[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՇԻ ԾԱՌԸ ԴԵՌ ՇՈՇ ԿՏԱ

Մե­դի­նա ՄԵԺ­ԼՈՒ­ՄՅԱՆ

-Իսկ դու ՙԽամ­սա­յի մե­լի­քու­թյուն­նե­րը՚ կար­դա­ցե՞լ ես։
-Չէ։
Քե­ռի Սու­րի­կի խո­սուն հա­յացքն ա­սում էր. ՙԲա էլ ո՞ր օր­վա լրագ­րողն ես՚։ Դե հի­մա էլ, որ ա­սեմ լրագ­րող չեմ, իմ ան­ձի հան­դեպ հենց նոր ծն­ված նրա թե­րա­հա­վա­տու­թյու­նը կա­ճի ու հենց այս­քան մար­դու մեջ ան­վս­տա­հու­թյան քվե կներ­կա­յաց­նի ինձ։ Փոր­ձում եմ ար­դա­րա­նալ ու սկ­սում եմ մեկ-մեկ թվար­կել Րաֆ­ֆու ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը։ Կտ­րուկ ընդ­հա­տում է.
-Դրանք բո­լո­րը գե­ղար­վես­տա­կան են։ Ի­րեն հար­գող ա­մեն մի հայ, էն էլ՝ ղա­րա­բաղ­ցի, պի­տի ՙԽամ­սա­յի մե­լի­քու­թյուն­նե­րը՚ կար­դա։
Հե­տո ուղ­ղում է ինքն ի­րեն.
-Ոչ թե կար­դա, այլ՝ ու­սում­նա­սի­րի։
Մտ­քում ինքս ինձ ա­նի­ծում եմ՝ ին­չու Նա­բո­կո­վի ՙԼո­լի­տա­յի՚ կամ Ստեն­դա­լի ՙԿար­միրն ու սևի՚ փո­խա­րեն ժա­մա­նա­կին չեմ ու­սում­նա­սի­րել 16-18-րդ դդ. Սյու­նի­քի և Ար­ցա­խի մե­լի­քու­թյուն­նե­րի դաշ­նու­թյու­նը, որ ա­րա­բա­կան ՙխամ­սա՚ (հինգ) բա­ռով են կո­չել։ Ու էս օր­վա օ­րով շո­շե­ցի Սու­րեն Բա­բա­յա­նի դի­մաց նս­տած ա­մո­թով չէի մնա։ Հի­մա որ ես ինձ կո­տո­րե­լով սկ­սեմ նրան ա­պա­ցու­ցել, որ ես գր­քա­սեր եմ ու մեծ-մեծ դուրս տամ Թու­մա­նյա­նից մինչև թրեն­դա­յին Պաո­լո Կոե­լյո, բան կփոխ­վի՞։ Այս մար­դու հա­մար գրա­գի­տու­թյան չա­փա­նի­շը պատ­մա­գի­տա­կան եր­կե­րի ի­մա­ցու­թյունն է։
Ու սկս­վում է գի­տա­հան­րա­մատ­չե­լի դա­սա­խո­սու­թյունն ինձ՝ պես ա­նուս դիպ­լո­մա­վո­րի հա­մար։ Բո­լոր հայ պատ­միչ-պատ­մա­բան­նե­րը, ո­րոնք երբևէ ի­րենց աշ­խա­տու­թյուն­նե­րում հի­շա­տա­կել են Շոշ ու Շու­շի տե­ղա­նուն­նե­րը, հեր­թով լու­սա­բան­վում են նրա կող­մից։ Եր­բեմն խա­չաձև հար­ցում­նե­րով պա­տին է սեղ­մում, եր­բեմն էլ՝ մե­ծա­հո­գա­բար փր­կում ինձ պատ­մա­գի­տա­կան նո­կաու­տից։ Սու­րիկ դյա­դյան դա­սա­խոս լի­ներ, հաս­տատ պատ­մու­թյան ֆա­կուլ­տե­տից բո­լո­րը դուրս կմ­նա­յին։ Այս միտքն, ի­հար­կե, բարձ­րա­ձայ­նել չեմ հա­մար­ձակ­վում։ Հա­մակ ու­շադ­րու­թյամբ հա­մես­տո­րեն լսում եմ, և մինչ նա հա­լում ու իմ ու­ղեղն է լց­նում՝ ինչ­պես Կի­զիր (գզիր) Փա­նա­հը (հայտ­նի ՙջար­չի՚ մա­կա­նու­նով) դար­ձավ Փա­նահ խան ու Շու­շիին էլ տեր ու տի­րա­կալ, ես կա­մաց-կա­մաց սկ­սում եմ նո­րա­նոր ե­րանգ­նե­րով ամ­բող­ջաց­նել շո­շե­ցու՝ վա­ղուց ինձ քա­ջա­ծա­նոթ կեր­պա­րը։
Շո­շե­ցի­նե­րի հետ իմ բա­րե­կա­մու­թյու­նը 18 տա­րե­կան է։ Երբ խնդ­րե­ցի ծա­նո­թաց­նել որևէ մե­կի հետ, ով կա­րող էր օգ­նել ինձ շո­շե­ցու կեր­պա­րը կեր­տել, ըն­կեր­ներս ա­ռանց եր­կմ­տե­լու տվե­ցին Սու­րեն Բա­բա­յա­նի ա­նու­նը։ Նրան այդ օ­րը գտա հարևա­նի՝ Ժո­րա Գա­րա­քյա­նի տա­նը, որ­տեղ տա­նի­քը փո­խե­լու աշ­խա­տան­քա­յին ե­ռու­զեռ էր։ Նա­խան­ձե­լի հա­մախ­մբ­վա­ծու­թյամբ աշ­խա­տում էին հարևան-բա­րե­կամ­նե­րով։ ՙԴր­կից՚ բառն էլ հենց Ժո­րա­յի ու Սու­րե­նի հա­մար էր կար­ծես ստեղծ­ված։ Եր­կու­սի դռ­ներն ի­րա­րից ան­ջա­տող տա­րա­ծու­թյու­նը հա­զիվ մի եր­կու քայլ լի­ներ։ Իմ այս դի­տար­կու­մը ոգևո­րու­թյան մեծ ա­լիք է բարձ­րաց­նում եր­կու­սի մոտ։ Կողք-կող­քի նս­տած՝ մե­կը մյու­սին լրաց­նե­լով (բայց ոչ եր­բեք՝ ընդ­հա­տե­լով)։ Եր­կուսն էլ ընդ­գծ­ված կիրթ պահ­վածք ու­նեին, այն­քան գե­ղե­ցիկ են ներ­կա­յաց­նում ի­րենց եր­կա­րա­մյա հարևա­նու­թյու­նը, որ իս­կույն պարզ է դառ­նում. այս եր­կու ըն­տա­նիք­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բա­րիդ­րա­ցիա­կա­նից վա­ղուց վեր են ած­վել ջերմ ազ­գակ­ցա­կա­նի։ Տան­տի­րու­հին՝ Ռի­ման, կա­տա­կում է .ՙՄեր էս էր­կու ըն­տա­նիք­նե­րեն մե­նյակ փող­նա ճոկ՚։ Այն, որ շո­շե­ցին ու սրամ­տու­թյու­նը ներ­դաշ­նակ զույգ են, վա­ղուց գի­տեի։ Սե­նյա­կում, որ­տեղ տղա­մարդ­կանց կող­քին աս­տի­ճա­նա­բար հա­վաք­վում էին ան­թա­քույց հե­տաք­րք­րու­թյամբ զրույ­ցին հետևող մեծ ու փոքր, ջերմ մթ­նո­լոր­տում թո­թափ­վում է լար­վա­ծու­թյունս։
-Ինչ­պի­սի՞նն է շո­շե­ցին։
-Է թե ՞ ԷՐ,-ի­րեն բնո­րոշ ե­ղա­նա­կով հար­ցիս հար­ցով է պա­տաս­խա­նում Սու­րե­նը։
Վայր­կյան­ներ ա­ռաջ աչ­քե­րում շո­ղար­ձա­կող խո­րա­մանկ ժպիտն ան­հե­տա­նում է։ Ակն­հայ­տո­րեն ա­վե­լի հու­զա­ռատ էու­թյուն ու­նե­ցող 73-ա­մյա Ժո­րա պա­պի­կի աչ­քերն էլ թա­ցա­նում են։
-Ե­թե Շուշ­քենդն էլ տա­յին, ես տեմ չի կե­նյալ,-կեր­կե­րող ձայ­նով ա­սում է նա։
Իս­կույն հորս եմ հի­շում, ով ա­մեն ան­գամ ճիշտ նույն խոս­քերն է ա­սում և ճիշտ նույն տո­նով ու ար­ցուն­քոտ աչ­քե­րով։ Ո՞վ է ա­սել, որ տղա­մար­դիկ լաց չեն լի­նում։ Գու­ցե ան­սիրտ ու ան­հո­գի մե­կը, կամ գու­ցե հենց Ժո­րա պա­պի­կի նման մեկը, ով, հա­վա­նա­բար, ա­մա­չե­լով փու­թա­ջա­նո­րեն սե­ղան բա­ցող հար­սի ներ­կա­յու­թյու­նից, ա­րագ ի­րեն հա­վա­քում ու հրա­մա­յա­կան տո­նով (ո­րի տակ վատ քո­ղարկ­ված ա­ղերս կար) ա­սում է.
