[ARM]     [RUS]     [ENG]

ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ ՄԵԾԱՐՎԵՑԻՆ ԱՐՑԱԽԻ ԿԻՆ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ ապ­րի­լի 7-ին« Մա­րիամ Աստ­վա­ծած­նի ա­վետ­ման, մայ­րու­թյան և գե­ղեց­կու­թյան տո­նի կա­պակ­ցու­թյամբ« Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի դահ­լի­ճում կա­յա­ցավ հան­դի­սա­վոր ե­րե­կո՝ նվիր­ված ո­լոր­տի կին բու­ժաշ­խա­տող­նե­րին։

Ապ­րի­լի 7-ը նաև Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան (ԱՀԿ) հիմ­նադր­ման օրն է ու մի­ջազ­գա­յին տո­նա­ցույ­ցում այս օ­րը նշ­վում է որ­պես Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին օր։ Աշ­խար­հի շուրջ 200 պե­տու­թյուն ան­դա­մագր­ված է ԱՀԿ-ում, ո­րի ա­ռա­քե­լու­թյունն է բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րին ըն­ձե­ռել հնա­րա­վո­րու­թյուն` օգտ­վե­լու բարձ­րո­րակ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գից։ Այս եր­կու տո­նե­րը միա­վո­րե­լով` ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյունն իր ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նեց ո­լոր­տի կա­նանց, ով­քեր ոչ միայն խա­ղաղ պայ­ման­նե­րում էին կա­տա­րում ի­րենց մաս­նա­գի­տա­կան պարտ­քը, այլև ար­ցա­խյան վեր­ջին պա­տե­րազ­մի ըն­թաց­քում գի­շե­րու­զօր անձ­նու­րաց, ինք­նա­մո­ռաց, ա­մեն մի կորս­տի ու ցա­վի ա­ղեկ­տուր տա­ռա­պան­քին զու­գա­հեռ ուժ էին գտ­նում սթափ­վե­լու և ա­ռա­ջին բու­ժօգ­նու­թյու­նը ցու­ցա­բե­րե­լու վի­րա­վոր զին­վոր­նե­րին։
Տո­նա­կան ե­րե­կո­յի ըն­թաց­քում ե­րախ­տի­քի խոսք հղ­վեց 44-օ­րյա պա­տե­րազ­մի բո­վում հե­րոս զին­վոր­նե­րի կյան­քի հա­մար պայ­քար մղած կին բու­ժաշ­խա­տող­նե­րին։ Միա­ժա­մա­նակ դահ­լի­ճում ցու­ցադր­վեց այդ դա­ժան օ­րե­րի մա­սին պատ­մող տե­սա­հո­լո­վակ։ Պա­տե­րազ­մա­կան պայ­ման­նե­րում Ար­ցա­խի բու­ժաշ­խա­տող­ներն ա­րագ վե­րա­կազ­մա­կերպ­վե­ցին: Նրանց միա­ցան նաև ՀՀ-ի և ար­տերկ­րի հայ բժիշկ­ներ, բու­ժակ­ներ, ու­սա­նող­ներ, կա­մա­վոր­ներ։
44 օ­րե­րի բու­ժօգ­նու­թյան ծան­րա­գույն բե­ռը Ստե­փա­նա­կեր­տի Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի(ՀԲԿ) բու­ժանձ­նա­կազ­մի ու­սե­րին էր։ ՀԲԿ-ի գոր­ծա­դիր տնօ­րեն Մհեր Մու­սա­յե­լյանն անգ­նա­հա­տե­լի հա­մա­րեց պա­տե­րազ­մի օ­րե­րին կին բու­ժաշ­խա­տող­նե­րի կա­տա­րած ծանր աշ­խա­տան­քը և մաղ­թեց, որ նրանք միշտ լի­նեն սիր­ված՝ ապ­րե­լով խա­ղաղ եր­կն­քի տակ։
Նրան­ցից շա­տե­րի հա­մար դա ար­դեն եր­րորդ պա­տե­րազմն էր և այս ան­գամ էլ« ա­ռանց վա­րա­նե­լու« կա­տա­րե­ցին ի­րենց մար­դա­սի­րա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը։
Կենտ­րո­նա­կան զին­վո­րա­կան հոս­պի­տա­լը նույն­պես իր ու­րույն ներդ­րումն ու­նե­ցավ պա­տե­րազ­մի օ­րե­րին։ Հոս­պի­տա­լի պետ Հով­հան­նես Գրի­գո­րյա­նը նախ գլուխ խո­նար­հեց բո­լոր որ­դե­կո­րույս մայ­րե­րի առջև՝ մաղ­թե­լով համ­բե­րու­թյուն, իսկ ինչ վե­րա­բե­րում է այդ դժո­խա­յին օ­րե­րին կին բու­ժաշ­խա­տող­նե­րի ինք­նա­մո­ռաց ծա­ռա­յու­թյա­նը, տղա­մարդ­կա­յին հատ­կու­թյուն­նե­րից էլ վեր հա­մա­րեց։ ՀԲԿ- ի ան­հե­տաձ­գե­լի բու­ժօգ­նու­թյան բա­ժան­մուն­քի վա­րիչ Գրի­գո­րի Ա­ռուս­տա­մյա­նի խոս­քով՝ ԱՀ տար­բեր բուժ­միա­վո­րում­նե­րի կա­նանց անմ­նա­ցորդ նվի­րումն ու գեր­մարդ­կա­յին ջան­քե­րի շնոր­հիվ մաս­նա­գի­տա­կան պարտ­քը կա­տա­րե­լը նրանց՝ տղա­մարդ­կանց, ոգևո­րում և ուժ էր տա­լիս։ ՀԲԿ-ի գլ­խա­վոր բուժ­քույր Ա­րի­նա Աբ­րա­հա­մա­յա­նը, ով նույն­պես 44 օր ան­տր­տունջ կա­տա­րում էր իր մաս­նա­գի­տա­կան պարտ­քը, մաղ­թեց, որ Ա­վետ­ման տո­նին Ա­մե­նա­կա­րող Աստ­ված օրհ­նի Ար­ցախ աշ­խար­հի բո­լոր մայ­րե­րին, քույ­րե­րին և աղ­ջիկ­նե­րին՝ պարգևե­լով կա­նա­ցի եր­ջան­կու­թյուն, իսկ մեր երկ­րին՝ խա­ղա­ղու­թյուն, ու, որ հա­վատ­քը, հույ­սը, սե­րը միշտ ու­ղեկ­ցեն բո­լո­րիս։
Ե­րախ­տի­քի և շնոր­հա­վո­րան­քի խոս­քեր հղեց նաև ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Մի­քա­յել Հայ­րի­յա­նը։ Նրա պար­զա­բան­մամբ՝ յու­րա­քան­չյուր բու­ժաշ­խա­տող իր մաս­նա­գի­տու­թյունն ընտ­րե­լիս և աշ­խա­տան­քի անց­նե­լիս ո­րո­շա­կիո­րեն, բայց ոչ լրի­վու­թյամբ էր պատ­կե­րաց­րել ծան­րու­թյան իր բա­ժի­նը: ՙԵս այն սե­րունդն եմ, ով տե­սել է աշ­խար­հում նա­խա­դե­պը չու­նե­ցող՝ ա­մե­նա­հո­գա­տար, ա­մե­նազ­գա­յուն, ա­մե­նա­հու­զա­կան և ա­մե­նա­սառ­նա­սիրտ ու կազ­մա­կերպ­ված՝ բուժս­պա­սարկ­ման գոր­ծին ներգ­րավ­ված մեր բո­լոր մայ­րե­րին ու քույ­րե­րին։ Ես տե­սել եմ, թե ինչ­պես եք Ձեր դեմ­քը թաքց­նե­լով ար­ցունք­նե­րի տա­րա­փի տակ ա­ղո­թում,- իր ե­լույ­թում հուզ­մուն­քով շա­րու­նա­կեց ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Մի­քա­յել Հայ­րի­յա­նը: -Մենք ա­մեն ան­գամ տե­սել ենք ձեր աչ­քե­րում փայ­լող ար­ցունք­նե­րի լույ­սը, երբ վի­րա­հա­տա­կան սե­ղա­նին ըն­թա­ցող ՙմար­տի՚ ար­դյուն­քում նո­րից սկ­սել է բա­բա­խել մեր հայ­րե­րի, եղ­բայր­նե­րի ու որ­դի­նե­րի կանգ ա­ռած սիր­տը: Ան­կեղ­ծո­րեն ու ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ եմ ա­սում` Ձե­զա­նից յու­րա­քան­չյուրն ինձ հա­մար հե­րոս է, մե­րօ­րյա և ա­պա­գա սե­րունդ­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան ու կրթ­ման ու­ղե­նիշ՚:
Թեև օ­րը տո­նա­կան էր, ու­րա­խու­թյուն և ժպիտ պարգևող, այ­դու­հան­դերձ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը չկա­րո­ղա­ցավ զերծ մնալ հու­զիչ ու տխուր պատ­մու­թյուն­նե­րից, բայց դա ևս պա­տա­հա­կան չէր, քան­զի նրա խոս­քով՝ այ­սու­հետ մեր ապ­րե­լու միակ բա­նաձևը յու­րա­քան­չյու­րիս ար­ժե­քը զգա­լու և գնա­հա­տե­լու կա­րո­ղու­թյան, հա­մախ­մբ­ված ու միաս­նա­կան գոր­ծե­լու ու­նա­կու­թյան բազ­մա­պատկ­ման մեջ է։
Մաս­նա­գի­տա­կան պարտ­քը կա­տա­րե­լիս կո­րուստ­ներ ու­նե­ցավ նաև բու­ժանձ­նա­կազ­մը։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գը չի մո­ռա­նա այն նվի­րյալ­նե­րին, ով­քեր ար­ցա­խյան պա­տե­րազմ­նե­րի ըն­թաց­քում հե­րո­սա­բար զո­հա­բե­րել են ի­րենց կյան­քը և ա­ռող­ջու­թյու­նը։
Օր­վա կա­պակ­ցու­թյամբ Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից պարգևատր­վե­ցին 44-օ­րյա դա­ժան պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ի­րենց մաս­նա­գի­տա­կան պարտ­քը կա­տա­րած բո­լոր կին բու­ժաշ­խա­տող­նե­րը։