ՆՈՐ ԶԲՈՍԱՅԳԻ
Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ
-Մայրաքաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող նախկին գյուղատնտեսական քոլեջի վթարային շենքը ապամոնտաժվում է՝ պուրակ կառուցելու նպատակով,- ՙԱզատ Արցախ՚-ի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սամվել Ղուլյանը։
Պուրակի փոխարեն այդ տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու` բնակչության շրջանում շրջանառվող լուրերի մասին փոխքաղաքապետը պատասխանեց.
-Դեռևս 2020 թվականին նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով մշակվել է ծրագիր՝ այդ վայրում պուրակ կառուցելու նպատակով։ Այժմ մաքրման աշխատաքներ են ընթանում։ Աշխատանքներն իրականացնում է ՙԿապալառու՚ կազմակերպությունը, պատվիրատուն քաղաքապետարանն է, իսկ ֆինանսավորումը կատարում է կառավարությունը։
Փոխքաղաքապետ Ս. Ղուլյանի խոսքով՝ աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված ժամանակացույցի, իսկ ընթացքում փոփոխության դեպքում քաղաքապետարանը հավելյալ տեղեկություն կհաղորդի։
Հավելենք, որ շենքը կառուցվել է մոտ հարյուր տարի առաջ։