[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉ­ՊԵ՞Ս ԿԱՐ­ԳԱ­ՎՈ­ՐԵԼ ԱՂ­ԲԱ­ՀԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԹՆ­ՋՈՒ­ԿԸ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Գաղտ­նիք չէ, որ Ար­ցա­խի գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում չկա կա­նո­նա­կարգ­ված աղ­բա­հա­նու­թյուն, չկա նաև քա­ղա­քա­ցիա­կան գի­տակ­ցու­թյուն՝ աղբն ա­մե­նուր չլց­նե­լու ուղ­ղու­թյամբ, ո­րից էլ տու­ժում են բո­լո­րը, տու­ժում է բնու­թյու­նը, ա­մե­նուր աղ­բա­կույ­տեր են և հա­մա­տա­րած գար­շա­հո­տու­թյուն։ Նման երևույ­թի հան­դի­պե­ցինք օ­րերս՝ Աս­կե­րա­նի շր­ջա­նի Այ­գես­տան հա­մայն­քում, որ­տեղ բնա­կիչ­նե­րից մե­կի ա­հա­զան­գով ստու­գայց էր կա­տար­վել շրջ­վար­չա­կազ­մի հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րի կող­մից։

Դեռ գյուղ չհա­սած՝ ամ­բողջ ճա­նա­պար­հի եր­կայն­քով սկս­վում է աղ­բա­կույ­տե­րի շա­րա­նը, ո­րը շա­րու­նակ­վում է հա­մայն­քի ներ­սում՝ տա­սից ա­վե­լի տար­բեր կե­տե­րում։ Հի­րա­վի, տգեղ տե­սա­րան­ներ են և տա­րած­ված գար­շա­հոտն էլ խեղ­դում է ան­ցորդ­նե­րին։ Նման ի­րա­վի­ճա­կում տու­ժում են այն բնա­կիչ­նե­րը, ով­քեր ապ­րում են աղ­բա­կույ­տե­րի ու ճան­ճե­րի հարևա­նու­թյամբ, ու ստիպ­ված են շն­չել տհաճ հո­տը...Ին­չո՞ւ է այդ­պես, ո՞վ է մե­ղա­վոր, կամ՝ ով­քե՞ր են աղ­բը թա­փում՝ որ­տեղ պա­տա­հի... Մի՞­թե տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րը չեն վե­րահս­կում ի­րա­վի­ճա­կը։ Սրանք շար­քա­յին հար­ցեր են, ո­րոնց պա­տաս­խան­նե­րը կա­րող են մե­ղադ­րա­կան լի­նել՝ պաշտ­պա­նո­ղա­կան և ար­դա­րաց­ման հիմ­քե­րով։
Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Վլա­դի­միր Բա­լա­սա­նյա­նի հա­վաստ­մամբ՝ տե­ղե­կա­նա­լով Այ­գես­տա­նում տի­րող ի­րա­վի­ճա­կին, շրջ­վար­չա­կազ­մը տրակ­տոր­ներ և բան­վոր­ներ է տրա­մադ­րել (չնա­յած, իր իսկ խոս­քով՝ դա ի­րենց ի­րա­վա­սու­թյուն­նե­րի մեջ չի մտ­նում) և ըն­դա­մե­նը 10 օր ա­ռաջ մաք­րել են հա­մայն­քի ո­րոշ կե­տե­րում կու­տակ­ված աղ­բը, բայց այ­սօր ե­կել ու տե­սել են, որ նույն վայ­րե­րում դար­ձյալ նմա­նա­տիպ աղ­բա­կույ­տեր են գո­յա­ցել։

Վլա­դի­միր Բա­լա­սա­նյա­նի կար­ծի­քով՝ բնա­կիչ­նե­րին մե­ղադ­րելն այն­քան էլ ճիշտ չէ, գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րը չու­նեն գյու­ղի հա­մար նա­խա­տես­ված հա­տուկ աղ­բա­վայ­րեր, ու հենց այս­տե­ղից էլ սկս­վում է ՙաղբ ա­մեն տեղ՚ տե­սա­րա­նը։ Խնդ­րի լու­ծու­մը, սա­կայն, ներ­կա պա­հին ինքն էլ չի կա­րո­ղա­նում գտ­նել։ ՙԽն­դի­րը նրա­նում է, որ գյու­ղա­ցի­նե­րը աղ­բը թա­փում են ա­մե­նաան­հար­մար վայ­րե­րում, և որ­պես աղբ, կա­րող են լի­նել սատ­կած ա­նա­սուն­ներ, հնա­մաշ գույք, մե­տա­ղի ջար­դոն, պլաս­տիկ ա­մա­նե­ղեն,- ա­սում է Վլա­դի­միր Բա­լա­սա­նյա­նը։- Սա լուրջ խն­դիր է ոչ միայն աղ­բա­հա­նու­թյան ա­ռու­մով, այլև նոր վտանգ­ներ է ստեղ­ծում բնա­պահ­պա­նու­թյան հա­մար։ Ե­թե մար­դիկ փո­սեր փո­րեն և աղ­բը հո­ղի տակ թաքց­նեն՝ օ­րեն­քով պետք է տու­գան­վեն, ո­րով­հետև պլաս­տիկ շշերն ու ա­մա­նե­ղե­նը սար­սա­փե­լի վնաս են հասց­նում հո­ղին։ Շրջ­վար­չա­կազ­մը, ա­սենք, մե­քե­նա­ներ տրա­մադ­րեց՝ կազ­մա­կեր­պեց աղ­բա­հա­նու­թյու­նը և բո­լոր կե­տե­րից աղ­բը տա­րավ ընդ­հա­նուր աղ­բա­նոց՝ վա­ռե­լու, բայց ինչ­պե՞ս պետք է զա­տել ի­րա­րից՝ աղ­բի նշ­ված տե­սակ­նե­րը՚։ Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կա­լը աղ­բա­ման­ներ տե­ղադ­րե­լը նույն­պես սխալ է հա­մա­րում. ա­մե­նուր շնա­գայ­լեր են վխ­տում, և աղ­բի տոպ­րակ­նե­րը կեն­դա­նի­նե­րը ցի­րու­ցան են ա­նե­լու ամ­բողջ հա­մայն­քով։
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան ՙՀի­գիե­նա­յի և հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան՚ ՊՈԱԿ-ի Աս­կե­րա­նի շր­ջա­նա­յին բաժ­նի վա­րիչ Ի­րա­դա Խա­չատ­րյա­նը խնդ­րի լուծ­ման իր տար­բե­րակն է ա­ռա­ջար­կում. ՙԿար­ծում եմ պետք է բնակ­չու­թյան շր­ջա­նում բա­ցատ­րա­կան աշ­խա­տանք տար­վի՝ շա­բա­թօ­րյակ կազ­մա­կեր­պե­լու հա­մար։ Գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րում մե­ղա­վոր գտ­նե­լը դժ­վար է, քա­նի որ գյու­ղե­րի կե­սից ա­վե­լին ընդ­հան­րա­պես չու­նի տեխ­նի­կա­կան մի­ջոց աղ­բա­հա­նու­թյան հա­մար, հետևա­բար չու­նի աղ­բա­հե­ռաց­ման պայ­մա­նա­գիր, չու­նի նաև աղ­բա­վայր։ Կան ո­րոշ հա­մայ­նք­ներ, որ­տեղ տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­ներն ի­րենց վրա են վեր­ցել հա­մայն­քի աղ­բա­հա­նու­թյան խն­դի­րը՝ դրա դի­մաց