[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐԱՂԱՅԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԵԼԻՑԸ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի

Ադր­բե­ջա­նի կող­մից Ար­ցա­խի նկատ­մամբ տար­վող հա­յա­տյաց ու ցե­ղաս­պա­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հեր­թա­կան դրսևո­րու­մը ե­ղավ 1992թ. ապ­րի­լի 10-ին՝ Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Մա­րա­ղա գյու­ղում։

Հի­շա­տա­կի 29-րդ տա­րե­լի­ցի կա­պակ­ցու­թյամբ Ստե­փա­նա­կեր­տի հու­շա­հա­մա­լի­րում ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նի պետ Դա­վիթ Ղու­կա­սյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ կազ­մա­կերպ­վեց ՙՎերջ ցե­ղաս­պա­նու­թյա­նը՚ խո­րա­գի­րը կրող բո­ղո­քի ակ­ցիա։ ՙ10 տա­րի շա­րու­նակ բո­ղո­քի ակ­ցիա կազ­մա­կեր­պել ենք Նոր Մա­րա­ղա­յում, սա­կայն այ­սօր ստիպ­ված այն կազ­մա­կեր­պում ենք այս­տեղ։ Ա­մեն գնով պետք է ե­րի­տա­սար­դու­թյան ձայ­նը հա­սա­նե­լի դարձ­նենք աշ­խար­հին, որ­պես­զի մի­ջազ­գա­յին հան­րու­թյունն էլ ճա­նա­չի մեր թշ­նա­մուն՚,- նշեց Դ. Ղու­կա­սյա­նը։
Բո­ղո­քի ակ­ցիա­յին մաս­նակ­ցում էին հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ու­սա­նող­ներ, դպ­րո­ցա­կան­ներ։ Բաց­ման խոս­քով հան­դես ե­կավ պատ­մա­բան Մհեր Հա­րու­թյու­նյա­նը, ե­լույթ ու­նե­ցավ ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը։ ՙ1992թ. ապ­րի­լի տա­սը դար­ձավ մեր պատ­մու­թյան սև է­ջե­րից մե­կը։ Ցայ­սօր, սա­կայն, ան­թեղ­ված են Մա­րա­ղա­յի բնա­կիչ­նե­րի ող­բեր­գա­կան ճա­կա­տագ­րե­րը։ Օ­կու­պաց­ված Մա­րա­ղա­յի դա­ռը հի­շո­ղու­թյուն­նե­րի կս­կիծ­նե­րի վրա կա­ռուց­վեց Նոր Մա­րա­ղա, որն այ­սօր նույն­պես օ­կու­պաց­ված է։ Այդ օ­րը դա­ժա­նա­բար սպան­վեց նաև դպ­րո­ցի պատ­մու­թյան ու­սուց­չու­հի Ա­լի­նա Բաղ­դա­սա­րյա­նը, ով այդ­պես էլ, ինչ­քան պար­տադ­րե­ցին, չար­տա­բե­րեց ՙՂա­րա­բաղն Ադր­բե­ջան է՚ ստո­րա­ցու­ցիչ ար­տա­հայ­տու­թյու­նը, ո­րը մինչև հի­մա գե­րի­նե­րին ստի­պում են ար­տա­սա­նել։ Մա­րա­ղա­յի ջար­դե­րի կազ­մա­կեր­պիչն ար­ժա­նա­ցավ Ադր­բե­ջա­նի ազ­գա­յին հե­րո­սի կոչ­մա­նը, այ­սինքն՝ ջար­դա­րա­րու­թյու­նը, գե­րե­վա­րու­թյու­նը, կտ­տանք­նե­րը պաշ­տո­նա­կա­նաց­վում են ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով։ Հա­յա­թա­փե­լու, ոչն­չաց­նե­լու, գե­րե­վա­րե­լու ձե­ռա­գի­րը թշ­նա­մին շա­րու­նա­կում է ցայ­սօր։ Ցե­ղաս­պան վար­քա­գի­ծը դար­ձել է ադր­բե­ջա­նա­կան էթ­նո­սի վար­քա­գիծ։ Ցա­վա­լի է, որ մի­ջազ­գա­յին կա­ռույց­ներն ի­րա­վա­կան ճիշտ գնա­հա­տա­կան­ներ ու ձևա­կեր­պում­ներ չեն տա­լիս, ին­չի ար­դյուն­քում ու­նենք այն, ինչ ու­նենք այ­սօր՚,- մաս­նա­վո­րա­պես ա­սել է Լ. Ղա­րա­խա­նյա­նը։
Տա­րա­ծաշր­ջա­նում կա­յու­նու­թյուն հաս­տա­տե­լու և պար­բե­րա­բար կրկն­վող ոճ­րա­գոր­ծու­թյուն­նե­րը կան­խե­լու հա­մար պա­հան­ջա­տի­րա­կան ակ­ցիա­յին մաս­նա­կից ու­սա­նող­նե­րը կո­չով դի­մում են աշ­խար­հին՝ ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյունն ու ա­նա­չառ գնա­հա­տա­կան տալ ան­պա­տիժ ոճ­րա­գործ­նե­րին։
Գե­հե­նից փրկ­ված մա­րա­ղե­ցի­ներն այ­սօր ա­ռանց ար­ցունք­նե­րի չեն կա­րո­ղա­նում վեր­հի­շել դժո­խա­յին օ­րը: Սվետ­լա­նա Կա­րա­պե­տյա­նը գյու­ղում նո­րա­հարս էր, հղի. ՙՔնած էինք, երբ սկս­վե­ցին կրա­կոց­նե­րը։ Ո­տա­բո­բիկ, կի­սա­մերկ, ոտ­քով մի կերպ հա­սանք Մա­տա­ղիս... անն­կա­րագ­րե­լի էր ա­մեն ինչ։ Հրաշ­քով փրկ­վե­ցինք՚։
ՙԳլ­խատ­ված, կաց­նա­հար­ված ու հր­կիզ­ված էին մեր հա­մա­գյու­ղա­ցի­նե­րը՚,- խո­րը կս­կի­ծով վեր­հի­շում է Ռա­ֆիկ Մով­սե­սյա­նը։
Ի հի­շա­տակ ան­մեղ զո­հե­րի՝ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տա­րե­լի­ցին նվիր­ված Զան­գա­կա­տա­նը տե­ղի ու­նե­ցավ մո­մա­վա­ռու­թյուն։ Ծա­ղիկ­ներ խո­նարհ­վե­ցին ջար­դե­րին զոհ դար­ձած մա­րա­ղե­ցի­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող Խաչ­քա­րին։