-Մին օ­րիշ հարց տո՜։
Ինքս էլ ցա­վոտ թե­մա­ներ շո­շա­փե­լու նպա­տակ չէի հե­տապն­դում։ Մինչ Գա­րա­քյան­նե­րի հյու­րըն­կալ օ­ջա­խում հայ­տն­վե­լը զրու­ցել էի հա­մայն­քի ղե­կա­վար Է­րիկ Աբ­րա­հա­մյա­նի հետ և ար­դեն իսկ հա­մա­պար­փակ պատ­կե­րա­ցում ու­նեի գյու­ղի հետ­պա­տե­րազ­մյան վի­ճա­կի մա­սին։

Հրե­տա­կո­ծու­թյան ար­դյուն­քում մաս­նա­կիո­րեն վնաս­վել է 110-ից ա­վե­լի տուն, լրի­վու­թյամբ ա­վեր­վել՝ 3-ը։ Վնաս­վել է նաև ման­կա­պար­տե­զի նո­րա­կա­ռույց շեն­քը։ Ցան­քա­տա­րածք­նե­րի մոտ 75 %-ը գտն­վում է հա­կա­ռա­կոր­դի հս­կո­ղու­թյան տակ։ Վի­րա­վոր­վել է 2 խա­ղաղ բնա­կիչ։ Ռազ­մա­ճա­կա­տի տար­բեր հատ­ված­նե­րում զոհ­վել է 3 շո­շե­ցի։ Մինչ պա­տե­րազ­մը 113 ա­շա­կերտ ու­նե­ցող դպ­րոց պա­հի դրու­թյամբ հա­ճա­խում է 80-ը։ Գյու­ղից ար­տա­գաղ­թել է միայն մեկ ըն­տա­նիք։ Սա­կայն պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րով 600-ից ա­վել բնա­կիչ ու­նե­ցող գյու­ղում այ­սօր փաս­տա­ցի ապ­րում է միայն 390 հո­գի։ Ա­ռայժմ վերջ­նա­կա­նա­պես սե­փա­կան տուն չվե­րա­դառ­նա­լու օ­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րը տար­բեր են։ Հարևան Մխի­թա­րա­շե­նից ե­րե­խա­նե­րը ՙՀա­յաս­տան՚ հիմ­նադ­րա­մի տրա­մադ­րած տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցով ա­ռաջ­վա պես գա­լիս են Շո­շում սո­վո­րե­լու, բայց ար­դեն ոս­տի­կան­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ ու հենց թշա­մու քթի տա­կով։ Գյու­ղում լայ­նա­ծա­վալ շի­նա­րա­րա­կան-վե­րա­կանգ­նո­ղա­կան աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում։ Վե­րա­կան­գն­ված են են­թա­կա­ռուց­վածք­նե­րը, գյուղն ա­պա­հով­ված է շուր­ջօ­րյա խմե­լու ջրով։ Այս և այլ ման­րա­մաս­ներ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում լուրջ վնաս­ներ կրած հա­մայն­քի մա­սին ղե­կա­վա­րը ներ­կա­յաց­նում է սա­հուն, ա­ռանց հի­շո­ղու­թյան ճի­գեր գոր­ծադ­րե­լու, գրե­թե հաշ­վետ­վու­թյան նման։ Հա­մայն­քի ղե­կա­վա­րի խոս­քով` մա­մուլն ու հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը պա­տե­րազ­մից հե­տո գյու­ղում ա­մե­նա­հա­ճախ հայ­տն­վող հյու­րերն են, ինչն ար­դեն սո­վո­րա­կան է ի­րենց հա­մար։
ՙԾա­նոթ ու բա­րե­կամ ա­սում են, որ ինձ հի­մա ա­վե­լի շատ էկ­րա­նին են տես­նում՚,- փոր­ձում է կա­տա­կել նա։ Փոր­ձում է, բայց ըն­դա­մե­նը կես տար­վա հի­շո­ղու­թյուն­նե­րը վերս­տին ստ­վե­րում են դեմ­քը։ Ե­րախ­տա­պարտ է հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին այդ օ­րե­րին դրսևո­րած հո­գու ա­րիու­թյան հա­մար։ Ինքն էլ ան­ձամբ էր հոգ տա­նում, որ­պես­զի գյու­ղի պաշտ­պա­նու­թյու­նը հա­մա­կարգ­ված լի­ներ, հատ­կա­պես, որ գյու­ղը ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան տա­րան­ցիկ ու­ղի էր։ Բայց պա­տե­րազմն իր կա­նոն­ներն ու­նի, և որ­քան էլ ձգ­տես գործդ կա­տա­րյալ ա­նել, ա­մեն ինչ չես կա­րող վե­րահս­կել։ ՙՄինչ օրս չեմ կա­րո­ղա­նում ինձ նե­րել Սա­սու­նին կորց­նե­լու հա­մար։ Ախր ըն­դա­մե­նը փոք­րիկ բե­կոր էր կպել նրան։ Խե­լա­հեղ ա­րա­գու­թյամբ էի քշում դե­պի մայ­րա­քա­ղաք, որ հասց­նեմ։ Երբ բժիշ­կը դուրս ե­կավ, ազ­նիվ խոսք, բարձ­րա­ձայն լա­ցում էր։ Ա­սաց, որ ո­չինչ հնա­րա­վոր չէր ա­նել, ան­գամ ե­թե մե­քե­նան հր­թի­ռի ա­րա­գու­թյուն ու­նե­նար։ Իսկ ես, միևնույն է, ա­նընդ­հատ մտա­ծում եմ. մի­գու­ցե… մի­գու­ցե…՚,- կս­կի­ծով պատ­մում է հա­մա­գյու­ղա­ցու՝ Սա­սուն Գա­րա­քյա­նի կյան­քի վեր­ջին րո­պե­նե­րի մա­սին։

Պա­տե­րազ­մա­կան՝ մե­կը մյու­սից զար­հու­րե­լի դր­վագ­նե­րը հա­ջոր­դում են ի­րար։ Խս­տա­դեմ տղա­մար­դը, ով ծա­նո­թու­թյան պա­հին սառն ըն­դու­նե­լու­թյամբ ան­ջր­պե­տել էր ի­րեն վեր­ջին ա­միս­նե­րին կար­գին հոգ­նեց­րած հեր­թա­կան կպ­չուն հար­ցա­սե­րից, կեր­պա­րա­նա­փոխ­վում է։ Սառ­նու­թյու­նը քող է, ո­րի տակ դժոխ­քի մի­ջով ան­ցած ար­ցախ­ցի տղա­մար­դը փոր­ձում է թաքց­նել հո­գու մրմ­ռա­ցող վեր­քե­րը։ Բա­ցա­ռու­թյուն չէր նաև Շո­շի հա­մայն­քի ղե­կա­վա­րը, որը դառ­նու­թյամբ պատ­մում է՝ ինչ­պես են շա­բաթ­վա մեջ առն­վազն 3 ան­գամ հա­յոց բեր­դա­քա­ղա­քից իջ­նող զավ­թիչ­նե­րը տի­րա­բար անց­նում գյու­ղի կենտ­րո­նով (որ­տեղ նաև ման­կա­պար­տեզն ու դպ­րոցն են) և չեն զլա­նում ա­մեն ան­գամ որևէ լպիրշ ակ­նարկ շպր­տել ի­րա­կան տե­րե­րի հաս­ցեին։ Ի դեպ, այս խոս­քից րո­պե­ներ անց ինքս ա­կա­նա­տես ե­ղա նույն տե­սա­րա­նին։ Էլ չեմ խո­սում քոչ­վո­րի՝ երբևէ չե­ղած ինք­նա­սի­րու­թյու­նը շո­յող ծա­ծան­վող խոր­հր­դա­նի­շից, որն ա­մեն մի քար ու թփի ա­րանք է խց­կած։
-Ո՞ր դեպ­քում կլ­քեիք գյու­ղը,- ինքս էլ ինձ հա­մար անս­պա­սե­լի հարց­նում եմ։ Հարց­նում և ան­մի­ջա­պես էլ ափ­սո­սում եմ։ Բա այդ­պի­սի հարց կտա՞ն, ու այն էլ ՝գյու­ղա­պե­տին։
-Ոչ մի դեպ­քում,- ժպ­տում է մինչ այդ դեմ­քի նույն խիստ ար­տա­հայ­տու­թյունն ան­փո­փոխ պահ­պա­նած գյու­ղա­պե­տը։ Ես Ռու­սաս­տա­նում ապ­րել եմ։ Որ լքող լի­նեի, չէի էլ վե­րա­դառ­նա։ Հե­տո ան­կեղ­ծա­նում է.
-Բայց դե որ մեր գյուղն էլ մնա­ցած­նե­րի պես կորց­րած լի­նեինք, ո՞նց պի­տի մնա­յի։
Ար­դա­րա­միտ մար­դը վեր­ջի­նը չա­սել չէր կա­րող։ Խիղ­ճը չէր թող­նի։ Այն խիղ­ճը, որ նս­տած էր քիչ հեռ­վում, խա­նու­թի դի­մաց՝ գա­վա­զա­նին կռթ­նած։ 90-նն անց էր, կա­պույտ աչ­քե­րով, ո­րոն­ցում մի ողջ դա­րի խո­րու­թյուն կար։ Ե­կել էր հալ­վա գնե­լու։ Հենց այդ­պես էլ ա­սաց՝ ցույց տա­լով պա­տին դր­ված փոք­րիկ տոպ­րա­կը։ Խնդ­րե­ցի ներ­կա­յա­նալ։ Ա­սաց.
-Աբ­րա­հա­մյան Յու­րի Աս­րիևիչ,-խրոխտ, սո­վե­տա­կան ֆիլ­մե­րի զին­վո­րի պես։
Իսկ հա­ջորդ ա­սա­ծը կան­խեց իմ բո­լոր հե­տա­գա հար­ցե­րը.
-Ես ա­զո­խե­ցե­յում, մա­տաղ ի­նիմ։
Ապ­րի­լյան արևը մե­կեն տխ­րեց։
ՙԵ՞րբ է դուրս ե­կել Ա­զո­խից՚ հար­ցին պա­տաս­խա­նեց.
-Սեպ­տեմ­բե­րի քսա­նեն։
Պարզ էր, որ պա­պիկն ամ­սաթ­վերն է շփո­թում։ Հի­շում է միայն, որ Հա­յաս­տա­նում էր (ի դեպ, կյան­քում ա­ռա­ջին ան­գամ), իսկ ՙթյա­զյա տըռ­նա ետ՝ Շուշ­քենդ՚։ Ին­քը գյու­ղը չի լքել։ Ա­մեն­քի պես ժա­մա­նա­կա­վոր տե­ղա­փոխ­վել է, որ հե­տո վե­րա­դառ­նա։ Պար­ծան­քով է պատ­մում իր՝ քա­րե­դա­րյան ա­կունք­ներ ու­նե­ցող գյու­ղի մա­սին։ Պն­դում է, որ ե­թե իր ՙղոր­փեր՚ (հո­րեղ­բայր) Շա­մի­րը ողջ լի­ներ,ՙէդ շու­նը՚ չէր հա­մար­ձակ­վի ոտք դնել ի­րենց քա­րան­ձավ ու դեռ մատ էլ թափ տար։
Իսկ իմ հա­գե­ցած օ­րը Շո­շում անն­կատ թռավ։ Սու­րիկ քե­ռու ՙԷ թե՞ ԷՐ՚ լեզ­վա­կան խա­ղի պես ձևա­կեր­պած հար­ցին հենց ինքն էլ պա­տաս­խան տվեց. ՙՄինչև 88-ի շար­ժու­մը մեզ մոտ աշ­խա­տող ադր­բե­ջան­ցի գոր­ծըն­կեր­ներ ու­նեինք։ Նրան­ցից մե­կը մի օր հան­դգ­նու­թյուն ու­նե­ցավ ա­սե­լու, որ վաղ թե ուշ այս հո­ղի տերն ինքն է լի­նե­լու ու ՙըն­կե­րա­բար՚ խոր­հուրդ տվեց ժա­մա­նա­կին, ա­ռանց գլ­խա­ցա­վան­քի, հե­ռա­նալ։ Ա­սա­ցի. ՙԵս չգի­տեմ՝ դու որ­տեղ կլի­նես վաղ թե ուշ, բայց ես միշտ էլ Շուշ­քեն­դում եմ լի­նե­լու՚։ ՙՇուշ­քենդն՚ էլ դրանց հո­րի­նածն է։ Մեր գյու­ղը հիմ­նադր­ման օ­րից (մո­տա­վո­րա­պես 13-րդ դա­րից) ՙՇոշ՚ էր կոչ­վում, ին­չը ՙմատ­ղաշ ճյուղ՚ է նշա­նա­կում։ Ա­հա այս­պի­սինն էր շո­շե­ցին։ Ոչ միայն սրամ­տել ու կա­տա­կել գի­տեր, այլև դի­պուկ նշա­նա­կե­տին խփել։ Ռու­սը կա­սեր. ՛՛За словом в кар­ман не лезет՛՛ Վեր­ջի­վեր­ջո, Պը­լը-Պու­ղու ժա­ռանգ­ներն ենք, չէ՞։
Ժո­րա պա­պի­կը հա­ռա­չում է։ Թոռն էլ է վի­րա­վոր­վել, ծայ­րա­հեղ ծանր էր, բժիշկ­նե­րը հույս չէին տա­լիս։ Բայց, Փառք Տի­րո­ջը, հաղ­թա­հա­րեց, չնա­յած՝ ա­պա­քին­ման քար­քա­րոտ ու­ղին դեռ առջևում է։ Դա­վա­ճան հուզ­մուն­քը կր­կին խան­գա­րում է տան­տի­րոջն, ու նա գե­րա­դա­սում է լռել։ Այդ պա­հին հի­շում եմ հա­մայն­քի ղե­կա­վա­րի ա­սա­ծը. ՙՉեմ պատ­կե­րաց­նում, որ գյու­ղում որևէ մե­կի տնից խո­րո­վա­ծի ծուխ կել­նի՚։ Ու որ­քան էլ լսա­ծից ու տե­սա­ծից սիրտս ճմլ­վում է, փոր­ձում եմ հու­սադ­րել ներ­կա­նե­րին։ Ա­սում եմ, որ այս նոր փոխ­վող տա­նի­քի տակ դեռ ի­րենց ծոռ­ներն ու ծոռ­նե­րի ծոռ­ներն էլ բա­րե­կա­մու­թյուն կա­նեն։ Բայց շո­շե­ցին իմ հու­սադ­րող խոս­քե­րի կա­րի­քը չու­ներ։
Հա­մայն­քի ղե­կա­վարն իր զրույցն ա­վար­տեց իս­կա­կան ա­ռաջ­նոր­դին վա­յել հաս­տա­տա­կամ լա­վա­տե­սու­թյամբ. ՙԾա­ռի ճյու­ղերն են կոտ­րատ­ված։ Շո­շի ծա­ռը դեռ շո­շեր կտա՚։
Ար­ցա­խի պատ­մու­թյան մեծ գի­տակ Սու­րեն Բա­բա­յանն էլ շո­շե­ցուն վերջ­նա­կան բնո­րո­շում կտա այս­պես. ՙՇո­շե­ցու գլ­խին կա­րող ես ժա­մե­րով քա­րոզ կար­դալ։ Լուռ քեզ կլ­սի, բայց վեր­ջում իր ու­զա­ծը կա­նի՚։
ՙՄենք սահ­մա­նա­մերձ գյուղ չենք։ Մենք ուղ­ղա­կի ա­ռաջ­նագ­ծում ենք՚,- հան­գիստ կա­սի ու­սուց­չու­հի Է­լեո­նո­րա Վեր­դյա­նը՝ ցույց տա­լով իր տնից պար­զո­րոշ երևա­ցող թշ­նա­մու դիր­քերն ու վեր­ջին­նե­րիս կող­մից բաց­ված դե­պի Շու­շի տա­նող նոր ո­լո­րան­նե­րը։ Ու, իբր ի­մի­ջիայ­լոց, կհա­վե­լի. ՙԱ­վան Յուզ­բա­շին ու Քյո­խան էլ են մեր գյու­ղից՚։
Շո­շե­ցին շո­շե­ցի չի լի­նի, ե­թե ա­սածն ա­ռանց են­թա­տեքս­տի լի­նի։ Շո­շե­ցու տո­ղա­տա­կե­րը կռա­հե­լու հա­մար էլ պի­տի հե­տը աղ ու հաց կի­սած լի­նես։
Այն­պես որ, կռիվն ա­վարտ­ված չէ։