[ARM]     [RUS]     [ENG]

Երկ­րա­բա­նի օ­րը

ԱԱ

Ա­մեն տար­վա ապ­րի­լի ա­ռա­ջին կի­րա­կին նշում են երկ­րա­բան­նե­րի մաս­նա­գի­տա­կան տո­նը։ Այս օր­վա ընտ­րու­թյու­նը պա­տա­հա­կան չէ. հենց այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում է, որ ձմեռն իր դիր­քե­րը ի­րա­պես զի­ջում է՝ թույլ տա­լով երկ­րա­բան­նե­րին ի­րա­կա­նաց­նել դաշ­տա­յին ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ։ Վեր­ջին տաս­նա­մյա­կում Ար­ցա­խի ըն­դեր­քի ու­սում­նա­սի­րու­թյան ծրա­գիրն ի­րա­կա­նաց­նող Պրո­ֆե­սոր Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցի ան­վան Ա­պա­գա սե­րունդ­նե­րի հիմ­նադ­րա­մի երկ­րա­բա­նա­կան ար­շա­վա­խումբն ա­վար­տե­լով նա­խա­պատ­րաս­տա­կան փու­լի աշ­խա­տանք­նե­րը, ան­ցել է երկ­րա­բա­նա­կան գոր­ծու­նեու­թյան կարևո­րա­գույն՝ դաշ­տա­յին ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի փու­լին։ Ա­յո, պա­տե­րազմն ան­մասն չթո­ղեց նաև այս ո­լոր­տը, ար­դյուն­քում մի շարք գոր­ծող հան­քա­վայ­րեր ու ա­վե­լի շատ հե­ռան­կա­րա­յին տե­ղա­մա­սեր մնա­ցին թշ­նա­մու վե­րահս­կո­ղու­թյան տակ՝ մեծ դժ­վա­րու­թյուն ա­ռա­ջաց­նե­լով հատ­կա­պես շի­նա­րա­րու­թյան ո­լոր­տի հա­մար։ Դրա­նով է պայ­մա­նա­վոր­ված այն հան­գա­ման­քը, որ Ա­պա­գա սե­րունդ­նե­րի հիմ­նադ­րա­մի ա­ռաջ­նա­հեր­թու­թյունն այս տար­վա հա­մար շի­նա­նյու­թե­րի՝ որմ­նա­քա­րի, ա­վա­զի, խճի և այլ­նի ո­րո­նումն է, ին­չը միտ­ված է հան­րա­պե­տու­թյու­նը բնա­կան շի­նա­նյու­թե­րի տե­սան­կյու­նից ինք­նա­բավ դարձ­նե­լուն։ Այս ուղ­ղու­թյամբ նա­խա­պատ­րաս­տա­կան փու­լում ար­դեն իսկ ա­ռանձ­նաց­վել են տե­ղա­մա­սեր, որ­տեղ կկենտ­րո­նաց­վեն հիմ­նա­կան աշ­խա­տանք­նե­րը։ Այս­պես, որմ­նա­քա­րի ար­տադ­րու­թյան հում­քի՝ կրա­քա­րի, տու­ֆի, ա­վա­զա­քա­րի ո­րո­նո­ղա­կան աշ­խա­տանք­ներ կի­րա­կա­նաց­վեն Մար­տու­նու և Աս­կե­րա­նի շր­ջան­նե­րում (Մար­տա­կեր­տի շր­ջա­նում ար­դեն իսկ գոր­ծում է կրա­քա­րի մի քա­նի հան­քա­վայր)։ Ա­վա­զի, խճի հա­մար ա­ռանձ­նաց­վել են Խա­չե­նա­գե­տի և Քո­լա­տակ գե­տե­րի հո­վիտ­նե­րը։ Ոչ մե­տա­ղա­կան օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րից Հիմ­նադ­րա­մի երկ­րա­բա­նա­կան ար­շա­վախմ­բի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են լի­նե­լու նաև մար­մարն ու ինտ­րու­զիվ ա­ռա­ջա­ցում­նե­րը։ Ե­թե մար­մա­րի դեպ­քում հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում մնա­ցել են մի շարք նշա­նա­կա­լի հան­քա­վայ­րեր, ա­պա ինտ­րու­զիվ ա­պար­նե­րի խո­շո­րա­գույն հան­քա­վայ­րը՝ Հադ­րու­թի հաբ­րո-դիա­բա­զի հան­քա­վայ­րը մնա­ցել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օ­կու­պաց­ված տա­րած­քում, ին­չի հետևան­քով, ա­ռա­ջին հեր­թին տե­ղա­կան շու­կա­յում ա­ռա­ջա­ցել է այդ ար­ժե­քա­վոր շի­նա­նյու­թի պա­կաս։ Ի­հար­կե, ար­շա­վախմ­բի ու­շադ­րու­թյու­նից դուրս չեն մնա նաև մե­տա­ղա­կան օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րը, հատ­կա­պես այն պատ­ճա­ռով, որ այդ ճյու­ղից գո­յա­ցող հար­կե­րը կազ­մում են մեր բյու­ջեի զգա­լի մա­սը։ Այս խմ­բի օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րի ո­րո­նո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րը կի­րա­կա­նաց­վեն մեր հան­րա­պե­տու­թյան մե­տա­ղա­կան օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րով ա­մե­նա­հա­րուստ՝ Մար­տա­կեր­տի շր­ջա­նում, ինչ­պես նաև՝ Շու­շիի շր­ջա­նից մնա­ցած հատ­վա­ծում։ Եզ­րա­փա­կե­լով կա­րող ենք ա­սել, որ չնա­յած բո­լոր դժ­վա­րու­թյուն­նե­րին՝ երկ­րա­բան­նե­րը շա­րու­նա­կում են կա­տա­րել ի­րենց մաս­նա­գի­տա­կան պարտ­քը։ Բա­րի երթ …