[ARM]     [RUS]     [ENG]

ՀՕՖ-Ի ԵՎ ՄԵՐ ՄՅՈՒՍ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԱՐՑԱԽՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԾՐԱԳՐԵՐ

Զարինե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 

2005թ.-ից ի վեր շուրջ 1300 բժիշկ-մաս­նա­գետ­ներ Հայ օգ­նու­թյան ֆոն­դի (ՀՕՖ) ծրագ­րե­րի շնոր­հիվ և ա­մե­րի­կա­հայ բժիշկ­նե­րի հա­մա­տեղ ջան­քե­րով ՀՀ-ի և 2011թ.-ից նաև Ար­ցա­խի մի քա­նի տաս­նյակ շր­ջա­նա­յին բուժ­հաս­տա­տու­թյուն­ներ հա­մալր­վել են բուժ­սար­քա­վո­րում­նե­րով, ինչ­պես նաև կազ­մա­կերպ­վել գի­տա­կան ու նեղ մաս­նա­գի­տա­կան վե­րա­պատ­րաստ­ման սե­մի­նար-դա­սըն­թաց­ներ, որ­պես­զի տե­ղի մաս­նա­գետ­նե­րը ար­դիա­կա­նաց­նեն ի­րենց գի­տե­լիք­ներն ու ու­նա­կու­թյուն­նե­րը և զար­գա­ցած բժշ­կա­գի­տու­թյան նոր մո­տե­ցում­նե­րով բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րեն ի­րենց հա­մայ­նք­նե­րում։

Մա­յի­սի 8-ին Երևա­նում ՀՕՖ-ի ՙՇա­րու­նա­կա­կան բժշ­կա­կան կր­թու­թյուն՚ ծրագ­րի 15-րդ տա­րե­դար­ձի կա­պակ­ցու­թյամբ կազ­մա­կերպ­ված հան­դի­սա­վոր մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էր նաև ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Մի­քա­յել Հայ­րի­յա­նը։ Նա ող­ջու­նել է բժիշկ­նե­րի շա­րու­նա­կա­կան մաս­նա­գի­տա­կան վե­րա­պատ­րաստ­ման հա­մար ի­րա­կա­նաց­վող և ի­րա­կա­նաց­վե­լիք ծրագ­րե­րը, կարևո­րել վեր­ջերս մեկ­նար­կած ՙԲժիշկ­նե­րը Ար­ցա­խի հա­մար՚ ծրա­գի­րը:
ՀՕՖ-ի ՙՇա­րու­նա­կա­կան բժշ­կա­կան կր­թու­թյուն՚ ծրագ­րի շնոր­հիվ ՀՀ և ԱՀ շուրջ 1300 բժիշկ­նե­րի 10%-ը վե­րա­պատ­րաստ­վել է մի քա­նի ան­գամ։ Հա­յաս­տա­նի մար­զե­րի և Ար­ցա­խի բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում աշ­խա­տող բժիշկ­նե­րին Երևա­նում գործ­նա­կան մաս­նա­գի­տա­կան երկ­շա­բա­թյա և չորս­շա­բա­թյա անվ­ճար վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­նե­րին մաս­նակ­ցե­լու հնա­րա­վո­րու­թյուն տվող ծրա­գի­րը նա­խա­ձեռ­նել է ՀՕՖ-ի բժշ­կա­կան շր­ջա­նա­վարտ­նե­րի միու­թյու­նը։
Նշյալ ծրա­գի­րը դեռևս 2017-ին հա­վա­տար­մագր­վել է Ա­ռող­ջա­պա­հու­թյան ազ­գա­յին ինս­տի­տու­տի կող­մից և վե­րա­պատ­րաստ­ված ՀՀ և ԱՀ մաս­նա­գետ­նե­րը ստա­նում են շա­րու­նա­կա­կան մաս­նա­գի­տա­կան զար­գաց­ման կրե­դիտ­ներ (93 կրե­դիտ)։ ՙԱյս ծրագ­րի շնոր­հիվ մենք կա­րո­ղա­ցանք ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծել վե­րա­պատ­րաստ­ված բժիշկ­նե­րի ռե­սուրս­նե­րը։ Իսկ նա­խա­ձեռ­նու­թյու­նը հա­ջող­վեց նաև կա­մա­վոր դա­սըն­թա­ցա­վար­նե­րի ջան­քե­րով, ո­րոնք ա­ռա­ջին օր­վա­նից հա­վա­տա­ցին ծրագ­րի ի­րա­գործ­մա­նը, լծ­վե­ցին գոր­ծին, ին­չի ար­դյուն­քում ձևա­վոր­վեց մար­զա­յին բժիշկ­նե­րի ար­դյու­նա­վետ գոր­ծող ցանց՚,- նշել է ՀՕՖ-ի ա­ռող­ջա­պա­հա­կան ծրագ­րե­րի ղե­կա­վար Համ­բար­ձում Սի­մո­նյա­նը։
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի խոր­հր­դա­կան Մա­յա Ա­զա­տյա­նի պար­զա­բան­մամբ՝ ս.թ. ապ­րի­լից Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան, ՀՕՖ-ի, Ա­մե­րի­կա­յի հայ բժիշկ­նե­րի միու­թյան (AAHPO), ՙԱ­ռա­ջա­դեմ բժշ­կու­թյուն՚ ՀԿ-ի հա­մա­տեղ ջան­քե­րով մեկ­նար­կել է ՙԲժիշկ­նե­րը Ար­ցա­խի հա­մար՚ ծրա­գի­րը, ո­րի հիմ­նա­կան նպա­տակն է լրաց­նել պա­տե­րազ­մից հե­տո հա­մա­կար­գում ա­ռա­ջա­ցած նեղ մաս­նա­գետ­նե­րի պա­կա­սը։ Ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում Ար­ցախ կգոր­ծուղ­վեն ՀՀ բժշ­կա­կան կենտ­րոն­նե­րի ա­ռա­ջա­տար բժիշկ­ներ և տե­ղի բու­ժանձ­նա­կազ­մի հա­մար տար­բեր ձևա­չա­փե­րով կկազ­մա­կերպ­վեն վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­ներ՝ ար­տա­սահ­մա­նյան բժիշկ-մաս­նա­գետ­նե­րի ակ­տիվ ներգ­րավ­մամբ։ ԱՀ Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան և նա­խա­րա­րին կից մաս­նա­գի­տա­կան խոր­հր­դի կա­տա­րած ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րով՝ Ար­ցա­խի բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում ներ­կա­յումս կա 70 բժիշկ-մաս­նա­գետ­նե­րի կա­րիք, ընդ ո­րում, 20-ը՝ հրա­տապ։ Նեղ մաս­նա­գետ­նե­րի պա­կաս միշտ էլ զգաց­վել է Ար­ցա­խում, բայց կադ­րա­յին նման խն­դիր ա­ռա­ջա­ցել է հատ­կա­պես հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում՝ պայ­մա­նա­վոր­ված հան­րա­պե­տու­թյու­նից դուրս ե­կած բժիշկ­նե­րի թվով։
ՙԲժիշկ­նե­րը Ար­ցա­խի հա­մար՚ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում մաս­նա­գետ­նե­րի ա­ռա­ջին խում­բը 6 ամս­վա կտր­ված­քով ապ­րի­լի վեր­ջից սկ­սել է աշ­խա­տել Մար­տու­նու շր­ջա­նում։ Գոր­ծուղ­ման ա­վար­տին նրանց փո­խա­րի­նե­լու է բժիշկ­նե­րի հեր­թա­կան խում­բը։ Ար­ցա­խում բուժ­ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցող բժիշկ­նե­րի վար­ձատ­րու­թյունն ու կե­ցու­թյունն ա­պա­հո­վում է ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, իսկ գոր­ծուղ­ման հետ կապ­ված ծախ­սե­րը՝ Հայ օգ­նու­թյան ֆոն­դը՝ Ա­մե­րի­կա­յի հայ բժիշկ­նե­րի միու­թյան և Րաֆ­ֆի Հով­հան­նի­սյան հիմ­նադ­րա­մի ա­ջակ­ցու­թյամբ։

Կա­տար­վել է կոն­քազդ­րա­յին հո­դի և ծն­կա­հո­դի էն­դոպ­րո­թե­զա­վոր­ման 35 վի­րա­հա­տու­թյուն
Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տին ցու­ցա­բե­րած մաս­նա­գի­տա­կան ա­ջակ­ցու­թյա­նը զու­գա­հեռ, բա­րե­րար­նե­րի նվի­րատ­վու­թյուն­նե­րի շնոր­հիվ բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րը հա­մալր­վում են անհ­րա­ժեշտ բժշ­կա­կան պա­րա­գա­նե­րով։ Օ­րերս ռու­սաս­տա­նաբ­նակ բա­րե­րար Էդ­գար Ա­րա­մյա­նը Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նին (ՀԲԿ) նվի­րա­բե­րել է էն­դոպ­րո­թեզ­ներ։
Ար­ցա­խում մաս­նա­գի­տա­կան բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու նպա­տա­կով Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից ե­կած վնաս­ված­քա­բան-օր­թո­պեդ­նե­րը և ՙԷ­րե­բու­նի՚ բժշ­կա­կան կենտ­րո­նի վնաս­ված­քա­բան-օր­թո­պեդ Գա­գիկ Բդո­յանն օ­րերս ՀԲԿ-ում Ար­ցա­խի մաս­նա­գետ­նե­րի հետ կա­տա­րել են անվ­ճար վի­րա­հա­տու­թյուն­ներ: Կոն­քազդ­րա­յին հո­դի բարդ վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյուն­նե­րի հա­մար 20 էն­դոպ­րո­թեզ է նվի­րա­բե­րել ռու­սաս­տա­նաբ­նակ բա­րե­րար, մեր հայ­րե­նա­կից Էդ­գար Ա­րա­մյա­նը: Վնաս­ված­քա­բան-օր­թո­պեդ­նե­րը կա­տա­րել են 35 վի­րա­հա­տու­թյուն՝ կոն­քազդ­րա­յին հո­դի և ծն­կա­հո­դի էն­դոպ­րո­թե­զա­վո­րում, ծն­կի և ու­սա­յին հո­դի արթ­րոս­կո­պիա: Վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյուն­նե­րի են­թա­կա պա­ցիենտ­ներն ըն­տր­վել են նա­խա­պես անց­կաց­ված խոր­հր­դատ­վու­թյուն­նե­րի մի­ջո­ցով: ՌԴ-ի մեր հայ­րե­նա­կից մաս­նա­գետ­նե­րը հա­վաս­տիաց­րել են, որ նրանց այ­դօ­րի­նակ ա­ջակ­ցու­թյուն­ներն Ար­ցա­խում շա­րու­նա­կա­կան բնույթ են կրե­լու:
;