[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՐՎԱՃԱՌԻ ՍԱՐԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ` ԼՈՌՎԱ ԵՂԵԳՆՈՒՏ ԳՅՈՒՂՈՒՄ

Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Անդ­րա­նիկ Շահ­նա­զա­րյա­նը նա­յում է տան դի­մա­ցի սա­րին ու ա­սում. ՙՏես, նման չի՞ Քար­վա­ճա­ռին՚։ Ար­ցա­խի Քար­վա­ճառ քա­ղա­քի ա­ռա­ջին վե­րաբ­նա­կիչ­նե­րից է ե­ղել Անդ­րա­նիկ և Ա­նուշ Շահ­նա­զա­րյան­նե­րի ըն­տա­նի­քը։ Նրանց ի­նը ե­րե­խա­նե­րից հին­գը ծն­վել են Քար­վա­ճա­ռում։

Անդ­րա­նի­կը և Ա­նու­շը բռ­նա­գաղ­թել են Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ-ի Փիփ գյու­ղից։ ՙՀայ­րա­կան տունս ստիպ­ված եմ ե­ղել թող­նել 1989 թվա­կա­նին՚, պատ­մում է Ա­նուշ Շահ­նա­զա­րյա­նը։ Ըն­տա­նիք են կազ­մել ա­ռա­ջին գաղ­թից հե­տո, այ­նու­հետև մի քա­նի տա­րի ապ­րել են Կո­տայ­քի մար­զի Չա­րեն­ցա­վան քա­ղա­քում, ա­պա տե­ղա­փոխ­վել Քար­վա­ճառ, դար­ձել քա­ղա­քի ա­ռա­ջին վե­րաբ­նա­կիչ­նե­րից։
Քար­վա­ճա­ռում ըն­տա­նիքն ամ­րա­ցել էր, ամ­րատ­ներ գցել։ Ա­վագ ե­րեք որ­դի­ներն ա­մուս­նա­ցել էին ու այն­տեղ էին բնակ­վում։ ՙԱր­դեն 13 թոռ­նիկ ու­նեմ՚, ա­սում է տի­կին Ա­նու­շը` նա­յե­լով ի­րեն հյուր ե­կած բա­կում վազվ­զող ե­րե­խա­նե­րին։ Ե­րեք որ­դի­նե­րից մե­կի ըն­տա­նիքն այժմ Չա­րեն­ցա­վա­նում է ապ­րում, մյու­սի­նը` Հրազ­դա­նում, եր­րորդ որ­դին տե­ղա­փոխ­վել է Ջեր­մուկ քա­ղաք։ Ա­մուս­նա­ցած աղ­ջիկ­նե­րից մե­կի ըն­տա­նի­քը Բջ­նի հա­մայն­քում է, մյու­սի­նը` Ար­ցա­խի Հա­թերք գյու­ղում։
Քար­վա­ճա­ռում տու­նը կորց­րած Շահ­նա­զա­րյան­նե­րի ըն­տա­նի­քը ե­րեք ե­րե­խա­նե­րի հետ այժմ վար­ձով է բնակ­վում Լո­ռու մար­զի Ե­ղեգ­նուտ գյու­ղում։ Պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո նախ փոր­ձել են Բջ­նիում տե­ղա­վոր­վել։ ՙՉս­տաց­վեց, չմ­նա­ցինք՚,- ա­սում է ըն­տա­նի­քի հայ­րը։
ՙԱյս­տեղ, Ե­ղեգ­նու­տում, ա­վե­լի հեշտ է։ Սա­րե­րին որ նա­յում եմ, ոնց որ Քար­վա­ճա­ռը լի­նի, տան դիրքն էլ է նման։ Բնու­թյու­նը շատ նման է մեր կող­մե­րին՚։
Տի­կին Ա­նու­շի խոս­քով` ե­րե­խա­ներն էլ այս­տեղ ա­վե­լի հեշտ են մնում։ Դպ­րո­ցում հար­մար­վել են։ ՙՓոքր դպ­րոց է, դա­սա­րան­նե­րում ա­շա­կերտ­նե­րը քիչ են, հար­մար­վել են ե­րե­խե­քը՚։
Չլուծ­ված է մնում աշ­խա­տան­քի հար­ցը։
ՙՈչ մեկս հի­մա չենք աշ­խա­տում։ Դեռ օգ­նու­թյուն­նե­րի հաշ­վին ենք ապ­րում։ Տան կող­քը գոմ կա, Անդ­րա­նի­կը սար­քում է, ու­զում ենք ա­նա­սուն պա­հել՚,- ա­սում է տի­կին Ա­նու­շը։
Ա­պա­գա­յի մա­սին պատ­կե­րա­ցումն ա­նո­րոշ է։ Վար­ձով տա­նը վե­րա­նո­րոգ­ման ո­րոշ աշ­խա­տանք­ներ են ա­նում, փոր­ձում հար­մար դարձ­նել ապ­րե­լու հա­մար։ Հար­ցին՝ եր­կա՞ր կմ­նան այս­տեղ, տի­կին Ա­նու­շը պա­տաս­խա­նում է. ՙՉգի­տենք, չգի­տենք ոնց կլի­նի։ Դեռ ապ­րում ենք, բայց չգի­տեմ` ինչ­քան կմ­նանք այս­տեղ՚։