[ARM]     [RUS]     [ENG]

Ստեփանակերտում կառուցվող նոր թաղամասում հողային աշխատանքներն ավարտվել են

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի

 ՍտեփանակերտիՏիգրանՄեծփողոցում կառուցվող նոր թաղամասերի 3 մասնաշենքերից մեկի հողային աշխատանքներն ավարտվել են, այժմ նախապատրաստվում է հիմքը։ Այս մասին <<Ազատ Արցախ>>-ը տեղեկացավ շինհրապարակում։

Տեղում  աշխատում են կապալառու երկու շինարարական կազմակերպություններ:

Մեզ հետ զրույցում <<ՊԱՆՏ>> ՍՊԸ–ի  ղեկավար Սերգեյ Հարությունյանը հավաստիացրեց, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, ըստ նախատեսված ժամանակացույցի:

  Աշղղեկ Մխիթար Կարապետյանը մանրամասնեց, որ զուգահեռ նաև հարևանությամբ գտնվող 9 հարկանի շենքի հիմքի ամրացման աշխատանքներ են ընթանում։

  Շինհրապարակի մյուս հատվածում աշխատող <<ԿԱՊԱՎՈՐ>> ՍՊԸ-ի աշղղեկ Գրիգորի Եղիազարյանը տեղեկացրեց, որ գրեթե ավարտել են հողային աշխատանքները և կմեկնարկի հիմքի նախապատրաստումը։

Նրա խոսքով՝ աշխատանքները ժամանակացույցին համապատասխան  իրականացնելու գործում առայժմ  որևէ խոչընդոտ չկա:

Շուրջ 218 բնակարանից և 3 մասնաշենքից բաղկացած նոր թաղամասի կառուցման աշխատանքների ավարտը նախատեսված է առաջիկա 2 տարում: