Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՎԱ­ՐԱ­ԿԻ ԴԵՊ­ՔԵՐՆ ԱՅՍ ՇԱ­ԲԱԹ ՓՈՔՐ-ԻՆՉ ՆՎԱ­ԶԵԼ ԵՆ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Վեր­ջին շա­բաթ­վա տվյալ­նե­րով՝ ՀՀ-ում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սի 356-ից մինչև 500 դեպք։ Մա­յի­սի 7-ի դրու­թյամբ ՀՀ-ում հաս­տատ­վել է COVID-19 վա­րա­կի 356 նոր և ընդ­հա­նուր՝ 218 681 դեպք։ Ա­պա­քին­վել է 203 307 հի­վանդ, գրանց­վել՝ մահ­վան 4209 դեպք:

Ներ­կա­յումս բուժ­վում է 10129 հի­վանդ: Վեր­ջին տվյալ­նե­րով՝ ա­ռող­ջա­ցել է 1034 քա­ղա­քա­ցի, մա­հա­ցել՝ 17 մարդ: Նա­խորդ օ­րը վա­րա­կի հետևան­քով ար­ձա­նագր­վել է մահ­վան 4 դեպք. հի­վանդ­ներն ու­նե­ցել են կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով։ Այդ­պի­սի դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը 1036 է: Ընդ­հա­նուր առ­մամբ՝ կա­տար­վել է 1008307, իսկ վեր­ջին օ­րը՝ 3434 թես­տա­վո­րում։
Ար­ցա­խում վեր­ջին շա­բաթ­վա ըն­թաց­քում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է COVID-19-ի 3-9 նոր դեպք։ Վեր­ջին օր­վա կա­տար­ված 99 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում ԱՀ-ում հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 7 նոր դեպք: Վա­րա­կա­կիր­նե­րը նախ­կի­նում հաս­տատ­ված հի­վանդ­նե­րի շփ­ման շր­ջա­նա­կից են: Կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյամբ ներ­կա­յումս բուժ­վում է 21 վա­րա­կա­կիր, իսկ թեթև ախ­տան­շան­նե­րով հի­վանդ­ներն ամ­բու­լա­տոր բու­ժում են ստա­նում տնա­յին պայ­ման­նե­րում:
2021թ. ըն­թաց­քում Ար­ցա­խում կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով կա­տար­վել է 6714 հե­տա­զո­տու­թյուն, ո­րի ար­դյուն­քում ար­ձա­նագր­վել է 802 դեպք։ Իսկ ընդ­հա­նուր առ­մամբ կա­տար­վել է 24 169 թես­տա­վո­րում. հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի 2686 դեպք:
Թե՜ ՀՀ-ում և թե՜ ԱՀ-ում այս շա­բաթ ար­ձա­նագր­վել է վա­րա­կի դեպ­քե­րի փոքր-ինչ նվա­զում։ Ար­ցա­խում և Հա­յաս­տա­նում մեկ­նար­կել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան դեմ պատ­վաս­տում­նե­րի գոր­ծըն­թա­ցը։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում­նե­րով COVID-19-ի դեմ պատ­վաս­տում­նե­րի գոր­ծըն­թա­ցը կազ­մա­կերպ­վում է Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի ամ­բու­լա­տոր-պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­քում, ՙԱրևիկ՚ ման­կա­կան և շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում­նե­րում: COVID-19-ի դեմ պատ­վաստ­վե­լու հա­մար քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է նա­խօ­րոք դի­մեն վե­րոն­շյալ բուժ­հաս­տա­տու­թյուն­ներ։
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը կր­կին հոր­դո­րում է բնակ­չու­թյա­նը հետևել մաս­նա­գետ­նե­րի ցու­ցում­նե­րին՝ օր ա­ռաջ կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կը հաղ­թա­հա­րե­լու հա­մար: