[ARM]     [RUS]     [ENG]

...ԵՐԲ ԿՅԱՆՔԻ ԿԵՐԱԿՈՒՐԸ ՀՈՒՅՍՆ Է

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Գյու­ղա­կան հա­մայն­քի ղե­կա­վար Վա­լե­րի Ղահ­րա­մա­նյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ գյու­ղի ա­մեն քար ու թուփ ՙման­րա­դի­տա­կով՚ ու­սում­նա­սի­րե­լով հա­սանք Ռո­զա Շա­քա­րյա­նի տան մոտ... Հին, խար­խուլ տուն հի­շեց­նող կա­ցա­րա­նը, իր փայ­տե ճռճ­ռան աս­տի­ճան­նե­րով հի­շեց­նում է 60-ա­կան­նե­րի մեր գյու­ղե­րը, որ­տեղ քա­րուկ­րից տներն ու սա­լա­քա­րե աս­տի­ճան­նե­րը շռայ­լու­թյուն էին ու ոչ բո­լո­րին հա­սու։

Արևկող տան դի­մա­ցի մի ա­փա­չափ հո­ղակ­տո­րը խնամ­ված ու սանր­ված է ա­մե­նայն հո­գա­ծու­թյամբ։ Ինչ ա­սես, որ չի ցա­նել մեծ տուն ու հեկ­տա­րով հո­ղա­մաս կորց­րած տան­տի­րու­հին, ով մեզ դի­մա­վո­րեց ա­լյու­րի շա­ղա­խի մի­ջից հա­նած ձեռ­քե­րը շփոթ­մուն­քից գոգ­նո­ցի ծալ­քե­րում թաքց­նել փոր­ձե­լով։ Վե­րաբ­նակ­չի կար­գա­վի­ճա­կով Պա­տա­րա­յում բնա­կու­թյուն հաս­տա­տած Ռո­զա մայ­րի­կը Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Այ­գեկ գյու­ղից է տե­ղա­հան­վել։ Մինչ Այ­գե­կում հաս­տատ­վե­լը, նրանք ըն­տա­նի­քով Ար­թի­կում էին բնակ­վում։ Ար­դեն հա­րա­զատ դար­ձած Այ­գեկ գյու­ղը պար­տադր­ված լքե­լուց հե­տո նրանք ծվա­րել էին Գյում­րիի գի­շե­րօ­թիկ­նե­րից մե­կում։ Նրանց այ­ցե­լեց Կու­մայ­րի գյու­ղի գյու­ղա­պետն ու ա­սաց, որ ի­րեն հանձ­նա­րար­ված է օգ­նել տե­ղա­հան­ված­նե­րին, ու հե­տաքր­քր­վեց, թե ով ին­չի կա­րիք ու­նի, դե ի­րենք փախս­տա­կան դար­ձած ա­մեն ին­չի կա­րիք էլ ու­նեին... Երբ նա լսեց, որ Պա­տա­րան ի­րենց վար­չա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար Խա­չատ­րյան Սու­րե­նի գյուղն է, հա­մա­ձայ­նեց գալ ու բնա­վոր­վել հենց այդ­տեղ ու հի­մա գտ­նում է` ճիշտ ընտ­րու­թյուն է կա­տա­րել։ Պա­րոն Խա­չատ­րյանն էլ ի­րեն ա­սել էր՝ գնա, տի­կին Ռո­զա, չես փոշ­մա­նե­լու, հե­տո իր հե­ռա­խո­սա­հա­մարն է տվել ու պատ­վի­րել՝ ե­թե նեղն ընկ­նես ու ինչ-որ բա­նի կա­րիք ու­նե­նաս, զան­գիր։ Ռո­զա մայ­րիկն ի­րենց դե­գե­րում­նե­րի ու իր հոգ­սե­րի մա­սին խո­սում է ժպի­տը շուր­թե­րին, ու երբ այդ մա­սին ակ­նար­կե­ցի նրան, ա­վե­լի լայն ժպ­տաց ու խոս­տո­վա­նեց, որ կյան­քում շատ դառ­նու­թյուն­ներ է ճա­շա­կել և ե­թե չլի­ներ իր լա­վա­տե­սու­թյու­նը, դժ­վար թե դի­մա­կա­յեր։ 32 և 37 տա­րե­կան որ­դի­նե­րին է կորց­րել, ա­մուս­նուն, ու հի­մա այս պատ­կա­ռե­լի տա­րի­քում ողջ մնա­ցած միակ որ­դու հույ­սին է մնա­ցել, ում ըն­տա­նիքն այս պա­հին Վա­նա­ձո­րում է ա­պաս­տա­նել, ե­րե­խա­ներն այն­տեղ դպ­րոց են հա­ճա­խում։ Տան բո­լոր ան­դամ­ներն սպա­սում են այն օր­վան, երբ կր­կին մի հար­կի տակ կհա­վաք­վեն։ Նրանք Պա­տա­րա են տե­ղա­փոխ­վել փետր­վա­րի 9-ին, ու չեն թաքց­նում, որ ա­րագ են հար­մար­վել նոր մի­ջա­վայ­րին ու պայ­ման­նե­րին, սա­կայն Ռո­զա մայ­րի­կը չի թաքց­նում, որ ուշքն ու միտքն այն­տեղ է, յո­թը սա­րից այն կողմ, որ­տեղ ջա­հել-ջի­վան որ­դի­նե­րի գե­րեզ­մանն է թո­ղել։ Այն­տեղ մնա­ցած կահ-կա­րա­սի­նե­րի, ու­նեց­ված­քի մա­սին չի մտա­հոգ­վում, է­լի կաշ­խա­տեն, տուն-տեղ կդ­նեն, սա­կայն կորս­ված կյան­քերն այլևս չես վե­րա­դարձ­նի, սա է տա­րի­նե­րի փոր­ձով ի­մաստ­նա­ցած, բազ­մա­թիվ խոր­շակ­նե­րի դի­մա­կա­յած 81-ա­մյա Ռո­զա մայ­րի­կի չդար­ման­վող դար­դը։ Նա վեր­ջին 21 տա­րում ապ­րել է Այ­գեկ գյու­ղում, թե ոնց էին մեր­վել, միայն Աստ­ծուն է հայտ­նի, եր­կու քա­րա­շեն երկ­հար­կա­նի տուն են կա­ռու­ցել, այ­գի ու բան­ջա­րա­նոց հիմ­նադ­րել, նռե­նու ու ար­քա­յա­նարն­ջի այ­գի են գցել, ո՞ր մե­կը թվի, երբ թվելն էլ այլևս ա­նի­մաստ է... պար­զա­պես խո­սում ու լի­քը սիրտն է փոր­ձում թեթևաց­նել։ Այս­տեղ Ար­սեն որ­դին է մոր միակ սփո­փան­քը, ու մեկ էլ հո­գա­տար հարևան­նե­րի ձեռք հասց­նե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը, գա­լիս են նվեր­նե­րով, բե­րում են ով ինչ ու­նի, դե՜հ ինքն էլ, ինչ­պես ա­սում են, պարտ­քի տակ չի մնում ու իր ձևով է շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նում, վե­րա­բեր­մունք ցույց տա­լիս։ Թույ­լտ­վու­թյուն խնդ­րե­լով` նա­յում ենք նրանց փոք­րիկ, սա­կայն ար­դեն կա­հա­վոր­ված սե­նյակ­նե­րը, ա­մեն ինչ նոր է ու թարմ տես­քով, թվում է` ոչն­չի պա­կաս չկա, բայց դա լիար­ժեք ու­րա­խու­թյուն չի պարգևում նոր տան­տե­րե­րին, նրանց ուշքն ու միտքն ի­րենց սա­րե­րում է, ի­րենց հանդ ու ձո­րե­րում: Թո­շա­կի հույ­սին մնա­ցած ըն­տա­նի­քը դի­մա­կա­յում է ժա­մա­նա­կա­վոր նե­ղու­թյուն­նե­րին, ու այն հա­վա­տով, որ. ՙ Ձա­խորդ օ­րե­րը ձմ­ռան նման կգան ու կեր­թան, վհատ­վե­լու չէ, վերջ կու­նե­նան, կգան ու կեր­թան...՚։
Ռո­զա մայ­րիկն սպա­սում է այն ե­րա­նե­լի օր­վան, երբ թոռ­ներն ի­րեն հյուր կգան, ճիշտ է, նրանք տա­տի­կին կա­րո­տում են, բայց հի­մա էլ այն կար­ծի­քին են, որ պա­տե­րազ­մը դեռևս չի վեր­ջա­ցել։ Տա­տի կար­ծի­քով էլ օ­դում դեռ վա­ռո­դի հոտ կա, ու խա­ղա­ղու­թյու­նը դեռևս ա­պա­քին­ման կա­րիք ու­նի։ ՙՀայր մեր՚-ով իր օրն սկ­սող ու ա­վար­տող մեծ Մա­մի­կը համ­բե­րա­տար սպա­սում է, թե երբ կբաց­վեն դռ­ներն հու­սո, որ ինքն այս աշ­խար­հից նգյա­րան /ան­հան­գիստ, մտա­հոգ/ չգ­նա։
ՙԱպ­րեք, զո­րա­նաք ու օր­հն­ված լի­նեք՚ խոս­քով մեզ ճա­նա­պար­հեց Մեծ Մա­մի­կը ու, երբ աս­տի­ճան­նե­րից իջ­նե­լուց ետ նա­յե­ցի, Ռո­զա մայ­րի­կը ժպ­տա­լով գն­դում էր իր օր­վա հա­ցը՝ իր կյան­քի կե­րա­կու­րը հույ­սը դարձ­րած։ Աչ­քը թոռ­նե­րի դար­ձի ճամ­փին պա­հող Մա­մի­կը, ով շունչն ու հո­գին թո­ղել է Այ­գեկ գյու­ղում, մեր թի­կուն­քից ջուր ցա­նե­լու պես օրհ­նեց այս­պես. ՙԹող որ այլևս սերն­դե­սե­րունդ պա­տե­րազ­մի ձեն չլ­սեք...՚
Օրհ­նանքդ ի կա­տար՝ Մեծ Մա՛մ...