[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՅՍՏԵՂ ՄՆԱԼ, ՆՐԱՆՔ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՆ ԾՆՎԵԼ, ԱՐՑԱԽՑԻ ԵՆ՚

Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գո­հար Հով­սե­փյա­նը 1997 թվա­կա­նից ըն­տա­նի­քի հետ ապ­րել է Ար­ցա­խի Մար­տա­կերտ քա­ղա­քում։ Աշ­խա­տել է մշա­կույ­թի կենտ­րո­նում՝ որ­պես գե­ղար­վես­տա­կան մա­սի ղե­կա­վար։ Գո­հար Հով­սե­փյա­նը, որ ծն­վել և մե­ծա­ցել է ՀՀ Լո­ռու մար­զի Դսեղ գյու­ղում, ա­սում է. ՙԵս ինձ ար­ցախ­ցի եմ հա­մա­րում՚։

Մար­տա­կերտ քա­ղա­քում 12 տա­րի ապ­րե­լուց հե­տո ա­մուս­նու ցան­կու­թյամբ տե­ղա­փոխ­վել են նույն շր­ջա­նի Նոր Կար­մի­րա­վան գյուղ։ ՙԳյուղն իր ա­նունն ստա­ցել է Կար­մի­րա­վան գյու­ղի ա­նու­նով, ո­րը գրավ­ված էր ադր­բե­ջան­ցի­նե­րի կող­մից՚,- պատ­մում է Գո­հա­րը։
Վեց ե­րե­խա­նե­րի մայ­րը հի­շում է՝ 2006 թվա­կա­նին իր ե­րե­խա­նե­րը դար­ձել են գյու­ղի դպ­րո­ցի ա­ռա­ջին ա­շա­կերտ­նե­րից։
Նոր Կար­մի­րա­վա­նում բնա­կու­թյուն հաս­տա­տե­լուց հե­տո թո­ղել է աշ­խա­տան­քը Մար­տա­կերտ քա­ղա­քում, սկ­սել է աշ­խա­տել ար­դեն գյու­ղի մշա­կույ­թի ա­կում­բում, որ­պես ա­կում­բա­վար։
ՙՆոր Կար­մի­րա­վա­նում նաև խա­նութ ու­նեինք, զբաղ­վում էինք ա­նաս­նա­պա­հու­թյամբ, հո­ղա­գոր­ծու­թյամբ, ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն էինք հիմ­նում։ Ա­մու­սինս Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մում վի­րա­վոր­վել էր, ծանր աշ­խա­տանք չի կա­րող կա­տա­րել և զբաղ­վում էր մեր տն­տե­սու­թյան գոր­ծե­րով՚,- հի­շում է Գո­հա­րը։
Ըն­տա­նի­քի ման­կա­հա­սակ ե­րե­խա­նե­րի հա­մար 2020 թվա­կա­նի պա­տե­րազմն ար­դեն երկ­րորդն էր։ ՙ2016 թվա­կա­նի ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ փոքր ե­րե­խա­նե­րին ու­ղար­կել էի Դսեղ, ես, ա­մու­սինս, մեծ տղաս ու աղ­ջիկս գյու­ղում էինք։ Բայց այս մեկն ու­րիշ էր...՚,- ա­սում է Գո­հարն ու վեր­հի­շում 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 27-ին սկս­ված մղ­ձա­վան­ջի ման­րա­մաս­նե­րը։
ՙՍեպ­տեմ­բե­րի 26-ին Ստե­փա­նա­կերտ էի գնա­ցել, ըն­կե­րու­հուս տուն։ Եր­կար ժա­մա­նակ չէի հան­դի­պել նրան, այդ օրն ի­րենց տանն էի մնա­ցել։ Ա­ռա­վո­տյան պայ­թյուն­ներ լս­վե­ցին. նախ ինձ թվաց, թե շի­նա­րա­րու­թյուն է, ինչ-որ շենք են պայ­թեց­նում։ Երբ հաս­կա­ցանք, թե ինչ է կա­տար­վում, ա­րագ-ա­րագ տնից դուրս ե­կա։ Չէի կա­րո­ղա­նում կապ­վել ե­րե­խա­նե­րի հետ, գիծ չկար։ Մե­քե­նա չկար, Ստե­փա­նա­կեր­տից ոտ­քով ճա­նա­պարհ ըն­կա։ Մեծ դժ­վա­րու­թյամբ, մի քա­նի մե­քե­նա փո­խե­լով, հա­սա տեղ։ Ճա­նա­պար­հին ռմ­բա­կո­ծու­թյուն էր, ռազ­մամ­թեր­քի պա­հեստ­ներ էին պայ­թում՚։
Գյուղ հաս­նե­լով՝ Գո­հարն այն ար­դեն լրիվ ծխի մեջ է տե­սել։ ՙՄեր գյու­ղից ար­դեն բո­լոր կա­նանց ու ե­րե­խա­նե­րին տար­հա­նել էին։ Միայն մի քա­նի շոր վերց­նե­լով ե­րե­խա­նե­րի հա­մար՝ ա­րագ հա­վաք­վե­ցինք, գնա­ցինք Շու­շի, որ­տեղ մեծ աղ­ջիկս էր իր ե­րեք ման­կա­հա­սակ ե­րե­խա­նե­րի հետ։ Փե­սաս զին­վո­րա­կան է, դիր­քե­րում էր, մենք աղջ­կաս ու թոռ­նե­րիս էլ վերց­րինք, նախ ե­կանք Երևան, հե­տո ե­րե­խա­նե­րի մի մա­սին տա­րանք Դսեղ, մյուս մա­սին՝ քա­ղաք Սպի­տակ՚։
Ե­րե­խա­նե­րին տե­ղա­վո­րե­լուց հե­տո Գո­հա­րը վե­րա­դար­ձել է Նոր Կար­մի­րա­վան, ա­մուս­նու մոտ։ ՙՉէի կա­րո­ղա­նում այն­տեղ մնալ, ու­զում էի մեր գյու­ղում լի­նել՚։
Նոր Կար­մի­րա­վան գյու­ղը պա­տե­րազ­մի ըն­թաց­քում թշ­նա­մու կող­մից չի գրավ­վել, այն հան­ձն­վել է նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյամբ։ Գո­հար Հով­սե­փյա­նի խոս­քով՝ նախ բնա­կիչ­նե­րին դրա մա­սին որևէ հս­տակ բան չի աս­վել, սա­կայն ի­րենք ներ­քին խո­սակ­ցու­թյուն­ներ էին լսում, որ գյու­ղը հան­ձն­վե­լու է։ Հան­ձն­ման մա­սին վերջ­նա­կան ի­մա­ցել է նո­յեմ­բե­րի 16-ին՝ եր­կու-ե­րեք օր ժա­մա­նակ ու­նե­նա­լով՝ ի­րե­րը հա­վա­քե­լու հա­մար։
ՙ25 տար­վա ստեղ­ծա­ծը եր­կու օ­րում հա­վա­քել հնա­րա­վոր չէր,- ա­սում է զրու­ցա­կիցս։- Ինչ էլ վերց­նեինք, մենք այն­տեղ ենք թո­ղել ա­մե­նա­կարևո­րը, ա­մե­նա­թան­կը՝ ա­վագ որ­դուս ու սկե­սու­րիս գե­րեզ­ման­նե­րը, մեր բո­լոր հույ­սերն ու նպա­տակ­նե­րը, մեր ամ­բողջ կյան­քը՚։
Գյու­ղի հանձ­նու­մից հե­տո ըն­տա­նի­քը որևէ տեղ չի կա­րո­ղա­նում հաս­տատ­վել։ Ո­րոշ ժա­մա­նակ Դսե­ղում ապ­րե­լուց հե­տո Գո­հարն իր դպ­րո­ցա­հա­սակ ե­րեք ե­րե­խա­նե­րի հետ տե­ղա­փոխ­վել է Վա­նա­ձոր, որ­տեղ վար­ձով է ապ­րում։ Ա­մուս­նա­ցած աղ­ջիկ­նե­րից մեկն իր ըն­տա­նի­քով Երևա­նում է, մյու­սը՝ Սպի­տա­կում։ Որ­դին՝ 17-ա­մյա Կա­րե­նը, մնա­ցել է Մար­տա­կեր­տում։
ՙՉենք կա­րո­ղա­նում այս­տեղ մնալ, ես ինձ ար­ցախ­ցի եմ հա­մա­րում, ե­րե­խա­նե­րիս ուշքն ու միտքն այն­տեղ է, նրանք այն­տեղ են ծն­վել, ար­ցախ­ցի են։ Մեծ տղաս՝ Կա­րե­նը, մե­նակ ապ­րում է Մար­տա­կեր­տում, չի գա­լիս։ Փոք­րերն էլ ա­նընդ­հատ հի­շում են, կա­րո­տում են, ա­մեն ինչն են կա­րո­տում՚։
Գո­հար Հով­սե­փյա­նը պատ­րաստ է Ար­ցախ վե­րա­դառ­նալ։ ՙՄենք չենք կա­րող Ար­ցա­խից կտր­վել։ Ե­թե Մար­տա­կերտ քա­ղա­քում տուն լի­նի, հաս­տատ կգ­նանք։ Ես այն­տեղ մի կյանք եմ ապ­րել, ա­մեն ինչ զրո­յից եմ սկ­սել։ Հի­մա նո­րից ու­րիշ տեղ չեմ կա­րող սկզ­բից ա­մեն ինչ սկ­սել՚։
Հի­շեց­նենք, որ Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Նոր Մա­րա­ղա, Նոր Այ­գես­տան, Նոր Սեյ­սու­լան, Նոր Կար­մի­րա­վան, Նոր Հայ­կա­ջուր, Հով­տա­շեն և Նոր Ջրա­բերդ բնա­կա­վայ­րե­րը 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 20-ին անց­նել են Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան տակ` ի կա­տա­րումն Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի, Ռու­սաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ­նե­րի միջև ձեռք բեր­ված` ար­ցա­խյան պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու մա­սին ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նու­թյան։