[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏՔ Է ԿԱ­ՐԵ­ՎՈ­ՐԵԼ ՀԱ­ԿԱ­ՀԱ­ՄԱ­ՃԱ­ՐԱ­ԿԱ­ՅԻՆ ՄԻ­ՋՈ­ՑԱ­ՌՈՒՄ­ՆԵ­ՐԻ ՊԱՀ­ՊԱ­ՆՈՒ­ՄԸ

 Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Վեր­ջին շա­բաթ­վա տվյալ­նե­րով՝ ՀՀ-ում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սի 500-ից մինչև 900 դեպք։

Ապ­րի­լի 30-ի դրու­թյամբ հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 536 նոր և ընդ­հա­նուր 216 064 դեպք։ ՀՀ-ում COVID-19-ից ա­պա­քին­վել է 198 135 քա­ղա­քա­ցի, մա­հա­ցել՝ 4108 հի­վանդ: Ընդ­հա­նուր առ­մամբ, կա­տար­վել է` 983 656, իսկ վեր­ջին օր­վա ըն­թաց­քում 4596 թես­տա­վո­րում։ Կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյու­նից ա­ռող­ջա­ցել է 964 մարդ, ցա­վոք, ար­ձա­նագր­վել է մահ­վան 21 դեպք: Նա­խորդ օ­րը գրանց­վել է մահ­վան 5 դեպք. հի­վանդ­ներն ու­նե­ցել են կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով։ Այդ­պի­սի դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը 1018 է: Հա­յաս­տա­նում COVID-19-ից ներ­կա­յումս փաս­տա­ցի բուժ­վում է 12803 վա­րա­կա­կիր:
Ար­ցա­խում վեր­ջին շա­բաթ­վա ըն­թաց­քում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է COVID-19-ի 3-14 նոր դեպք։ Ապ­րի­լի 29-ին կա­տար­ված 52 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում Ար­ցա­խում հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 3 նոր դեպք: Վա­րա­կա­կիր­նե­րը նախ­կի­նում հաս­տատ­ված հի­վանդ­նե­րի շփ­ման շր­ջա­նա­կից են: Ներ­կա­յումս ԱՀ-ում COVID-19 վա­րա­կից ստա­ցիո­նար բու­ժում է ստա­նում 20 հի­վանդ, իսկ թեթև ըն­թաց­քով վա­րա­կա­կիր­ներն ամ­բու­լա­տոր բու­ժում են ստա­նում տնա­յին պայ­ման­նե­րում: Ցա­վոք, օ­րերս գրանց­վեց կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան հետևան­քով մահ­վան 1 դեպք (հի­վան­դը 60-ա­մյա կին էր), ո­րը վեր­ջին վեց ամս­վա ըն­թաց­քում ա­ռա­ջինն է։
Ընդ­հա­նուր առ­մամբ, Ար­ցա­խում կա­տար­ված 23 912 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 2667 դեպք: 2021թ. ըն­թաց­քում COVID-19-ի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով ի­րա­կա­նաց­ված 6457 հե­տա­զո­տու­թյուն­նե­րի շնոր­հիվ վա­րակ է հայտ­նա­բեր­վել 783 քա­ղա­քա­ցու մոտ։
Ինչ­պես ար­դեն տե­ղե­կաց­րել ենք ապ­րի­լի 19-ից Ար­ցա­խում մեկ­նար­կել է COVID-19 վա­րա­կի դեմ կան­խար­գե­լիչ պատ­վաս­տում­նե­րի գոր­ծըն­թա­ցը: ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում­նե­րով` COVID-19-ի դեմ պատ­վաս­տում­ներն ի­րա­կա­նաց­վում են Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի ամ­բու­լա­տոր-պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­մուն­քում, ՙԱրևիկ՚ ման­կա­կան և շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում­նե­րում: Ռուս-հայ­կա­կան Լա­զարևյան ա­կում­բի և ան­ձամբ ա­կում­բի խոր­հր­դի հա­մա­կար­գող, ՌԴ Պետ­դու­մա­յի պատ­գա­մա­վոր Կոնս­տան­տին Զա­տու­լի­նի ջան­քե­րի շնոր­հիվ ապ­րի­լի 29-ին Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից Ար­ցախ է բեր­վել ռու­սա­կան ՙSputnik-V՚ պատ­վաս­տա­նյու­թի ա­ռա­ջին մեծ խմ­բա­քա­նա­կը՝ 15 000 դե­ղա­չափ։
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կը հաղ­թա­հա­րե­լու հա­մար կր­կին հոր­դո­րում է կարևո­րել հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը, հետևել հի­գիե­նա­յի տար­րա­կան կա­նոն­նե­րին, պահ­պա­նել սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն, դնել դի­մակ, խու­սա­փել մարդ­կա­յին կու­տա­կում­նե­րից փակ տա­րածք­նե­րում։