Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՄԱՏՈՒՑՎԵՆ ԱՀ ԲՈԼՈՐ ԿԼԻՆԻԿԱՆԵՐՈՒՄ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 ԱՀ կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­մամբ ապ­րի­լի 1-ից պե­տու­թյան կող­մից ե­րաշ­խա­վոր­ված անվ­ճար բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման ծրագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում այ­սու­հետ անվ­ճար ստո­մա­տո­լո­գիա­կան ծա­ռա­յու­թյու­նից կօգտ­վեն բնակ­չու­թյան ա­ռան­ձին խմ­բե­րի ան­ձինք։ Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Մի­քա­յել Հայ­րի­յա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ ապ­րի­լի 19-ին կա­յա­ցավ հան­րա­պե­տու­թյան ստո­մա­տո­լոգ­նե­րի հետ հան­դի­պում-քն­նար­կում, ո­րի շր­ջա­նակ­նե­րում անդ­րա­դար­ձան անվ­ճար ստո­մա­տո­լո­գիա­կան ծա­ռա­յու­թյու­նե­րի մա­տուց­ման ըն­թա­ցա­կար­գե­րին, մո­տե­ցում­նե­րին, ո­րա­կին, ֆի­նան­սա­վոր­ման խն­դիր­նե­րին, կազ­մա­կեր­պա­կան այլ հար­ցե­րի։

Մեկ­նար­կած նոր ծրագ­րի թե­րու­թյուն­նե­րի վե­րաց­ման և ո­րոշ շտ­կում­նե­րի մա­սով նա­խա­րա­րը փոր­ձեց ստո­մա­տո­լոգ­նե­րի հետ միա­սին քն­նար­կել, լսել նրանց ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը, պար­զա­բա­նում­ներն ու հա­մա­տեղ լու­ծում­ներ գտ­նել ար­տո­նյալ պայ­ման­նե­րով բնակ­չու­թյան ա­ռան­ձին խմ­բե­րի ան­ձանց անվ­ճար ստո­մա­տո­լո­գիա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցե­լու հա­մար։
Հա­մա­ձայն կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­ման՝ անվ­ճար ստո­մա­տո­լո­գիա­կան ծա­ռա­յու­թյու­նից կօգտ­վեն 1-ին, 2-րդ, 3-րդ խմ­բի հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող­նե­րը, մինչև 18 տա­րե­կան ան­ձինք, ա­ռանց ծնո­ղա­կան խնամ­քի մնա­ցած 18-23 տա­րե­կան քա­ղա­քա­ցի­նե­րը, վե­րար­տադ­րու­թյան տա­րի­քի կա­նայք՝ հղիու­թյան, ծնն­դա­բե­րու­թյան և հետծ­նն­դյան շր­ջա­նում, բազ­մա­զա­վակ ծնող­նե­րը (մինչև 18 տա­րե­կան չորս և ա­վե­լի ան­չա­փա­հաս ե­րե­խա­ներ ու­նե­ցող), 63 տա­րին լրա­ցած և ա­վե­լի բարձր տա­րի­քի քա­ղա­քա­ցի­նե­րը, զին­ծա­ռա­յող­նե­րը և նրանց հա­վա­սա­րեց­ված ան­ձինք, նրանց ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը, ԱՀ պաշտ­պա­նու­թյան ժա­մա­նակ, ինչ­պես նաև ծա­ռա­յո­ղա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լիս զոհ­ված (մա­հա­ցած) զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը, փր­կա­րա­րա­կան ծա­ռա­յող­նե­րը և նրանց ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը, 2020թ. սեպ­տեբ­մե­րի 27-ին Ադր­բե­ջա­նի կող­մից Ար­ցա­խի դեմ սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով մշ­տա­կան բնա­կու­թյան վայ­րից տե­ղա­հան­ված­նե­րը, ան­հայտ կո­րած­նե­րի ու գե­րե­վար­ված ան­ձանց ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը, ինչ­պես նաև պետ­պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում անվ­ճար բժշ­կա­կան օգ­նու­թյան ի­րա­վունք ու­նե­ցող մյուս քա­ղա­քա­ցի­նե­րը։

Նշենք, որ մինչ այժմ Ար­ցա­խում միայն 2-3 ստո­մա­տո­լո­գիա­կան կլի­նի­կա ու­նեին թույտ­վու­թյուն պետ­պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում անվ­ճար ստո­մա­տո­լո­գիա­կան ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցել բնակ­չու­թյան ա­ռան­ձին խմ­բե­րի ան­ձանց։ Այ­սու­հետ բո­լոր գրանց­ված և լի­ցեն­զա­վոր­ված ստո­մա­տո­լո­գիա­կան կլի­նի­կա­նե­րը ևս հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան պետ­պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում մա­տու­ցել ստո­մա­տո­լո­գիա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ։ Շա­հա­ռու­ներն էլ ի­րենց հե­թին հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն ընտ­րել այն կլի­նի­կան կամ մաս­նա­գե­տին, որ­տեղ կամ ում մոտ նա­խընտ­րում են ստա­նալ բու­ժօգ­նու­թյուն։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի պե­տա­կան ա­ռող­ջա­պա­հա­կան գոր­ծա­կա­լու­թյան պետ Ռու­զան­նա Հով­հան­նի­սյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ ներ­կա­յումս ԱՀ նա­խա­րա­րու­թյան այս ծրագ­րից օգտ­վե­լու հա­մար գրանց­ված է 13 ստո­մա­տո­լո­գիա­կան կլի­նի­կա, իսկ 5-ն էլ պատ­րաս­տա­կա­մու­թյուն են հայտ­նել ընդգրկվել։ Նշյալ ծրա­գի­րը գոր­ծում էր 2006թ.-ից, բայց ոչ բո­լոր կլի­նի­կա­նե­րի հա­մար, ար­դեն 2021թ.-ից վե­րա­նայ­վեց ո­րո­շու­մը և նոր լրա­փո­փո­խու­թյուն­նե­րով մեկ­նար­կեց ապ­րի­լի 1-ից։ Շա­հա­ռու­նե­րի ցան­կը, ո­րը բաղ­կա­ցած է 23 խմ­բից, նա­խա­րա­րու­թյան կող­մից տրա­մադր­վեց կլի­նա­կա­նե­րի ղե­կա­վար­նե­րին։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն էլ կարևո­րեց նման ձևա­չա­փով հան­դի­պում­ներն այն ա­ռու­մով, որ հան­րու­թյու­նը տե­ղե­կաց­ված լի­նի պետ­պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում անվ­ճար ստո­մա­տո­լո­գիա­կան, ին­չու չէ նաև մյուս բուժ­ծա­ռա­յու­թյուն­նե­րից օգտ­վե­լու պե­տու­թյան կող­մից սահ­ման­ված ըն­թա­ցա­կար­գե­րի, ար­տո­նու­թյուն­նե­րի մա­սին։
Մ. Հայ­րի­յա­նը հա­վաս­տիաց­րեց, որ ըն­դա­ռա­ջե­լու են և՜ մաս­նա­գետ­նե­րին և՜ քա­ղա­քա­ցի­նե­րին, իսկ ստո­մա­տո­լո­գիա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­սով դեռևս վճա­րո­վի կլի­նեն միայն մե­տա­ղա­կե­րա­մի­կա­կան կամր­ջաձև ան­շարժ պրո­թեզ­նե­րը և ար­հես­տա­կան պսակ­նե­րը, այ­սինքն ճե­նա­պա­կյա (կե­րա­մի­կա) ար­հես­տա­կան ա­տամ­նե­րի մա­սով ծա­ռա­յու­թյու­նե­րը ։ ՙՆեր­կա­յում պետ­պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում հնա­րա­վո­րու­թյուն չու­նենք ֆի­նան­սա­վո­րել ճե­նա­պա­կյա ար­հես­տա­կան ա­տամ­նե­րի վճար­նե­րը, բայց ծրա­գի­րը ճիշտ մեկ­նար­կե­լու դեպ­քում մենք ան­պայ­ման կաշ­խա­տենք այդ ուղ­ղու­թյամբ ևս։ Բա­ցի ճե­նա­պա­կյա ար­հես­տա­կան ա­տամ­նե­րի վճա­րո­վի ծա­ռա­յու­թյու­նից, մյուս բո­լոր ա­տամ­նա­բու­ժա­կան խն­դիր­նե­րի դեպ­քում պե­տու­թյու­նը ֆի­նան­սա­վո­րե­լու է բնակ­չու­թյան վե­րոն­շյալ խմ­բե­րի ան­ձանց։ Հու­սով եմ, որ մեկ­նար­կած այս ծրա­գի­րը կգոր­ծի նպա­տա­կա­յին։ Հոր­դո­րում եմ բնակ­չու­թյա­նը, որ մի փոքր նաև նե­րո­ղա­միտ լի­նեն և ե­թե բախ­վեն ո­րոշ հար­ցե­րի, ի­րա­զե­կեն, որ հղ­կում­նե­րի հի­ման վրա հս­տա­կեց­նենք և ծրագ­րի թե­րու­թյուն­նե­րը շտ­կենք՚,- նշեց ԱՀ նա­խա­րա­րը։ Նա­խա­րա­րու­թյու­նը մշա­կում է նաև վե­րահս­կո­ղա­կան մե­խա­նիզմ­ներ, որ ծրա­գի­րը գոր­ծի ան­կողմ­նա­կալ, իսկ նա­խա­րարն էլ հա­վաս­տիաց­րեց, որ պատ­րաստ է ա­ջակ­ցել բո­լոր մաս­նա­գետ­նե­րին ծա­գած խն­դիր­նե­րի պա­րա­գա­յում։ Քն­նարկ­ման ըն­թաց­քում ստո­մա­տո­լոգ­նե­րը հան­դես ե­կան ի­րենց ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով, կիս­վե­ցին մտա­հո­գու­թյուն­նե­րով, հե­տաքր­քր­վե­ցին պետ­բյու­ջեով նա­խա­տես­վող ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի, նոր ծրագ­րով նա­խա­տես­վող ար­տո­նու­թյուն­նե­րի և դրա հետ կապ­ված տեխ­նի­կա­կան խն­դիր­նե­րի ա­ռու­մով։ Հս­տա­կեց­վեց նաև նշյալ ար­տո­նու­թյուն­նե­րից օգտ­վող քա­ղա­քա­ցի­նե­րին տր­վող ու­ղեգ­րե­րի հաս­ցեա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը և որ քա­ղա­քա­ցին ինքն է ընտ­րե­լու այն կլի­նի­կան, որ­տեղ ցան­կու­թյուն ու­նի բուժ­վել. սա էլ հենց ծրագ­րի հիմ­նա­կան նպա­տակն է։ Բա­ցի դրա­նից ստո­մա­տո­լո­գիա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցող բո­լոր կլի­նի­կա­ներն ի­րենց հեր­թին ար­դեն հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն օգտ­վել պետ­պատ­վե­րով տր­վող ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րից։
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյունն ապ­րի­լի 20-ին նշյալ ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րի հա­մար կազ­մա­կեր­պեց սե­մի­նար` նոր ծրագ­րի տեխ­նի­կա­կան, փաս­տաշր­ջա­նա­ռա­կան ըն­թա­ցա­կար­գե­րի մա­սով։