[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

 

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի զբո­սաշր­ջու­թյան վար­չու­թյան կող­մից շա­րու­նակ­վում են ճա­նա­չո­ղա­կան այ­ցեր ի­րա­կա­նաց­վել դե­պի հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում առ­կա պատ­մամ­շա­կու­թա­յին ար­ժեք­ներ ու տե­սար­ժան վայ­րեր։ Հեր­թա­կան ճա­նա­չո­ղա­կան այ­ցը դե­պի Մար­տու­նու շր­ջա­նի Մաճ­կա­լա­շեն գյու­ղի տա­րած­քում գտն­վող Ա­մա­րա­սի վա­նա­կան հա­մա­լիրն էր։

Ինչ­պես տե­ղե­կա­ցանք զբո­սաշր­ջու­թյան վար­չու­թյու­նից, այ­ցե­լու­թյան հա­մար ըն­տր­վել է Ստե­փա­նա­կերտ-Նն­գի-Ճար­տար-Մաճ­կա­լա­շեն ճա­նա­պար­հը (60 կմ)` հաշ­վի առ­նե­լով եր­թու­ղու անվ­տանգ լի­նե­լը (Սոս-Մաճ­կա­լա­շեն խաչ­մե­րու­կում տե­ղա­կայ­ված է ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ան­ցա­կե­տը)։
ԱՀ է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի զբո­սաշր­ջու­թյան վար­չու­թյան պե­տի պաշ­տո­նա­կա­տար Գևորգ Ա­ռա­քե­լյա­նի խոս­քով՝ ամ­ռան ըն­թաց­քում տվյալ եր­թու­ղով կվե­րա­գոր­ծարկ­վի զբո­սաշր­ջու­թյան վար­չու­թյան կող­մից կազ­մա­կերպ­վող ՙՏու­րիստ Բուս՚ ծրա­գի­րը։
Ա­մա­րա­սի վա­նա­կան հա­մա­լի­րին հա­ջոր­դած մյուս ճա­նա­չո­ղա­կան այ­ցը դե­պի Կա­չա­ղա­կա­բերդ էր։ Այն գտն­վում է Քո­լա­տակ գյու­ղից բա­վա­կա­նին վեր՝ ան­տա­ռա­ծածկ մի լե­ռան գա­գա­թին։ Կա­չա­ղա­կա­բեր­դը հատ­կա­պես տե­սա­նե­լի է Ստե­փա­նա­կեր­տից- Գան­ձա­սար տա­նող ճա­նա­պար­հով անց­նե­լիս։ Տե­ղի բնա­կիչ­նե­րը բեր­դը նաև ան­վա­նում են Սղս­ղան։ Ըստ Գ. Ա­ռա­քե­լյա­նի՝ բեր­դի ան­վան­ման հետ կապ­ված փո­խանց­վել է այս­պի­սի մի պատ­մու­թյուն։ ՙՄի զավ­թիչ պա­շա­րել է Կա­չա­ղա­կա­բեր­դը։ Երբ նա տե­սել է ամ­րո­ցի ա­նա­ռի­կու­թյու­նը, հրա­ժար­վել է այն հար­ձա­կու­մով գրա­վե­լու մտ­քից։ Ո­րո­շել է սպա­սել՝ մինչև պա­շար­ված­ներն ինք­նա­կամ կհան­ձն­վեին։ Ան­ցել է մի քա­նի ա­միս։ Զավ­թի­չը հա­մոզ­ված էր, որ սնն­դի պա­շար­նե­րը բեր­դում վա­ղուց սպառ­վել են, սա­կայն, ի զար­մանս նրա, պաշտ­պա­նու­թյու­նից ոչ ոք դուրս չէր գա­լիս։ Երբ ար­դեն հն­չել է նա­հան­ջի հրա­մա­նը, զավ­թի­չին զար­մաց­րել է մի տա­րօ­րի­նակ երևույթ... Այդ տե­ղան­քում շատ էին կա­չա­ղակ­նե­րը, ո­րոնց հա­ճախ կա­րե­լի էր տես­նել բեր­դի մոտ թռ­չե­լիս։ Սա­կայն այդ օ­րը? վաղ ա­ռա­վո­տյան, գա­գա­թի վրա հայ­տն­վել է կա­չա­ղակ­նե­րի չա­փա­զանց մեծ բազ­մու­թյուն։ Տես­նե­լով դա? զավ­թի­չը ամ­րոց է ու­ղար­կել մի քա­նի զին­վո­րի, ո­րոնք դժ­վա­րու­թյամբ են մտել բերդ։ Նրանց ներ­կա­յու­թյու­նից կա­չա­ղակ­նե­րը փա­խել են, իսկ թռ­չուն­նե­րի տակ պառ­կած մնա­ցել են մե­ռյալ­նե­րը։ Պատս­պար­վե­լով ամ­րո­ցում և միա­ժա­մա­նակ պաշտ­պա­նե­լով այն? հա­յե­րը սո­վա­մահ են ե­ղել, սա­կայն չեն հան­ձն­վել։ Այս­պի­սով կա­չա­ղակ­ներն ի­մաց են տվել թշ­նա­մուն, որ լե­ռան գա­գա­թին այլևս կեն­դա­նի պաշտ­պան չկա, և զավ­թի­չը ա­ռանց դի­մադ­րու­թյան վերց­րել է գրե­թե ա­զա­տագր­ված ամ­րո­ցը։ Կա­չա­ղակ­նե­րի ա­նու­նով էլ ամ­րո­ցը մնա­ցել է ժո­ղովր­դի հի­շո­ղու­թյան մեջ՚։
Զբո­սաշր­ջու­թյան վար­չու­թյան պե­տը նշեց, որ ճա­նա­չո­ղա­կան այ­ցի ար­դյուն­քում պար­զել են, որ Կա­չա­ղա­կա­բերդ տա­նող ճա­նա­պար­հին բա­ցա­կա­յում են ճա­նա­պար­հա­յին ցու­ցա­նակ­նե­րը։
Քայ­լու­ղու գրե­թե ամ­բողջ եր­կայն­քով առ­կա են ՙՃա­նա­պարհ թրեյլ՚ ըն­կե­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­րած գծան­շում­նե­րը? կա­պույտ և սպի­տակ գույ­նե­րով։ Բա­ցա­կա­յում է Կա­չա­ղա­կա­բեր­դի վե­րա­բե­րյալ տե­ղե­կատ­վա­կան ցու­ցա­նա­կը: Բա­ցի այդ, քայ­լու­ղին են­թա­կա է մաքր­ման և բա­րե­կարգ­ման, ինչ­պես նաև՝ բարձր դժ­վա­րու­թյան ճա­նա­պարհ է։ Քո­լա­տակ-Կա­չա­ղա­կա­բերդ-Քո­լա­տակ քայ­լու­ղու տևո­ղու­թյու­նը 7 ժամ է:
ՙՄեր նպա­տակն էր ծա­նո­թա­նալ Ա­մա­րա­սի վա­նա­կան հա­մա­լի­րի և նրա տա­րած­քում առ­կա խն­դիր­նե­րին,- ա­սաց ԱՀ է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի զբո­սաշր­ջու­թյան վար­չու­թյան պե­տի պաշ­տո­նա­կա­տար Գևորգ Ա­ռա­քե­լյա­նը։ -Նաև ու­զում էինք գնա­հա­տել և ար­ձա­նագ­րել դե­պի Կա­չա­ղա­կա­բերդ տա­նող ճա­նա­պար­հի ան­ցա­նե­լիու­թյան աս­տի­ճա­նը։ Նման ճա­նա­չո­ղա­կան այ­ցեր կկա­տա­րենք նաև Ար­ցա­խում գտն­վող մյուս պատ­մամ­շա­կու­թա­յին տա­րածք­ներ ու ե­կե­ղե­ցի­ներ՝ մո­նի­թո­րինգ անց­կաց­նե­լու հա­մար: Մեր վար­չու­թյան կող­մից կար­ձա­նագր­վեն առ­կա բո­լոր խն­դիր­նե­րը՝ պատ­կան մար­մին­նե­րին ներ­կա­յաց­նե­լու և լուծ­ման ու­ղի­ներ գտ­նե­լու հա­մար՚։