[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿՈՐՈՇԱՐԿՎԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 ԱՀ նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով վեր­ջերս ստեղծ­ված հան­րա­պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վը, ո­րը պետք է զբաղ­վի պե­տա­կան, հա­մայն­քա­յին, ի­րա­վա­բա­նա­կան և ֆի­զի­կա­կան ան­ձանց պատ­կա­նող գույ­քի` պա­տե­րազ­մի հետևան­քով հասց­ված վնաս­նե­րի հաշ­վառ­ման և գնա­հատ­ման աշ­խա­տանք­նե­րով, ապ­րի­լի 21-ին ա­ռա­ջին նիստն էր գու­մա­րել: Մի­ջո­ցառ­մա­նը, հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րից ու շա­հագր­գիռ մար­մին­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից բա­ցի, ներ­կա էին նաև ՀՀ-ից հրա­վիր­ված մաս­նա­գետ­ներ` ԵՊՀ տն­տե­սա­գի­տու­թյան և կա­ռա­վար­ման ֆա­կուլ­տե­տի Նո­րա­րա­րու­թյան տն­տե­սա­գի­տու­թյան ամ­բիո­նի վա­րիչ, հանձնաժողովի նախահագի տեղակալ Ա­շոտ Մար­կո­սյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ:

Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ, ԱՀ կա­դաստ­րի և պե­տա­կան գույ­քի կա­ռա­վար­ման կո­մի­տեի ղե­կա­վար Կա­րեն Շահ­րա­մա­նյա­նի խոս­քով` ար­դեն մի քա­նի օր է, ինչ կազ­մա­վոր­ված խումբն աշ­խա­տում է վնաս­նե­րի գնա­հատ­ման կար­գի նա­խագ­ծի մշակ­ման ուղ­ղու­թյամբ, ո­րը, ինչ­պես նաև աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման ու ի­րա­կա­նաց­ման ծախ­սե­րի նա­խա­հա­շի­վը պետք է ներ­կա­յաց­վի ԱՀ կա­ռա­վա­րու­թյան հաս­տատ­մա­նը: ՙՎնա­սի չա­փի մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րը տրա­մադր­վե­լու են վար­չա­կազ­մե­րի ու հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րի կող­մից, ու մենք ակն­կա­լում ենք, որ այդ տե­ղե­կու­թյուն­նե­րը լի­նե­լու են ճշգրտ­ված, քա­նի որ բո­լորս պար­տա­վոր ենք ռեալ գնա­հա­տել ե­ղածն ու կազ­մել վնաս­նե­րի չա­փի մա­սին վերջ­նա­կան եզ­րա­կա­ցու­թյուն՚,-ա­սել է նա:
Բա­նա­խո­սը նաև տե­ղե­կաց­րեց, որ ար­դեն գոր­ծող հանձ­նա­ժո­ղո­վին զու­գա­հեռ` ստեղծ­վել է ևս մե­կը, ո­րը հիմ­նա­կա­նում ի­րա­կա­նաց­նե­լու է սահ­ման­ված կար­գով ա­ջակ­ցու­թյուն տրա­մադ­րե­լու գոր­ծա­ռույթ: Կ. Շահ­րա­մա­նյա­նը հատ­կան­շեց, որ հաս­տատ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի պլա­նով նա­խանշ­վե­լու է աշ­խա­տանք­նե­րի հա­ջոր­դա­կա­նու­թյու­նը, կազմ­վե­լու են փաս­տա­հա­վաք խմ­բեր, ո­րոնք հա­վա­քագ­րե­լու և ստու­գե­լու են ԱՀ վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս մնա­ցած բո­լոր բնա­կա­վայ­րե­րում ապ­րող­նե­րի կրած վնաս­նե­րը: Նա կարևո­րեց տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը` շե­ղում­ներ թույլ չտա­լու և պատ­շաճ մա­կար­դա­կով վե­րահս­կո­ղու­թյուն ա­պա­հո­վե­լու ա­ռու­մով: Կ. Շահ­րա­մա­նյա­նը տե­ղե­կաց­րեց նաև, որ հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տան­քի վերջ­նաար­դյունք հան­դի­սա­ցող փաս­տա­թուղթն է հիմք հան­դի­սա­նա­լու տե­ղա­հան­ված քա­ղա­քա­ցի­նե­րին սահ­ման­ված կար­գով փոխ­հա­տու­ցում տրա­մադ­րե­լու հա­մար:

