Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

150 ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆ` ՆՈՅԵՄԲԵՐԻՆ

 Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ, Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի

 <<Ազատ Արցախ>> -ն այսօր` հունիսի 16-ին,  եղել է մայրաքաղաք Ստեփանակերտի տարբեր հատվածներում գտնվող բնակարանային շինհարթակներից երկուսում:

    Թումանյան փողոցում կառուցվող նոր թաղամասում արդեն ավարտվել են կառուցապատման աշխատանքները, այժմ ընթանում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ:

   Շինարարությունն իրականացնող <<Քարավան>> ՍՊԸ-ի աշխղեկ Կոմիտաս Հարությունյանը տեղեկացրեց, որ նախատեսված 13 մասնաշենքից 10-ը` 150 բնակարաններով, պատրաստ կլինի այս տարվա նոյեմբերին: Հարությունյանի փոխանցմամբ` թաղամասում նախատեսվում է կառուցել մանկապարտեզ, պուրակներ, պոմպակայաններ, ինչպես նաև ավտոկայանատեղի:

   Թաղամասի ընդհանուր տարածքի բարեկարգման աշխատանքները դեռևս չեն սկսվել, քանի որ նախագիծն առայժմ պատրաստ չէ:

    Մայրաքաղաքի Վարդան Մամիկոնյան 21 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի հիմքի նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են : <<Արմատ Քոնթրաքշն>>  ՓԲԸ աշխղեկ Նաիրի Սարգսյանի փոխանցմամբ` միայն նախապատրաստման համար օգտագործվել են 134 տոննա կցամասեր: Սարգսյանը տեղեկացրեց, որ շենքը կունենա 171 բնակարան, նախատեսվող` 16 հարկից 2-ը կլինեն հողի մակերեսից ներքև, հարկերից մեկը կծառայի  որպես անվտանգության գոտի, մյուսը` որպես ավտոկայանատեղի: Շինաշխատանքները նախատեսում են ավարտել 32 ամսում: