[ARM]     [RUS]     [ENG]

ՕՐԱՆԺ ԷԼԵՖԱՆՏ-ՆԱԻՐԻ

Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Օ­րախն­դիր՝ ՙԱր­ցա­խյան պա­տե­րազ­մից տու­ժած ան­ձանց հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյան ծրա­գիր՚-ը ՙՕ­ՐԱՆԺ Է­ԼԵ­ՖԱՆՏ-ՆԱԻ­ՐԻ՚ հո­գե­բա­նա­կան նո­րա­բաց կենտ­րո­նում, ո­րի գոր­ծու­նեու­թյունն ընդ­հատ­վեց 2020-ի սեպ­տեմ­բե­րի 27-ին սկիզբ ա­ռած պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով, մեկ­նար­կեց ս. թ. հուն­վա­րի սկզ­բից: Ա­հա­բեկ­չա­կան պա­տե­րազ­մից հե­տո ստեղծ­ված ի­րա­վի­ճակն Ար­ցա­խում նոր մո­տե­ցում­ներ թե­լադ­րեց. պա­տե­րազ­մի գե­հե­նով ան­ցած բնակ­չու­թյու­նը հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյան կա­րիք ու­նի։ ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նի, ով մաս­նա­գի­տու­թյամբ հո­գե­բան է, ան­մի­ջա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ ՙՆԱԻ­ՐԻ՚ հո­գե­բա­նա­կան կենտ­րո­նում գոր­ծել սկ­սեց այս ծրա­գի­րը, ո­րի հո­վա­նա­վոր­ներն են շվեյ­ցա­րիա­ցի բա­րե­գործ­նե­րը։ Ներ­կա պայ­ման­նե­րում այս ծրա­գի­րը կեն­սա­կա­նո­րեն անհ­րա­ժեշտ է, ին­չը վկա­յում է տա­րի­քա­յին տար­բեր խմ­բե­րի այ­ցե­լու­նե­րի հեր­թագ­րու­մը։ Հին­գամ­սյա ծրա­գի­րը նա­խա­տես­վում է անվ­ճար սպա­սար­կել 300 քա­ղա­քա­ցու։ Մեկ ամս­վա ըն­թաց­քում 40 քա­ղա­քա­ցի օգտ­վել է անվ­ճար ծա­ռա­յու­թյու­նից։

Հաշ­վի առ­նե­լով պա­հան­ջար­կը, ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րը նպա­տա­կա­հար­մար է գտ­նում շա­րու­նա­կա­կան դարձ­նել ծրագ­րի գոր­ծու­նեու­թյու­նը։

ՙԱր­ցա­խյան պա­տե­րազ­մից տու­ժած ան­ձանց հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րի՚ շր­ջա­նակ­նե­րում ՙՕ­ՐԱՆԺ Է­ԼԵ­ՖԱՆՏ-ՆԱԻ­ՐԻ՚ կենտ­րո­նի տնօ­րեն, հո­գե­բան-մա­գիստ­րոս Նաի­րա Խա­չատ­րյա­նը և կենտ­րո­նի աշ­խա­տակ­ցուհ հո­գե­բան Ա­նի Գաբ­րիե­լյանն ար­դյու­նա­վետ աշ­խա­տանք են ի­րա­կա­նաց­նում այ­ցե­լու­նե­րի հետ։ Առ այ­սօր գրանց­ված այ­ցե­լու­նե­րի թի­վը գե­րա­զան­ցում է ծրագ­րով նա­խա­տես­ված 300-ը, ին­չը վկա­յում է, որ հետ­պա­տե­րազ­մյան Ար­ցա­խում այս ծրագ­րի ծա­ռա­յու­թյունն անհ­րա­ժեշ­տու­թյուն է։