[ARM]     [RUS]     [ENG]

ՆԿԱՐԵՆՔ ԺՊԻՏ

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Այս տար­վա հու­նի­սի 1-ը խոս­տա­նում է ան­մո­ռա­նա­լի լի­նել սահ­մա­նա­յին մի շարք գյու­ղե­րի մա­նուկ­նե­րի հա­մար։ Սահ­մա­նից ու հա­րա­զատ գյու­ղից հե­ռու նրանց սպա­սում է Ստե­փա­նա­կեր­տը։

Մայ­րա­քա­ղաք են այ­ցե­լե­լու Աս­կե­րա­նի շր­ջա­նի Սա­րու­շեն ու Կար­միր գյու­ղի և Մար­տու­նու շր­ջա­նի՝ Կար­միր Շու­կա, Խեր­խան, Քա­րա­հունջ գյու­ղե­րի փոք­րիկ­նե­րը։ Նա­խա­ձեռ­նու­թյու­նը Սա­րու­շե­նում բնակ­վող ե­րի­տա­սարդ Վա­չեինն է, ո­րը պա­տե­րազ­մից հե­տո է հաս­տատ­վել Ար­ցա­խում։ Ֆեյս­բու­քյան հար­թա­կում նա հա­ճախ է տար­բեր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով հան­դես գա­լիս։ Այս ան­գամ ծրա­գի­րը գրա­ռու­մից ի­րա­կա­նու­թյուն դարձ­րեց ID բան­կը՝ ֆի­նան­սա­վո­րե­լով շուրջ 220 ե­րե­խա­յի հա­մար նա­խա­տես­ված ծրա­գի­րը։ Խո­սե­լով սպաս­վող մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին՝ Վա­չեն նշել է.
-Ստե­փա­նա­կեր­տում ե­րե­խա­նե­րը թատ­րո­նում ման­կա­կան ներ­կա­յաց­ման (ՙԱլ­վան ծա­ղիկ՚) են մաս­նակ­ցե­լու, ո­րից հե­տո կազ­մա­կերպ­վե­լու է հյու­սա­սի­րու­թյուն, տո­նա­կան մի­ջո­ցա­ռում, ո­րի ըն­թաց­քում ե­րե­խա­նե­րի հետ հան­դի­պում ու­նե­նա­լու ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը։ Ծրագ­րի վեր­ջում բո­լոր ե­րե­խա­նե­րին նվեր­ներ են հան­ձն­վե­լու։
Այդ հա­մայ­նք­նե­րի ե­րե­խա­ներն ա­ջակ­ցու­թյան կա­րիք ու­նեն. հա­մոզ­ված են կազ­մա­կեր­պիչ­նե­րը, և գի­տեն, որ ան­չափ կարևոր է նրանց յու­րա­քան­չյուր օ­րը տոն դարձ­նե­լը.
-Պա­տե­րազ­մից հե­տո ե­րե­խա­նե­րի մեծ մա­սը հա­մայն­քից դուրս չի ե­կել, և նրանք կա­րիք ու­նեն ի­րար բա­ցա­հայ­տե­լու և ա­մուր կա­պեր ստեղ­ծե­լու։ Ծրագ­րում ընդգրկված են 4-13 տա­րե­կան ե­րե­խա­ներ, նրանք, ով­քեր գույ­նե­րի կա­րիք ու­նեն ի­րենց կյան­քում ,- հա­վե­լեց Վա­չե Վար­դա­նյա­նը։
Հու­նի­սի 1-ը ևս մեկ ա­ռիթ է պա­տե­րազ­մի թո­ղած դառ­նու­թյան վրա նոր ժպիտ նկա­րել փոք­րիկ­նե­րի դեմ­քին։