[ARM]     [RUS]     [ENG]

COVID-19 ՎԱ­ՐԱ­ԿԻ ԴԵՊ­ՔԵ­ՐԸ ՇԱ­ՐՈՒ­ՆԱ­ԿՈՒՄ ԵՆ Ա­ՃԵԼ

ՙԱԱ՚

 Ապ­րի­լի 9-ի ժա­մը 11:00-ի դրու­թյամբ Հա­յաս­տա­նում հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 1029 նոր և ընդ­հա­նուր 201 158 դեպք։ Վեր­ջին օր­վա տվյալ­նե­րով՝ կա­տար­վել է 4589 թես­տա­վո­րում, իսկ ընդ­հա­նուր՝ 894 461 թես­տա­վո­րում: Վա­րա­կից ՀՀ-ում ա­պա­քին­վել է 180 160 հի­վանդ, մա­հա­ցել` 3697 մարդ: Դի­տարկ­վող ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ա­պա­քին­վել է 1117, մա­հա­ցել` 22 մարդ։ Նա­խորդ օրն ար­ձա­նագր­վել է մահ­վան 4 դեպք, երբ հի­վանդ­ներն ու­նե­ցել են կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով։ Այդ­պի­սի դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը 944 է: COVID-19 վա­րա­կից ներ­կա­յումս բուժ­վում է 16357 հի­վանդ:

Ինչ­պես ՀՀ-ում, այն­պես էլ ԱՀ-ում վա­րա­կի դեպ­քե­րը շա­րու­նա­կում են ա­ճել։ Ար­ցա­խում ապ­րի­լի 8-ին կա­տար­ված 34 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում հաս­տատ­վել է COVID-19 վա­րա­կի 8 դեպք: Վա­րա­կա­կիր­նե­րը նախ­կի­նում հաս­տատ­ված հի­վանդ­նե­րի շփ­ման շր­ջա­նա­կից են: Կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյամբ ներ­կա­յումս ստա­ցիո­նար բու­ժում է ստա­նում 32 վա­րա­կա­կիր, իսկ մյուս­նե­րը հի­վան­դու­թյու­նը թեթև են տա­նում և ամ­բու­լա­տոր բու­ժում են ստա­նում տնա­յին պայ­ման­նե­րում: Վեր­ջին օ­րե­րին հան­րա­պե­տու­թյու­նում մի­ջի­նում գրանց­վում է COVID-19 վա­րա­կի 7-8 դեպք։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան տվյալ­նե­րով՝ ընդ­հա­նուր առ­մամբ, Ար­ցա­խում կա­տար­ված 22 418 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 2532 դեպք, իսկ այս տար­վա ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­ված 4970 քա­ղա­քա­ցու հե­տա­զո­տու­թյան տվյալ­նե­րով ար­ձա­նագր­վել է վա­րա­կի 648 դեպք։
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը կր­կին հոր­դո­րում է հետևել հի­գիե­նա­յի տար­րա­կան կա­նոն­նե­րին, պահ­պա­նել ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի պա­տաս­խա­նա­տու­նե­րի կող­մից ա­ռա­ջարկ­վող նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի դեմ պայ­քա­րի կա­նոն­նե­րը։