[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԱՐ­ԴՈՒ ՄԵՋ ՈՐ­ՔԱՆ ԲԱ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ ԿԱ, ԱՅՆ­ՔԱՆ ԷԼ ԿՅԱՆՔ ԿԱ՚

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

ՙԲա­րին հաղ­թում է բո­լո­րին, իսկ ինքն ան­հաղթ է՚

Լև Տոլս­տոյ

Մար­տու­նու շր­ջա­նի Սոս գյու­ղում հայ­րե­նա­սեր ու բա­րի մար­դիկ են ապ­րում։ Դրա­նում հա­մոզ­վե­լու հա­մար եր­կար փնտր­տուք­ներ պետք չեն. մտեք գյու­ղի կենտ­րո­նա­կան մա­սում գտն­վող Ա­նա­հիտ Բաղ­րյա­նի ըն­տա­նի­քին պատ­կա­նող մթե­րա­յին խա­նութ և կհա­մոզ­վեք։ Այս­տեղ ձեզ սի­րա­լիր կդի­մա­վո­րեն, կհարց­նեն որ­պի­սիու­թյունդ, ու թե հան­կարծ գու­մար չե­ղավ ձեռդ՝ որևէ բան գնե­լու, սի­րա­լի­րու­թյամբ կա­ռա­ջար­կեն վերց­նել հենց այն­պես՝ անվ­ճար... Դր­սից ե­կած հյու­րե­րի հա­մար հատ­կա­պես նման հար­ցե­րում խն­դիր չկա...

Երբ լրագ­րող­նե­րիս ՙդե­սան­տը՚ մտավ խա­նութ՝ տի­կին Ա­նա­հի­տը ինչ-որ հա­ճա­խոր­դի հոր­դո­րում էր ապ­րան­քը վերց­նել ու տա­նել՝ ա­սե­լով՝ կու­նե­նա՝ հե­տո կտա, չի ու­նե­նա՝ ի­րեն հա­լալ... Երևույ­թը, կող­քից դի­տե­լով, զար­մանք պատ­ճա­ռեց ներ­կա­նե­րիս։ Հարց­րի Ա­նա­հի­տին՝ Դուք հա­ճա՞խ եք անվ­ճար սնն­դամ­թերք տրա­մադ­րում ձեր հա­ճա­խորդ­նե­րին։ ՙԳի­տե՞ք, վատ ժա­մա­նակ­ներ են, պա­տե­րազ­մից հե­տո մար­դիկ դեռ ուշ­քի չեն ե­կել, շա­տե­րը փող չու­նեն։ Ի՞նչ ա­նենք, մեր գյու­ղա­ցի­ներն են, մեր հայ­րե­նա­կից­ներն են, թող տա­նեն... Ո­մանք պարտ­քով վերց­նում ու վե­րա­դարձ­նում են պարտ­քը, բայց մի մասն էլ անվ­ճա­րու­նակ են« և մենք նման­նե­րին օգ­նում ենք, անհ­րա­ժեշտ սնն­դամ­թեր­քը տա­լիս ենք անվ­ճար։ Դժ­վա­րին պա­հին մարդ­կանց ձեռք մեկ­նե­լը պարտքս եմ հա­մա­րում։ Այս պա­տե­րազ­մը ցույց տվեց, որ փո­ղը ար­ժեք չու­նի։ Աշ­խար­հի բո­լոր պարգևնե­րից մնա­յու­նը միայն բա­րի ա­նունն է։ Բա­րու­թյու­նը հո­գու հա­մար նույնն է, ինչ ա­ռող­ջու­թյու­նը՚,-ա­սում է Ա. Բաղ­րյա­նը։
Հի­րա­վի հրա­շա­լի է, երբ մարդ հաս­կա­նում է, որ կյանքն ի­մաս­տա­վոր­վում է սի­րո և բա­րու­թյան մեկ­տեղ­ման կե­տում, երբ ըն­դու­նակ ես մար­դուն ու­րա­խու­թյուն պարգևել ու դրա­կան հույ­զեր ա­ռա­ջաց­նել նրա հո­գում։ Այս սկզ­բուն­քով է ա­ռաջ­նորդ­վում տի­կին Ա­նա­հի­տը, որ պա­տե­րազ­մի ամ­բողջ ըն­թաց­քում չի լքել գյու­ղը։ ՙՎեր­ջին եր­կու օ­րը՝ նո­յեմ­բե­րի 7-8-ին, ինձ ստի­պե­ցին դուրս գալ գյու­ղից,- ա­սում է նա։- Բայց դար­ձյալ չէի ու­զում գնալ, մի­նու­ճար որ­դիս մար­տա­դաշ­տում էր՝ ո՞նց գնա­յի։ Ա­մու­սինս էլ 90-ա­կան­նե­րի ար­ցա­խյան պա­տե­րազ­մին է մաս­նակ­ցել, այն ժա­մա­նակ նրան գե­րի էին տա­րել, շուրջ մեկ տա­րի մնա­ցել էր Բաք­վի Բա­յի­լի բան­տում։ Փառք Աստ­ծո, ըն­թաց­քում կա­րո­ղա­ցան փո­խա­նա­կել, բայց տուն վե­րա­դար­ձավ վա­տա­ռողջ և մինչ օրս էլ կրում է գե­րու­թյան ծանր հետևանք­նե­րը՚։
44-օ­րյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Ար­ցա­խի գրե­թե բո­լոր բնա­կա­վայ­րե­րում չէին գոր­ծում առևտրի կե­տերն ու մթե­րա­յին խա­նութ­նե­րը։ Սոս հա­մայն­քում Բաղ­րյան­նե­րը ոչ մի օր չեն փա­կել ի­րենց խա­նու­թը, իսկ այն­տեղ ե­ղած-չե­ղած սնն­դամ­թերքն էլ բա­ժա­նել են գյու­ղա­ցի­նե­րին։ Թե՜ ա­մու­սի­նը, և թե՜ Ա­նա­հի­տը բնիկ սո­սե­ցի­ներ են և ի­րենց կյան­քը մեկ այլ վայ­րում չեն պատ­կե­րաց­նում։ Ռու­սաս­տան­ներ գնա­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն, բայց այդ մա­սին չեն էլ ու­զում մտա­ծել... ՙՄե­կը մյու­սին նա­յե­լով որ գնա, ո՞վ պի­տի ապ­րի սր­բա­ցած այս հո­ղում...,- ա­սում է կի­նը և շա­րու­նա­կում,- բայց մեր իշ­խա­նու­թյուն­ներն ա­ռա­ջին հեր­թին պետք է մտա­ծեն ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյան մա­սին։ Մեր գյու­ղում չա­մուս­նա­ցած շատ ե­րի­տա­սարդ­ներ կան, պետք է նրանց հա­մար պայ­ման­ներ ստեղ­ծեն՝ հատ­կա­պես անվ­տան­գու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րեն, որ մնան, ա­մուս­նա­նան ու շե­նաց­նեն մեր հայ­րե­նի­քը... Որ բազ­մա­նանք ու հզո­րա­նանք և վե­րա­դարձ­նենք կորց­րա­ծը՚։
Ար­ցախ­ցու սո­վո­րա­կան, հա­մեստ, ներ­դաշ­նակ ըն­տա­նիք են։ Կո­րուստ­նե­րի մա­սին խո­սե­լիս Ա­նա­հի­տը հի­շեց, որ վա­րե­լա­հո­ղե­րի մեծ մա­սը մնա­ցել է թշ­նա­մու հս­կո­ղու­թյան տակ։ Ե­կամ­տի հիմ­նա­կան աղ­բյու­րը այդ վա­րե­լա­հո­ղերն էին, բայց փույթ չէ, ա­սում է, մի խա­ղո­ղայ­գի ու­նեն ու մի խա­նութ, յո­լա կգ­նան։ Որ­դին դեռ ա­մուս­նա­ցած չէ, բայց ժա­մա­նակն է այդ ուղ­ղու­թյամբ ևս մտա­ծել։ Հպար­տու­թյամբ է խո­սում որ­դու մա­սին, ա­սում է՝ ձեռ­քով ա­մեն ինչ գա­լիս է, ա­մուս­նա­նա՝ կկա­րո­ղա­նա ստեղ­ծել, ա­րա­րել։ Իսկ ա­ռայժմ Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կում պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յող է։
Ին­չի՞ մա­սին է ա­մե­նից շատ ե­րա­զում տի­կին Ա­նա­հի­տը.
ՙԵ­րա­զում եմ, որ մեր Ար­ցա­խում մշ­տա­պես խա­ղա­ղու­թյուն տի­րի, կա­րի­քա­վոր խավ չու­նե­նանք... Ե­րա­զում եմ, որ բո­լորն ի­րենց աշ­խա­տանքն ու­նե­նան, հատ­կա­պես՝ ե­րի­տա­սարդ­նե­րը, որ կա­րո­ղա­նան կրթ­վել և ի­րենց տե­ղը գտ­նել հայ­րե­նի­քում ու եր­բեք չմ­տա­ծեն երկ­րից հե­ռա­նա­լու մա­սին։ Մենք շատ գե­ղե­ցիկ եր­կիր ու­նենք ու հրա­շա­լի ժո­ղո­վուրդ, որն ար­ժա­նի է խա­ղաղ ու լավ կյան­քի...՚։