[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՆ, ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԽՈՉԸՆԴՈՏԵՆ ԴՐԱՆՑ ԻՐԱՑՄԱՆԸ

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 Հարցազրույց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ

-Պա­րոն Ստե­փա­նյան, պարզ է, որ պա­տե­րազ­մը բա­վա­կա­նին լուրջ փո­փո­խու­թյուն­ներ է մտց­րել ԱՀ ՄԻՊ գոր­ծու­նեու­թյան մեջ։ Ար­դեն պա՞րզ են ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­ներն ու հրա­մա­յա­կան­նե­րը։
-Ար­ցա­խի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի հիմ­նա­կան ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը թե?մինչև պա­տե­րազ­մը, թե?պա­տե­րազ­մից հե­տո Ար­ցա­խի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյունն է։ ՄԻՊ կա­ռույ­ցը ստեղծ­ման հենց սկզ­բից կա­րո­ղա­ցել է պատ­վով կա­տա­րել իր հիմ­նա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը և այ­սօր էլ վա­յե­լում է հան­րու­թյան վս­տա­հու­թյու­նը։ Ինձ հա­մար շատ կարևոր է պա­հել սահ­ման­ված բարձր նշա­ձո­ղը և կանգ­նել յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու կող­քին՝ իր ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան հար­ցում։ Մեր աշ­խա­տանք­նե­րը հիմ­նա­կա­նում եր­կու ուղ­ղու­թյամբ են տար­վում։ Ա­ռա­ջին ուղ­ղու­թյու­նը ՄԻՊ-ի սահ­մա­նադ­րա­կան լիա­զո­րու­թյան պատ­շաճ ի­րա­կա­նա­ցումն է, այ­սինքն՝ հետևել պե­տա­կան և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի կող­մից մար­դու ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի պահ­պան­մա­նը, նպաս­տել այդ ո­լոր­տի օ­րեն­սդ­րու­թյան կա­տա­րե­լա­գործ­մա­նը։ Պա­տե­րազ­մից հե­տո խո­ցե­լի խմ­բում են հայ­տն­վել մեր հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­ներ, ո­րոնք ու­նեն բնա­կա­րա­նի, սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյան, աշ­խա­տան­քի, ա­ռող­ջա­պա­հու­թյան հետ կապ­ված խն­դիր­ներ, և մենք մի­ջամ­տում ենք, որ­պես­զի նրանց ի­րա­վունք­նե­րը չխախտ­վեն, խախ­տում­նե­րի ռիս­կե­րի դեպ­քում ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քում ենք, որ­պես­զի պե­տա­կան մար­մին­նե­րի կող­մից դրանք վե­րաց­վեն։ Երկ­րոր­դը ար­տա­քին ուղ­ղու­թյունն է: Հետ­պա­տե­րազ­մյան ի­րո­ղու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ մենք ա­ռա­վել մեծ ու­շադ­րու­թյուն ենք դարձ­նում հատ­կա­պես ար­տա­քին աշ­խար­հին ներ­կա­յաց­նե­լու Ար­ցա­խի ժո­ղովր­դի ի­րա­վունք­ներն ու մեր լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում ձեռ­նար­կում ենք բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը մեր ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րը պատ­շաճ պաշտ­պա­նե­լու ուղ­ղու­թյամբ։
-Թշ­նա­մին ինչ­քան էլ փոր­ձի ժխ­տել, մենք զո­հեր ու­նենք նաև քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց շր­ջա­նում։ Ի՞նչ ար­դյունք են տվել Ձեր ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը։
-Դեռևս 2020թ. սեպ­տեմ­բե­րի 27-ին Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի կող­մից նա­խա­ձեռն­վել է փաս­տա­հա­վաք ա­ռա­քե­լու­թյուն, ո­րի շր­ջա­նակ­նե­րում մենք հա­վա­քագ­րել ենք նաև քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց շր­ջա­նում սպա­նու­թյուն­նե­րի և վի­րա­վո­րում­նե­րի վե­րա­բե­րյալ տվյալ­ներ: Հա­վա­քագր­ված տվյալ­նե­րը ներ­կա­յաց­վել են հա­տուկ զե­կույ­ցի տես­քով։ Այս պա­հի դրու­թյամբ մեր հա­վա­քագ­րած տվյալ­նե­րի հա­մա­ձայն՝ ար­ձա­նագ­րել ենք քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց շր­ջա­նում 79 սպա­նու­թյան և 163 վի­րա­վոր­ման դեպ­քեր: Ընդ ո­րում, քա­ղա­քա­ցիա­կան զո­հե­րի մի մասն ար­ձա­նագր­վել է Ադր­բե­ջա­նի կող­մից պա­տե­րազ­մի ըն­թաց­քում հե­ռա­հար հար­ված­նե­րի հետևան­քով, մյուս մասն այն ան­ձինք են, ո­րոնք չեն հասց­րել տար­հան­վել ի­րենց բնա­կու­թյան վայ­րե­րից և հայ­տն­վել են ադր­բե­ջա­նա­կան գե­րու­թյան մեջ ու սպան­վել։ Տվյալ­նե­րի հա­վա­քագ­րու­մը մեր աշ­խա­տա­կազ­մի կող­մից շա­րու­նակ­վում է, և մենք պար­բե­րա­բար թար­մաց­նում ու հրա­պա­րա­կում ենք քա­ղա­քա­ցիա­կան զո­հե­րի վե­րա­բե­րյալ մեր զե­կույ­ցը:
-Մենք գյու­ղեր ու քա­ղաք­ներ ենք կորց­րել։ Թշ­նա­մին մեզ զր­կել է դա­րե­րի պատ­մու­թյուն ու­նե­ցող մեր բնա­կա­վայ­րե­րից։ Շա­տե­րը չեն հասց­րել փր­կել նույ­նիսկ ա­մե­նա­կարևոր փաս­տաթղ­թե­րը։ Բնա­կա­նա­բար, բա­զում են սո­ցիա­լա­կան բնույ­թի խն­դիր­նե­րը։ Հա­ջող­վո՞ւմ է գտ­նել լու­ծում­ներ։

-Ի­րա­վա­ցի եք, հետ­պա­տե­րազ­մյան ի­րո­ղու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նին ուղղ­վող դի­մում­նե­րի հիմ­նա­կան մա­սը վե­րա­բե­րում է սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյան ի­րա­վուն­քին, պե­տու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վող սո­ցիա­լա­կան և ա­ռող­ջա­պա­հա­կան ծրագ­րե­րի ի­րա­վա­կան կար­գա­վո­րում­նե­րին և նման բնույ­թի այլ խն­դիր­նե­րին: Սրա հա­մար հա­վե­լյալ պատ­ճառ է հան­դի­սա­նում տար­բեր ծրագ­րե­րի ան­կա­տա­րու­թյու­նը, երբ այս կամ այն տեխ­նի­կա­կան կամ ոչ էա­կան խն­դիր­նե­րի պատ­ճա­ռով մար­դու ի­րա­վունք­նե­րի խախտ­ման ռիս­կեր են ա­ռա­ջա­նում։ Մեր աշ­խա­տա­կազ­մի կող­մից քա­ղա­քա­ցի­նե­րին տրա­մադր­վում է ի­րենց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան վե­րա­բե­րյալ խոր­հր­դատ­վու­թյուն, և անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում մենք մի­ջամ­տում ենք, որ­պես­զի պատ­շաճ կեր­պով ի­րաց­վեն քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րը և բա­ցառ­վեն նման խախ­տում­նե­րը:
-Ար­ցա­խի դեմ ագ­րե­սիան մեկ ան­գամ ևս փաս­տեց, որ մի­ջազ­գա­յին ի­րա­վա­պաշտ­պան կա­ռույց­ներն այն­քան էլ չեն հա­մա­պա­տաս­խա­նում ի­րենց ան­վա­նը և հա­ճախ ան­տար­բեր են տե­ղի ու­նե­ցող բա­զում հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի և մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քով ամ­րագր­ված խախ­տում­նե­րի ԱՀ և ՀՀ ՄԻՊ-ե­րի օ­պե­րա­տիվ ար­ձա­գանք­նե­րին։ Ինչ­պե՞ս եք պատ­կե­րաց­նում Ձեր աշ­խա­տան­քը նման ի­րա­վի­ճա­կում և նման կա­ռույց­նե­րի հետ։
-Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում մենք բազ­միցս կոչ ենք ա­րել մի­ջազ­գա­յին ի­րա­վա­պաշտ­պան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին Ար­ցախ ու­ղար­կել ի­րենց փոր­ձա­գետ­նե­րին, որ­պես­զի նրանք տե­ղում ար­ձա­նագ­րեն ադր­բե­ջա­նա­կան վայ­րա­գու­թյուն­նե­րը։ Ցա­վոք, նախ­կին պաշտ­պան Ար­տակ Բեգ­լա­րյա­նի հա­զա­րա­վոր կո­չե­րին մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից պատ­շաճ ար­ձա­գանք չի ե­ղել։ Գրե­թե բո­լոր կազ­մա­կեր­պու­թյուն­ներն Ադր­բե­ջա­նի կող­մից ա­ռաջ քաշ­վող քա­ղա­քա­կան խո­չըն­դոտ­նե­րի պատ­ճա­ռով պատ­շաճ չեն ար­ձա­նագ­րել Ադր­բե­ջա­նի կող­մից ի­րա­կա­նաց­ված պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, պետք է նշեմ, որ մի­ջազ­գա­յին ի­րա­վա­պաշտ­պան ո­րոշ կազ­մա­կեր­պու­թյուն­ներ այս կամ այն կեր­պով անդ­րա­դարձ են կա­տա­րել, մաս­նա­վո­րա­պես Human Rights Watch-ը իր զե­կույց­նե­րում ներ­կա­յաց­րել է Ադր­բե­ջա­նի կող­մից Ար­ցա­խի քա­ղա­քա­ցիա­կան օ­բյեկտ­նե­րը թի­րա­խա­վո­րե­լու, ար­գել­ված զի­նա­տե­սակ­ներ կի­րա­ռե­լու դեպ­քե­րը, ինչ­պես նաև խո­սել ադր­բե­ջա­նա­կան բան­տե­րում հայ ռազ­մա­գե­րի­նե­րի նկատ­մամբ ան­մարդ­կա­յին վե­րա­բեր­մուն­քի մա­սին։ Նման ար­ձա­նագ­րում­ներ ե­ղել են նաև Amnesty International կազ­մա­կեր­պու­թյան կող­մից։ Սա­կայն սրանք բա­վա­րար չեն։ Չնա­յած պատ­շաճ ար­ձա­գան­քի բա­ցա­կա­յու­թյա­նը՝ մենք շա­րու­նա­կում ենք պա­հան­ջա­տեր լի­նել և պն­դե­լու ենք, որ­պես­զի Ադր­բե­ջա­նը պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­վի կա­տա­րած հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար։ Մար­դու ի­րա­վունք­նե­րը հա­մընդ­հա­նուր են, և քա­ղա­քա­կան հար­ցե­րը չպետք է խո­չըն­դո­տեն մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար։
-Այդ ա­ռու­մով ու­նե՞նք գո­նե ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյուն­ներ։
-Այս պա­հին որևէ կոնկ­րետ հա­ջո­ղու­թյան մա­սին խո­սել դեռ վաղ է, քա­նի որ գոր­ծըն­թաց­ներ են ըն­թա­նում մի­ջազ­գա­յին դա­տա­կան ա­տյան­նե­րում։ Մեր աշ­խա­տա­կազ­մը նույն­պես ընդգրկված է փաս­տե­րի հա­վա­քագր­ման գոր­ծըն­թա­ցում, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն կտա հայ­կա­կան կող­մին ա­ռա­վել փաս­տագր­ված ներ­կա­յաց­նե­լու իր պա­հանջ­նե­րը և ակն­կա­լե­լու ար­դա­րա­ցի պատ­ժա­մի­ջոց­նե­րի կի­րա­ռումն Ադր­բե­ջա­նի դեմ։
-Օ­րերս ա­կա­նա­տես ենք ե­ղել ԱՀ քա­ղա­քա­ցի­նե­րի ավ­տո­մե­քե­նա­նե­րի քար­կոծ­ման, ի­րենց հո­ղա­մա­սում աշ­խա­տող մարդ­կանց, մայ­րա­քա­ղա­քում բնա­կե­լի տան ուղ­ղու­թյամբ կրա­կոց­նե­րի և այլ մի­ջա­դե­պե­րի։ Ի՞նչ է հա­ջող­վել ա­նել այդ ուղ­ղու­թյամբ։
-Ար­ձա­նագր­ված բո­լոր մի­ջա­դե­պերն Ադր­բե­ջա­նի կող­մից Ար­ցա­խի ժո­ղովր­դի կյան­քի ի­րա­վուն­քի, ֆի­զի­կա­կան անվ­տան­գու­թյան, բնա­կա­նոն կյան­քի ու գույ­քի դեմ ուղղ­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ են։ Մենք ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քել ենք մի­ջա­դե­պե­րին և հայ­տա­րա­րել, որ բո­լոր դեպ­քե­րով ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի կող­մից պետք է ի­րա­կա­նաց­վի պատ­շաճ քն­նու­թյուն: Կար­ծում եմ՝ անվ­տան­գու­թյան պատ­շաճ ա­պա­հով­ման և նման դեպ­քե­րը հե­տա­գա­յում բա­ցա­ռե­լու հա­մար Ար­ցա­խի զին­ված ու­ժե­րի և ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի կող­մից պետք է ձեռ­նարկ­վեն թի­րա­խա­յին գոր­ծո­ղու­թյուն­ներ, մաս­նա­վո­րա­պես՝ անվ­տան­գու­թյան հա­վե­լյալ մի­ջո­ցա­ռում­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյուն կա Շոշ-Սա­րու­շեն-Կար­միր Շու­կա ներ­պե­տա­կան մայ­րու­ղու ողջ եր­կայն­քով, հատ­կա­պես այդ ճա­նա­պար­հով ադր­բե­ջա­նա­կան շա­րա­սյու­նե­րի տա­րանց­ման ժա­մա­նակ։ Խիստ անհ­րա­ժեշ­տու­թյուն է նաև ար­ձա­նագր­վող դեպ­քե­րի ու­սում­նա­սի­րու­թյան հա­մար հե­տաքն­նու­թյան հս­տակ մե­խա­նիզմ­նե­րի ներդ­րու­մը, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն կտա պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կել մե­ջա­դե­պե­րի հե­ղի­նակ­նե­րին և բա­ցա­ռել նման դեպ­քե­րի կրկ­նու­թյու­նը:
-ՄԻՊ-ի տե­սա­կե­տից ի՞նչ կա­րող եք ա­վե­լաց­նել Ադր­բե­ջա­նում վեր­ջերս բաց­ված այս­պես կոչ­ված ռազ­մա­վա­րի ՙպու­րակ՚-ի մա­սին։
-Իմ գնա­հատ­մամբ դա քայլ էր ոչ միայն ուղղ­ված հա­յու­թյան դեմ, այլև՝ ամ­բողջ քա­ղա­քա­կիրթ մարդ­կու­թյան։ Դրա­նով իսկ Ադր­բե­ջա­նը, ֆա­շիս­տա­կան ձե­ռագ­րով, ի տես ամ­բողջ աշ­խար­հի, ցու­ցադ­րեց իր բա­ցար­ձակ ա­նար­գան­քը մար­դու, նրա ի­րա­վունք­նե­րի, մարդ­կա­յին ար­ժեք­նե­րի և բա­րո­յա­կա­նու­թյան նկատ­մամբ։
Այս­պես կոչ­ված պու­րա­կը մի կող­մից Ադր­բե­ջա­նում տա­րի­ներ շա­րու­նակ ի­րա­կա­նաց­վող հա­յա­տյա­ցու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան մարմ­նա­վո­րումն է, մյուս կող­մից՝ նույն ո­գով սե­րունդ­ներ դաս­տիա­րա­կե­լու նրանց մղում­նե­րի ար­տա­հայ­տու­թյու­նը։ Մենք տես­նում ենք, թե ինչ­պես են ադր­բե­ջան­ցի ծնող­ներն ի­րենց ե­րե­խա­նե­րին հպար­տո­րեն լու­սան­կա­րում պու­րա­կում տե­ղադր­ված հայ զին­ծա­ռա­յող­նե­րի մա­նե­կեն­նե­րի հետ։ Սա մարդ­կու­թյան և մարդ­կայ­նու­թյան դեմ ուղղ­ված թույն է, որ այ­սօր էլ շա­րու­նակ­վում է նե­րարկ­վել ադր­բե­ջա­նա­կան սե­րունդ­նե­րի մեջ, ին­չը բա­ցա­ռում է խա­ղաղ գո­յակ­ցու­թյան մա­սին ցան­կա­ցած ող­ջա­միտ հե­ռան­կար։