Տն­տե­սա­գի­տու­թյան դոկ­տոր, պրո­ֆե­սոր Ա. Մար­կո­սյանն իր խոս­քում շեշ­տեց ԱՀ նա­խա­գա­հի` նման հանձ­նա­ժո­ղով ստեղ­ծե­լու ո­րոշ­ման կարևո­րու­թյու­նը, ո­րը ոչ միայն տն­տե­սա­կան, այլև քա­ղա­քա­կան, սո­ցիա­լա­կան, ժո­ղովր­դագ­րա­կան ու գո­յա­պահ­պա­նա­կան խն­դիր­նե­րի հետ է կապ­ված: Նա ևս շեշ­տեց, որ ի­րենց ա­ռա­ջին նպա­տա­կը պետք է լի­նի հաշ­վառ­ման ստույ­գու­թյու­նը, և որ հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րը պետք է ծայ­րաս­տի­ճան զգույշ և ու­շա­դիր լի­նեն այդ հար­ցում: Տն­տե­սա­գե­տը փաս­տել է, որ նման հանձ­նա­ժո­ղո­վի գո­յու­թյունն ան­նա­խա­դեպ ու ցա­վա­լի ի­րո­ղու­թյուն է թե՜ Ար­ցա­խի, և թե՜ ՀՀ-ի հա­մար, ու այդ ի­մաս­տով գոր­ծըն­թա­ցը բազ­մա­շերտ է ու լայ­նա­ծա­վալ: Ըստ նրա` բնա­կան ա­ղետ­նե­րից տու­ժած տա­րածք­նե­րի ու քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար ար­ված աշ­խա­տանք­նե­րի տա­րի­նե­րի փորձն ա­պա­ցու­ցել է, որ ա­մե­նաար­դյու­նա­վե­տը հանձ­նա­ժո­ղո­վա­յին մո­դելն է, սա­կայն այս­տեղ սկզ­բունք­ներն ու մո­տե­ցում­ներն այլ պետք է լի­նեն: ՙՄենք գործ ու­նենք ոչ միայն գյու­ղատն­տե­սա­կան ակ­տիվ­նե­րի հետ: Այս­տեղ նե­րառ­ված են տն­տե­սու­թյան բո­լոր բնա­գա­վառ­նե­րը, տաս­նյակ հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­նե­րի շահն է այս­տեղ գե­րա­կա,-դի­տար­կել է նա: - Մենք պետք է կա­րո­ղա­նանք պատ­վով դուրս գալ այս դժ­վար գոր­ծըն­թա­ցից՚: Բա­նա­խո­սը նշեց նաև, որ կորց­րած հո­ղա­տա­րածք­նե­րի ա­ռու­մով կա հս­տակ թիվ, ին­չը թեթևաց­նում է այդ ուղ­ղու­թյամբ ար­վե­լիք գոր­ծը: Օգ­նում է նաև կա­դաստ­րա­յին ար­ժեք հաս­կա­ցու­թյու­նը: Նա կար­ծիք հայտ­նեց, որ բար­դու­թյուն­ներ կհան­դի­պեն այն­տեղ, որ­տեղ քա­ղա­քա­ցու սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քը գրանց­ված չէ:
Խոր­հր­դակ­ցու­թյան ըն­թաց­քում Կ. Շահ­րա­մա­նյանն անդ­րա­դար­ձավ նաև հնա­րա­վոր այն դեպ­քե­րին, երբ բնա­կիչ­նե­րի գույքն ինչ-ինչ պատ­ճա­ռով գրանց­ված չի ե­ղել` պար­զա­բա­նե­լով, որ յու­րա­քան­չյու­րի դեպ­քում ան­հա­տա­կան մո­տե­ցում է ցու­ցա­բեր­վե­լու: Հա­մայն­քի ղե­կա­վա­րի, ա­վա­գա­նու և բո­լոր այլ շա­հագր­գիռ ան­ձանց տե­ղե­կու­թյուն­նե­րի հի­ման վրա կա­յաց­վե­լու է հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում:
Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հը, որ­պես նման օ­րի­նակ, նշեց գյուղ­նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յաց­րած տվյալ­նե­րը, հա­մա­ձայն ո­րոնց, բռ­նա­զավթ­ված տա­րածք­նե­րում բա­ցի հա­ցա­հա­տի­կա­հա­վաք կոմ­բայն­նե­րից, մնա­ցել է գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րում օգ­տա­գործ­վող 759 միա­վոր տրակ­տոր, ին­չի հա­վաս­տիու­թյու­նը դեռ պետք է ու­սում­նա­սիր­վի: Գյուղ­նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չը պար­զա­բա­նեց, որ շրջ­վար­չա­կազ­մե­րից, հա­մայն­քա­պե­տե­րից և ան­հատ հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րից ստաց­ված տե­ղե­կատ­վու­թյան ար­դյուն­քում է նման թիվ ստաց­վել: Նա նշեց, որ գե­րա­տես­չու­թյու­նը բազ­մա­թիվ խն­դիր­նե­րի է հան­դի­պում` կապ­ված շր­ջան­նե­րից ներ­կա­յաց­ված ու գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կա­յի տես­չու­թյան տվյալ­նե­րի ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյան հետ և այլն:
Խն­դիր­ներ կան նաև ա­նաս­նագլ­խա­քա­նա­կի հետ կապ­ված տվյալ­նե­րի ճշգրտ­ման հետ. հիմ­քում հա­մայն­քա­պե­տի տր­ված տե­ղե­կան­քը, ինչ­պես ա­պա­ցուց­վել է, միշտ չէ, որ հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րո­ղու­թյա­նը: Պտ­ղա­տու այ­գի­նե­րի ու վա­րե­լա­հո­ղե­րի տա­րածք­նե­րի ճշգրտ­ման հար­ցում ո­րո­շիչ է լի­նե­լու նաև երկ­րա­բա­նա­կան նկա­րա­հա­նում­նե­րի առ­կա­յու­թյու­նը:
Հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րը բարձ­րա­ձայ­նե­ցին նաև վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս մնա­ցած տա­րածք­նե­րում վե­րաբ­նա­կիչ­նե­րին տրա­մադր­ված տնե­րի, շար­ժա­կան գույ­քի, ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ու առևտրի կե­տե­րի հետ կապ­ված խն­դիր­նե­րը: