Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՃ­ԿԱ­ԼԱ­ՇԵՆ

Ա­նի Ման­գա­սա­րյան

 ԱՀ Մար­տու­նու շր­ջա­նի Մաճ­կա­լա­շեն գյու­ղի ա­մեն մի բնա­կիչ դեռևս 90-ա­կան­նե­րին Մոն­թեի հրա­մա­նա­տա­րու­թյամբ հա­մո­զեց, որ ի վի­ճա­կի է պաշտ­պա­նել իր բնօր­րա­նը։ Ար­ցա­խյան 44-օ­րյա պա­տե­րազ­մում էլ հենց Մոն­թե­նե­րի շնոր­հիվ գյու­ղը մնաց ա­նա­ռիկ։ Սահ­մա­նից 1.5-2 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող հե­րո­սա­կան այս հա­մայն­քում 418 բնա­կիչ է ապ­րում, իսկ մինչև պա­տե­րազ­մը ՝ 458, դպ­րոց հա­ճա­խում է 45 ա­շա­կերտ, նախ­կի­նում՝ 65։ Ման­կա­պար­տեզն ու­նի 21 ե­րե­խա, մինչև պա­տե­րազ­մը՝ 24։ Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում հր­թի­ռահ­րե­տա­կո­ծու­թյան հետևան­քով վնաս­վել է Մաճ­կա­լա­շե­նի բնակ­ֆոն­դի մոտ 20 տո­կո­սը։ Հա­մայն­քի ղե­կա­վար Լեռ­նիկ Ա­վա­նե­սյա­նի խոս­քով՝ գյուղն աս­տի­ճա­նա­բար վե­րա­դառ­նում է բնա­կա­նոն կյանք.


-Միայն եր­կու տուն է ամ­բող­ջո­վին վնաս­վել, մյուս­նե­րը վե­րա­նո­րոգ­ման կա­րիք ու­նեն։ Այժմ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում։ Գրե­թե ամ­բող­ջու­թյամբ վե­րա­կան­գն­վել են են­թա­կա­ռուց­վածք­նե­րը։ Փո­ղոց­նե­րի մի մասն աս­ֆալ­տա­պատ է, մի մասն էլ մինչև պա­տե­րազ­մը սա­լա­պատ­վել է։ Դրա հերթն էլ կգա ,- ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի հետ զրույ­ցում ա­սաց հա­մայն­քի ղե­կա­վա­րը։
Պա­տե­րազ­մում հաղ­թա­նակ­նե­րը եր­բեք հեշտ չեն տր­վում… բայց ան­հա­ջո­ղու­թյունն էլ եր­բեք չի կոտ­րել լեռն­ցու ո­գին։ Պայ­քա­րող տե­սակ է ար­ցախ­ցին՝ կին, թե՝ տղա­մարդ։ Ա­զա­տա­մար­տի տա­րի­նե­րին, երբ Մաճ­կա­լա­շե­նի տղա­մար­դիկ սահ­մա­նին էին, կա­նայք ՙթուր­նավ հաց՚ էին թխում և ան­ձամբ հասց­նում սահ­ման։ Այս պա­տե­րազ­մում էլ ո­րո­շե­ցին՝ ինչ էլ լի­նի՝ չլ­քել գյու­ղը, բայց պար­տադր­ված հե­ռա­ցան, ո­րով­հետև այս պա­տե­րազ­մը նման չէր մյու­սին։
-Ինչ­պես 1992-ին, 2020 թվա­կա­նին էլ նժա­րին հայ­րե­նի­քի փր­կու­թյունն էր։ Ա­րյամբ սր­բա­ցած այս հո­ղակ­տո­րը պետք է ա­մուր պա­հեինք,-ա­սում է Լ. Ա­վա­նե­սյա­նը։
Մաճ­կա­լա­շե­նը 10 զոհ և 13 վի­րա­վոր ու­նի։ Հա­մայն­քի ղե­կա­վարն էլ է վի­րա­վոր­վել, բայց, ինչ­պես ինքն է ա­սում ՝ա­նե­լիք­ներ շատ կան, գյու­ղը պետք է ոտ­քի կանգ­նեց­նել, դրա հա­մար էլ պետք էր շուտ կազ­դուր­վել։
Հա­մայնքն ու­նի 5 բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք։ Հառ­նող գյուղն իր հար­կի տակ է ըն­դու­նել ա­ռայժմ 4 տե­ղա­հան­ված ըն­տա­նի­քի՝ Շե­խեր հա­մայն­քից և Հադ­րու­թի շր­ջա­նից։
Մեզ հետ զրույ­ցում Լ. Ա­վա­նե­սյանն ա­սաց, որ Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեն և այլ կազ­մա­կեր­պու­թյուն­ներ պար­բե­րա­բար օգ­նու­թյուն են տրա­մադ­րում մաճ­կա­լա­շեն­ցի­նե­րին։ Բնակ­չու­թյու­նը հիմ­նա­կա­նում զբաղ­վում է հո­ղա­գոր­ծու­թյամբ ու ա­նաս­նա­պա­հու­թյամբ` թեև մոտ 200 հա ա­րո­տա­վայր ու 280 հա վա­րե­լա­հող թշ­նա­մու հս­կո­ղու­թյան տակ է։ Այժմ 120 հա տա­րած­քում ցան­վել է հիմ­նա­կա­նում հա­ցա­հա­տիկ։ Մաճ­կա­լա­շենն ու­նի 25 հա խա­ղո­ղայ­գի։ Հա­մայն­քի տա­րած­քում է գտն­վում Ա­մա­րա­սի վա­նա­կան հա­մա­լի­րը, որ­տեղ այ­ցե­լում ենք միայն ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ։
- Ա­մա­րա­սը եր­բեք այ­ցե­լու­նե­րի պա­կաս չի ու­նե­ցել։ Կի­րա­կի օ­րե­րին ուխ­տա­վոր­նե­րի թի­վը հա­մե­մա­տա­բար ա­ճում է։ Մեր սուրբ հո­ղակ­տո­րում խա­ղաղ ապ­րել ենք ու­զում։ Ու­զում ենք, որ միշտ ղո­ղան­ջեն ե­կե­ղե­ցու զան­գե­րը,- զրույ­ցում նշեց Մաճ­կա­լա­շեն հա­մայն­քի ղե­կա­վար Լեռ­նիկ Ա­վա­նե­սյա­նը։