[ARM]     [RUS]     [ENG]

ԲՆԱԳԻԾ, ՈՐԸ ՉԻ ԼՔՎՈՒՄ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Աս­կե­րան քա­ղա­քում, վեր­ջին տվյալ­նե­րով, բնակ­վում է Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մի հետևան­քով բռ­նա­տե­ղա­հան­ված 112 ըն­տա­նիք՝ շուրջ 500 մարդ։ Քա­ղա­քա­պետ Հայկ Շա­մի­րյա­նի խոս­քով՝ վե­րա­նո­րոգ­ման են­թա­կա ևս 10 տուն կա, ո­րոնց նո­րո­գում­ներն ա­վարտ­վե­լուց հե­տո կտե­ղա­վոր­վեն ար­դեն իսկ հայ­տագր­ված նոր ըն­տա­նիք­ներ։ Նրանց շուրջ կե­սը՝ 48 ըն­տա­նիք, Աս­կե­րա­նի շր­ջա­նի Ա­վե­տա­րա­նոց գյու­ղի բնա­կիչ­ներ են, կան նաև Հադ­րու­թից, Շու­շիից բռ­նա­տե­ղա­հան­ված­ներ։

Նա­խա­տես­վում է Աս­կե­րան-Խնա­պատ ճա­նա­պար­հի վրա՝ Նել­սոն Ստե­փա­նյան փո­ղո­ցի վերջ­նա­մա­սում, կա­ռու­ցել նոր թա­ղա­մաս։ Այն կու­նե­նա 50 ա­ռանձ­նա­տուն՝ յու­րա­քան­չյու­րը 1200 քա­ռա­կու­սի մետր տնա­մերձ հո­ղա­մա­սով։ Ներ­կա պա­հին ա­պա­գա թա­ղա­մա­սի տա­րած­քը ցո­րե­նի դաշտն է զբա­ղեց­նում, անհ­րա­ժեշտ փաս­տաթղ­թե­րը պատ­րաստ են, և հա­ցա­հա­տի­կի բեր­քը հա­վա­քե­լուց հե­տո ձեռ­նա­մուխ կլի­նեն նոր թա­ղա­մա­սի կա­ռուց­մա­նը։ Հե­տա­գա­յում ևս մի թա­ղա­մաս կա­ռու­ցե­լու հա­մար տա­րած­քի խն­դիր չեն ու­նե­նա, ո­րով­հետև հո­ղա­տա­րած­քը ձգ­վում է մինչև Յու­ղու­նը­կը­քա­րա ձոր, ո­րը շուրջ մեկ կի­լո­մետր վերև է։
Աս­կե­րա­նի զար­գաց­ման ծրագ­րում է նե­րառ­ված նաև ՙԱր­ցախբ­րենդ կոմ­պա­նի՚-ի խա­ղո­ղայ­գու տա­րած­քը, որ­տեղ տներ կկա­ռուց­վեն փուլ առ փուլ։ Ըն­կե­րու­թյան կող­մից դա վար­ձա­կա­լած հող է, և պայ­մա­նագ­րի վե­րա­նա­յում կլի­նի, ե­թե դրա գործ­նա­կան կա­րիքն զգաց­վի։ Նա­խա­տես­վում է այդ­տեղ 5 բազ­մաբ­նա­կա­րան շենք կա­ռու­ցել` 290 բնա­կա­րա­նով։
32 բնա­կա­րա­նից բաղ­կա­ցած հինգ­հար­կա­նի շենք է նա­խա­տես­ված ե­կե­ղե­ցու հարևա­նու­թյամբ։ Նա­խա­գի­ծը կա, մոտ ժա­մա­նակ­ներս կսկս­վի շեն­քի կա­ռու­ցու­մը։
Ֆրան­սիա­յի Բուկ Բել Է­րը, ո­րը Աս­կե­րա­նի հետ քույր քա­ղաք է, պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նել օգ­նել հի­վան­դա­նո­ցի վե­րա­կա­ռուց­ման հար­ցում։ Հ. Շա­մի­րյա­նը նպա­տա­կա­հար­մար է գտ­նում հի­վան­դա­նո­ցը տե­ղա­փո­խել մեկ այլ տեղ և նրա ներ­կա­յիս տա­րած­քը, ո­րը մոտ է գտն­վում են­թա­կա­ռուց­վածք­նե­րին /գազ, լույս, ջուր/ օգ­տա­գոր­ծել հինգ բազ­մաբ­նա­կա­րան շենք կա­ռու­ցե­լու նպա­տա­կով։

Ման­կա­պար­տե­զի ու դպ­րո­ցա­կան շեն­քե­րի խն­դիր նույն­պես կա­ռա­ջա­նա, ո­րով­հետև շրջ­կենտ­րո­նի միակ հան­րակր­թա­կան կր­թօ­ջա­խը և նա­խակր­թա­րա­նը հա­զիվ թե կա­րո­ղա­նան տե­ղա­վո­րել աս­կե­րա­նաբ­նակ բո­լոր ե­րե­խա­նե­րին։
Ու­շագ­րավ է, որ Քյա­թուկ գյու­ղը նույն­պես կա­րող է նե­րառ­վել շրջ­կենտ­րո­նի վար­չա­կան տա­րած­քում։ Դեռևս 2017 թվա­կա­նին այս­տեղ ո­րո­շա­կի աշ­խա­տանք­ներ կա­տար­վել են է­կո­տու­րիզ­մի զար­գաց­ման նպա­տա­կով։ Մաս­նա­վո­րա­պես, ար­տե­զյան ջր­հոր է հո­րատ­վել, է­լեկտ­րա­կա­նու­թյուն անց­կաց­վել։ Ըստ էու­թյան, այն կլի­նի Ղլիժ­բա­ղի պես մի թա­ղա­մաս, որ­տեղ ապ­րող­նե­րը կա­րող են զբաղ­վել գյու­ղատն­տե­սա­կան տար­բեր աշ­խա­տանք­նե­րով. դրա հա­մար հա­մա­պա­տաս­խան պայ­ման­ներն առ­կա են։ Նկա­տենք, որ ին­տեգր­ման նա­խա­դե­պը կա. խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին Քյա­թուկ և Ղլիժ­բաղ գյու­ղե­րը ընդգրկված են ե­ղել Խնա­պա­տի կոլ­տն­տե­սու­թյան մեջ՝ որ­պես ա­ռան­ձին գյուղբ­րի­գադ­ներ, իսկ բնա­կիչ­նե­րը հաշ­վառ­վել են Խնա­պա­տի գյուղ­խոր­հր­դում։
Նախ­կի­նում տե­ղի էր ու­նե­ցել նաև Վե­րին Ղլիժ­բա­ղի տն­տե­սու­թյան միա­վո­րում ա­վե­լի մեծ տն­տե­սա­կան կա­ռույ­ցի հետ՝ ի դեմս Խնա­պա­տի Ն. Ստե­փա­նյա­նի ան­վան կոլ­տն­տե­սու­թյան։ Վե­րին Ղլիժ­բաղն աս­տի­ճա­նա­բար դա­տարկ­վեց, բնա­կիչ­նե­րը տե­ղա­փոխ­վե­ցին շր­ջա­կա բնա­կա­վայ­րեր /այդ թվում՝ Ներ­քին Ղլիժ­բաղ ու Աս­կե­րան/, և ՙՓա­րի­զյան կո­մու­նա՚ ան­վա­նյալ կոլ­տն­տե­սու­թյու­նը լու­ծար­վեց՝ միաց­վե­լով Խնա­պա­տի վար­չատն­տե­սա­կան միա­վո­րին։ Ե­թե ստաց­վի, որ ոչ հե­ռու ա­պա­գա­յում վե­րա­կեն­դա­նա­նա Վե­րին Ղլիժ­բա­ղը, ա­պա կձևա­վոր­վի Քյա­թուկ-Աս­կե­րան-Խնա­պատ-Վե­րին Ղլիժ­բաղ-Քա­րագ­լուխ վար­չատն­տե­սա­կան մի հզոր բնա­գիծ, ո­րի անվ­տան­գա­յին նե­րու­ժը դժ­վար է գե­րագ­նա­հա­տել։
Այս թե­ման չշր­ջան­ցե­լով՝ քա­ղա­քա­պետ Հայկ Շա­մի­րյա­նը շեշ­տեց նոր ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րին հա­մա­քայլ ըն­թա­նա­լու կարևո­րու­թյու­նը։ Հա­մա­ձայն լի­նե­լով մեր այն դի­տարկ­մա­նը, որ Ակ­նա­յի (Աղ­դամ) հնա­րա­վոր վե­րաա­զե­րաց­ման հա­մա­պատ­կե­րին հրա­մա­յա­կան է դառ­նում Աս­կե­րա­նի հզոր ա­ռաջ­նա­բերդ մնա­լը, նա ճիշտ ռազ­մա­վա­րու­թյուն հա­մա­րեց Աս­կե­րա­նի բնակ­չու­թյան ա­րագ թվաճն առն­վազն հինգ ան­գամ։ Եվ դա ու­տո­պիա չէ. քա­ղա­քի ներ­կա վար­չա­տա­րած­քում, նե­րա­ռյալ Քյա­թուկ-Քա­րագ­լուխ հատ­վա­ծը, կա­րե­լի է վե­րաբ­նա­կեց­նել մեկ տաս­նյակ հա­զա­րից ա­վե­լի բնակ­չու­թյուն։ Տն­տե­սա­կան նա­խադ­րյալ­ներն ա­վե­լի քան բա­վա­րար են, իսկ բնա­կա­րա­նա­շի­նա­կան խն­դի­րը կա­րե­լի է լու­ծել ԱՀ ռազ­մա­վա­րա­կան հրա­տապ ծրագ­րե­րի շր­ջա­նա­կում։
Ա­յո, Աս­կե­րանն օ­րե­ցօր ա­վե­լի է գե­ղեց­կա­նում, նոր շեն­քեր են կա­ռուց­վում, բաց­վում խա­ղահ­րա­պա­րակ­ներ, ժա­ման­ցի վայ­րեր և այլն։ Այս ա­մե­նը, կար­ծում ենք, պետք է դի­տար­կել մեկ հա­մա­տեքս­տում՝ Աս­կե­րա­նը պար­զա­պես բնա­կա­վայր չէ, այլ անվ­տանգ ա­պա­գա­յի բնա­գիծ։
Ի դեպ, այս բնա­գի­ծը ան­ցյալ տար­վա նո­յեմ­բե­րին­նյան հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո ոչ մի աս­կե­րան­ցի չի լքել, և սա շատ խո­սուն փաստ է։