[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ

Անի Մանգասարյան

 Մայրաքաղաք Ստեփանակերտի Վ․Մամիկոնյան հասցեին հարող բակում վերսկսվել են ասֆալտապատման աշխատանքները: Կառավարության ֆինանսավորմամբ և քաղաքաշինության նախարարության պատվերով ծրագիրն իրագործվում է «Վիրաժ»  կազմակերպության կողմից: Շինարարական աշխատանքների ղեկավար Արարատ Սարգսյանը «Ազատ Արցախ» -ի հետ զրույցում նշել է, որ աշխատանքները սկսվել էին մինչ պատերազմը` հուլիս-օգոստոս ամիսներին և նախատեսվում էր ասֆալտապատումն ավարտին հասցնել սեպտեմբեր ամսվա վերջին։ Ասֆալտապատվում է ընդհանուր 4050քմ տարածք: Հավելենք, որ աշխատանքներն ավարտման փուլում են: