[ARM]     [RUS]     [ENG]

ՄՈՍԿՎԱՅԻՑ՝ ԾԱՐ՝ ՄԵԾ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ, ԾԱՐԻՑ՝ ԴԵՊԻ ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ազ­գու­թյամբ ռուս Սվետ­լա­նա Ալ­վա­րո­վան Ար­ցա­խի Շա­հու­մյա­նի շր­ջա­նի Ծար գյու­ղում ա­ռա­ջին ան­գամ ե­ղել է 2010 թվա­կա­նին, ա­մուս­նու՝ Ար­մեն Ալ­վա­րո­վի հետ, ո­րը կի­սով չափ հայ է։


ՙԱր­մենն ա­ռա­ջար­կեց տե­ղա­փոխ­վել, ու մեր ա­մուս­նու­թյու­նից մեկ տա­րի անց, 2010 թվա­կա­նի մա­յի­սին Մոսկ­վա­յից ե­կանք Ար­ցախ` Ծար՚,- հի­շում է Սվետ­լա­նան։
Ե­կել են ու միան­գա­մից ո­րո­շել ապ­րել Ար­ցա­խի ա­մե­նա­բարձր բնա­կա­վայ­րում։ Ի­րենց ձեռ­քով ու մի­ջոց­նե­րով կա­ռու­ցել են տու­նը։ Սվետ­լա­նան աշ­խա­տում էր տե­ղի դպ­րո­ցում՝ դա­սա­վան­դե­լով ռու­սե­րեն ու անգ­լե­րեն։ Ար­մե­նը ո­րոշ ժա­մա­նակ աշ­խա­տել է ինչ-որ հիմ­նարկ­նե­րում, այ­նու­հետև սկ­սել են ըն­տա­նի կեն­դա­նի­ներ պա­հել։
ՙ2013-15 թվա­կան­նե­րին, երբ ար­դեն Ան­նան կար, ապ­րել ենք Ռու­սաս­տա­նում, սա­կայն հետ վե­րա­դար­ձանք։ Ար­մե­նը մտա­ծող ու փնտ­րող մարդ է, ինքն ա­ռա­ջար­կեց գնալ Ռու­սաս­տան, հե­տո ո­րո­շեց, որ հետ պի­տի վե­րա­դառ­նանք։ Մեզ գրա­վում էին Ծա­րի ան­սահ­ման տա­րա­ծու­թյուն­ներն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը՚,- պատ­մում է Սվետ­լա­նան։
2015 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րից մինչև 2020 թվա­կա­նի պա­տե­րազմն ըն­տա­նիքն ապ­րել է Ծա­րում։ Այդ ըն­թաց­քում ծն­վել է նրանց երկ­րորդ դուստ­րը։
Տն­տե­սու­թյու­նը կա­մաց-կա­մաց ընդ­լայն­վում էր. հավ էին պա­հում, ոչ­խար, այ­ծեր։ Կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րը հեշտ չէին, բայց Սվետ­լա­նան այ­սօր հի­շում է Ծա­րի բնու­թյան գե­ղեց­կու­թյու­նը, իր այ­գին, հո­ղը, որն ին­քը մշա­կում էր։ ՙՀի­մա նս­տում ու մտա­ծում եմ՝ ինչ­պես են իմ եղևնին, ե­լակն ու հա­ղարջն ա­ճում։ Ծի­րա­նե­նին 50 սմ էր, ա­մեն օր չա­փում էի՚։
Ման­րա­մասն հի­շում է 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 27-ը։ ՙԱ­ռա­վո­տյան այծ էի կթում։ Հե­ռա­խո­սիս նա­մակ ե­կավ, քա­նի որ հա­յե­րեն էր, ես ամ­բող­ջու­թյամբ չհաս­կա­ցա, թե ինչ է, բայց ինչ-որ ան­հան­գս­տու­թյուն զգա­ցի։ Հե­տո հարևան­ներն ե­կան, ա­սա­ցին, որ պա­տե­րազմ է սկս­վել։ Ար­մենն ա­ռանձ­նա­պես չան­հան­գս­տա­ցավ, ա­սաց, որ 2016 թվա­կա­նի ապ­րի­լի պես մի քա­նի օ­րից ա­մեն ինչ կա­վարտ­վի՚։
Սվետ­լա­նան եր­կու ման­կա­հա­սակ աղ­ջիկ­նե­րի հետ Ծա­րում մնա­ցել է ևս 2 օր։ Այդ ըն­թաց­քում գյու­ղում կա­նայք ու ե­րե­խա­ներ ար­դեն չէին մնա­ցել։
ՙԱն­հան­գս­տու­թյունն ա­ճում էր, ա­նո­րոշ վի­ճակ էր, և Ար­մե­նը մեզ ևս ու­ղար­կեց Երևան, ին­քը մնաց գյու­ղում՝ մոտ ե­րեք տաս­նյակ այ­ծե­րի ու ոչ­խար­նե­րի, մյուս կեն­դա­նի­նե­րի հետ՚։ Մոտ տա­սը օր Երևա­նում մնա­լուց հե­տո Սվետ­լա­նան ե­րե­խա­նե­րի հետ վե­րա­դար­ձել է Ծար՝ վս­տահ լի­նե­լով, որ ա­մեն ինչ շու­տով կա­վարտ­վի։ Սա­կայն ա­ճող լար­վա­ծու­թյան հետ ա­մու­սի­նը նրան ու ե­րե­խա­նե­րին նո­րից Երևան է ու­ղար­կել։ Այդ ըն­թաց­քում ծա­նոթ­նե­րից մեկն ա­ռա­ջար­կել էր ապ­րել Լո­ռու մար­զի Լեր­մոն­տո­վո գյու­ղում։ ՙԱյս տու­նը մեզ տրա­մադ­րե­ցին մինչև մա­յիս այս­տեղ մնա­լու պայ­մա­նով։ Ար­մե­նը չէր կա­րող այդ օ­րե­րին հետևել բո­լոր կեն­դա­նի­նե­րին, և հոկ­տեմ­բե­րի վեր­ջին դրանց ևս տե­ղա­փո­խե­ցինք այս գյուղ, քա­նի որ այս­տեղ հար­մար էր պա­հե­լը՚։ Ըն­տա­նի­քի ա­վագ դուստ­րը՝ ու­թա­մյա Ան­նան, դեռ վաղ ման­կու­թյու­նից շատ է կապ­ված բնու­թյանն ու կեն­դա­նի­նե­րին։ ՙԾա­րում շատ մա­քուր է ու շատ սի­րուն՚,- ա­սում է նա։
ՙԵս տուն եմ կորց­րել ու մեծ հույ­սեր։ Ծա­րում ա­զա­տու­թյան զգա­ցում կա, ինքս ինձ ու երկ­րի հա­մար մեծ հույս կա։ Ես դա եմ կորց­րել, ա­յո՜, կա­րող եմ ա­սել, որ ես իմ հայ­րե­նի­քի մասն եմ կորց­րել։ Ես սի­րում եմ այդ հո­ղը, իմ ձեռ­քե­րը կոշ­տա­ցել են այդ հո­ղում աշ­խա­տե­լուց, ի վեր­ջո, ես այն­տեղ ե­րե­խա եմ ու­նե­ցել։ Ծարն իմն էր։ Աչ­քերս փա­կում եմ ու մեր տան ճա­նա­պարհն եմ տես­նում, մեր տան դի­մա­ցի առ­վա­կը։ Ես այն­քան կու­զեի հետ վե­րա­դառ­նալ՚,- ա­սում է Սվետ­լա­նան։
Իսկ ա­ռայժմ ըն­տա­նի­քը պետք է դուրս գա Լեր­մոն­տո­վո­յի տնից։ Մեր այ­ցե­լու­թյան օրն ըն­տա­նի­քի հայ­րը՝ Ար­մեն Ալ­վա­րո­վը, տա­նը չէր։ Նա գնա­ցել էր Ա­մա­սիա՝ ծա­նո­թա­նա­լու կա­ցա­րա­նի ու աշ­խա­տան­քի պայ­ման­նե­րին, որն ի­րեն այն­տեղ ա­ռա­ջար­կել են։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ըն­տա­նի­քը կտե­ղա­փոխ­վի Ա­մա­սիա­յի տա­րա­ծաշր­ջա­նում ապ­րե­լու։
Սվետ­լա­նան ան­տար­բե­րու­թյամբ է խո­սում այդ մա­սին։ Ի­րեն տա­նը չի զգում ո՜չ Լեր­մոն­տո­վո­յում, ո՜չ էլ որևէ ոգևո­րու­թյուն ու­նի ա­պա­գա բնա­կա­վայ­րի վե­րա­բե­րյալ։ Իր ձեռ­քով կա­ռու­ցած տունն ու ա­պա­գա­յի հույ­սե­րը նա թո­ղել է Ար­ցա­խի ա­մե­նա­բարձ­րա­դիր գյու­ղում։