[ARM]     [RUS]     [ENG]

Ստեփանակերտ-Ասկերան մայրուղին ամբողջությամբ ապահովվել է լուսավորությամբ

Ավարտվել են Ստեփանակերտ-Ասկերան ավտոմայրուղու լուսավորության ցանցի ստեղծման աշխատանքները։ Այս մասին տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Մարտա Դանիելյանը՝ մանրամասնելով,որ Ճանապարհի երկայնքով տեղադրվել է 320 «LED» տեսակի լուսատու՝ 100վտ հզորությամբ։ Էլեկտրամոնտաժային աշխատանքներն իրականացել է «Արամե» ՍՊ ընկերության կողմից։ Քաղաքաշինության նախարարության խոսնակի հաղորդմամբ՝ Ստեփանակերտում շարունակվում են արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման և բարելավման, ինչպես նաև լուսատուների տեղադրման աշխատանքները։