա­հենք: Երբ դու տուն դար­ձար վա­հա­նի վրա՝ կինդ ծնն­դա­բե­րեց՝ ինչ տա­ռա­պանք էր ա­ռաջ­նե­կիդ ճի­չը՝ կնոջդ եր­կուն­քի ձայ­նը… Դու վերս­տին ծն­վե­ցիր նրանց հետ՝ դու նրանց քեզ հետ ան­մա­հու­թյան դու­ռը տա­րար, որ տես­նեն՝ հի­շեն ու փա­ռա­բա­նեն և՝ ա­մե­նա­կարևո­րը՛ տեր կանգ­նեն քո պայ­քա­րին: Օ­րեր ա­ռաջ Ստե­փա­նա­կեր­տի ծնն­դա­տա­նը Տաթևիկ ա­նու­նով դուստր լույս աշ­խարհ բե­րած՝ ըն­դա­մենն ա­միս­ներ ա­ռաջ ա­մուս­նուն կորց­րած ման­կա­մարդ տի­կի­նը՝ ար­ցունք­նե­րը ժպի­տով սր­բե­լով խոս­տո­վա­նում է. ՙԻնձ հա­մար պա­տիվ է մե­ծաց­նել հե­րոս ա­մուս­նուս զա­վակ­նե­րին՝ պա­տիվ ու­նեմ կյանքս նպա­տակ դարձ­նել հա­նուն ա­մուս­նուս՚: Ար­ցա­խում հե­րո­սա­բար զոհ­ված հրազ­դան­ցի երկ­վո­րյակ­ներ Վա­հեի ու Էդ­գա­րի տա­տի­կը՛ Զե­փյուռ Մկրտ­չյա­նը վշ­տի հետ չհաշտ­վե­լով, ՙԿո­չեմ Ապ­րո­ղաց՚-ի սե­փա­կան բա­նաձևն է հղում խուլ ու համր աշ­խար­հին. ՙՄենք տվե­ցինք հայ­րե­նի­քին մեր ա­մե­նա­թան­կը: Ա­վե­րակ եմ փլ­ված ե­կե­ղե­ցու նման՝ ա­փեափ եմ զարկ­վում՝ Ար­ցա­խը չկա՝ այն դա­վադ­րա­բար ըն­կել է, իսկ տղա­ներն այն­տեղ բար­ձուն­քում մի բուռ հող դար­ձան…՚ Հե­տո… Հե­տո բա­նա­կա­նու­թյու­նը հու­շում է, որ ցա­վի հետ պի­տի սո­վո­րի ապ­րել մի հար­կի տակ՝ հա­նուն պայ­քա­րի շա­րու­նա­կու­թյան՝ չեմ նե­րե­լու քեզ աշ­խարհ՛ ա­սում է՝ հույսս չեմ կորց­նե­լու ու շա­րու­նա­կե­լու եմ հա­վա­տալ ժո­ղովր­դիս հա­րատևու­թյան ա­ռեղծ­վա­ծին…
Մենք վայր­կյան ան­գամ չենք մո­ռա­նում ձեզ՝ ձեր պար­զած պայ­քա­րի դրո­շը ոչ միայն մեր սր­տե­րում է, այլև ձեռք­նե­րիս և այն տա­նե­լու ենք մինչև վերջ՝ մինչև վերջ­նա­կան հաղ­թա­նակ: Ու­րիշ ելք չկա՝ չու­նենք՝ պայ­քա­րի օ­րեն­քը դա­ժան է՝ սա­կայն ար­դա­րա­ցի պայ­քա­րը ՙդա­տա­պարտ­ված է՚ հաղ­թու­թյան: Ան­կախ Ար­ցա­խը ձեր կյան­քի ի­մաստն էր՝ մեր կյան­քի ի­մաստն է՝ ի­մաստ՝ որ ե­րիցս սր­բաց­վեց ձեր նա­հա­տա­կու­թյամբ… Իսկ մենք կդի­մա­նանք՝ կդի­մա­նանք ինչ­պես ծա­ռերն են դի­մա­նում բո­լոր խոր­շակ­նե­րին ու մեռ­նում՝ կանգ­նած՝ շար­քում… Մեր միակ մխի­թա­րան­քը ձեր հա­վեր­ժող կեն­սագ­րու­թյունն է՝ ձեր` դե­պի աստ­վա­ծա­ցում տա­նող սուրբ ճա­նա­պար­հը. այն է՝ կյանքս հայ­րե­նի­քիս, հո­գիս՝ Աստ­ծուն, պա­տիվս՝ ինձ:

Հ. Գ.
…Եվ ու­րեմն… քա­նի դեռ աշ­խար­հը չի երկ­խո­սում մոր սր­տով ու սի­րով՝ մեր ՙԱ­վե­տիս՚ -նե­րին դառ­նու­թյուն ենք խառ­նե­լու՝ բայց ոչ հու­սա­հա­տու­թյուն… մեզ դեռ փրկ­չա­կան Ա­վե­տիս­ներ են սպա­սում՝ Ա­վե­տիս­ներ Հայ Մայ­րե­րից… Շնոր­հա­վոր Մայ­րու­թյան ու գե­ղեց­կու­թյան օր…