ա­ռանց վար­ձավ­ճար գան­ձե­լու բնակ­չու­թյու­նից։ Այն է՝ շա­բա­թա­կան մեկ կամ եր­կու օր աղ­բա­տար մե­քե­նան շր­ջում է փո­ղոց առ փո­ղոց և բնա­կիչ­նե­րից հա­վա­քում կեն­ցա­ղա­յին աղ­բը։ Այս օ­րի­նա­կով է աշ­խա­տում, օ­րի­նակ, Նո­րա­գյուղ հա­մայն­քը։ Ա­վա­գա­նու ո­րոշ­մամբ հա­մայն­քի բյու­ջեից ո­րո­շա­կի գու­մար է հատ­կաց­վում, աշ­խա­տա­վարձ տր­վում բեռ­նա­տա­րի վա­րոր­դին։ Նման դեպ­քում կար­գը խախ­տող­նե­րին կա­րե­լի տու­գա­նել՚։

Ըստ Վ. Բա­լա­սա­նյա­նի՝ բյու­ջեի սղու­թյան պատ­ճա­ռով ոչ բո­լոր հա­մայ­նք­ներն են ի վի­ճա­կի ինք­նու­րույն կազ­մա­կեր­պե­լու աղ­բա­հա­նու­թյու­նը։ Նման դեպ­քում պե­տու­թյու­նը պետք է լրա­ցու­ցիչ ֆի­նան­սա­վո­րում կա­տա­րի։ Ինչ վե­րա­բե­րում է շա­բա­թօ­րյա­կին՝ դա էլ դեռևս հար­ցի լու­ծում չէ. մեկ ան­գամ աղ­բը հա­վա­քե­լով-մաք­րե­լով՝ խն­դի­րը չի լուծ­վում։ Բա­ցի այդ, շրջ­վար­չա­կազ­մը չու­նի հա­մա­պա­տաս­խան ռե­սուրս­ներ՝ կու­տակ­ված աղ­բը ընդ­հա­նուր աղ­բա­նոց տե­ղա­փո­խե­լու հա­մար։ Մեկ այլ հան­գա­մանք, որ նույն­պես կարևոր է՝ բնակ­չու­թյան վե­րա­բեր­մունքն ու մտա­ծե­լա­կեր­պը. շր­ջա­նի ղե­կա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցուց­չի հա­վաստ­մամբ՝ չնա­յած հա­մայն­քի ղե­կա­վա­րին հանձ­նա­րա­րել էին, որ մի քա­նի օր ա­ռաջ կա­տար­ված մաքր­ման աշ­խա­տանք­նե­րին մաս­նա­կից դարձ­նի բնակ­չու­թյա­նը, սա­կայն ոչ մի բնա­կիչ այդ­պես էլ դուրս չի ե­կել տնից՝ օգ­նե­լու բան­վոր­նե­րին՝ գո­նե իր սե­փա­կան տան շուրջ­բո­լո­րը մաք­րե­լու։
Այս­քա­նով հան­դերձ՝ Այ­գես­տա­նում և գյու­ղա­կան մյուս հա­մայ­նք­նե­րում աղ­բա­հա­նու­թյան բար­ձի­թո­ղի վի­ճա­կը պետք է շու­տա­փույթ կար­գա­վոր­վի, ինչն էլ փոր­ձում են ա­նել Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մում։ Վ. Բա­լա­սա­նյա­նի ի­րա­զեկ­մամբ՝ խն­դի­րը կներ­կա­յաց­վի պետ­նա­խա­րա­րին՝ լուծ­ման ու­ղի­ներ գտ­նե­լու և հա­մա­տեղ ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու հա­մար։ ՙՔա­նի դեռ չկա կա­նո­նա­կարգ­ված աղ­բա­հա­նու­թյուն և չկա քա­ղա­քա­ցիա­կան գի­տակ­ցու­թյուն՝ աղբն ա­մե­նուր չթա­փե­լու հա­մար, ի­րա­վի­ճա­կը չի փոխ­վե­լու։ Աղ­բը նաև բնա­պահ­պա­նա­կան խն­դիր է՚,- եզ­րա­փա­կեց Վլա­դի­միր Բա­լա­սա­նյա­նը։