[ARM]     [RUS]     [ENG]

Ի՞ՆՉ Է ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԼՐԱՑՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ

Պա­տե­րազ­մի հետևան­քով ա­նօթևան մնա­ցած ան­ձանց կա­ցա­րա­նով ա­պա­հո­վե­լու խնդ­րի լուծ­ման ինչ տար­բե­րակ­ներ են նա­խա­տես­վում:  Ինչ է նա­խա­տես­վում ֆի­զի­կա­կան և (կամ) ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց պատ­կա­նող ան­շարժ գույ­քի տնօ­րին­ման ուղ­ղու­թյամբ` ԱՀ ՙՌազ­մա­կան դրու­թյան ի­րա­վա­կան ռե­ժի­մի մա­սին՚ օ­րեն­քի լրա­ցում­նե­րով և փո­փո­խու­թյամբ։ Այս և այլ ման­րա­մաս­նե­րի շուրջ  ՙԱ­ԶԱՏ ԱՐ­ՑԱԽ՚-ը զրու­ցել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րու­թյան ի­րա­վա­բա­նա­կան և վե­րահս­կո­ղա­կան վար­չու­թյան պետ Ա­նուշ Մար­տի­րո­սյա­նի հետ։

-ՙՌազ­մա­կան դրու­թյան ի­րա­վա­կան ռե­ժի­մի մա­սին՚ օ­րեն­քի փո­փո­խու­թյու­նով և լրա­ցում­նե­րով մաս­նա­վո­րա­պես ի՞նչ գոր­ծըն­թաց է նա­խա­տես­վել պե­տու­թյան կող­մից ան­շարժ գույ­քի տնօ­րին­ման ուղ­ղու­թյամբ։ Որ­քա­նով տե­ղյակ ենք օ­րեն­քի ըն­դու­նու­մը ոչ միան­շա­նակ քն­նար­կում­նե­րի տե­ղիք տվեց ԱԺ-ում։ Ինչ­պի­սի՞ սկզ­բունք­նե­րով և գոր­ծի­քա­կազ­մով է պե­տու­թյու­նը ա­ռաջ­նորդ­վե­լու այդ օ­րեն­քով նա­խա­տես­վող խն­դիր­նե­րի լուծ­ման գոր­ծըն­թա­ցում և ինչ­պի­սի՞ ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա ան­շարժ գույ­քի սե­փա­կա­նա­տե­րե­րի և տե­ղա­հան­ված բնակ­չու­թյան հա­մար, ո­րոնց կա­ցա­րա­նով ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով է թերևս ի­րա­կա­նաց­վել այդ փո­փո­խու­թյուն­ներն ու լրա­ցում­նե­րը։
-ՙՌազ­մա­կան դրու­թյան ի­րա­վա­կան ռե­ժի­մի մա­սին՚ օ­րեն­քում լրա­ցում­ներ և փո­փո­խու­թյուն կա­տա­րե­լու մա­սին՚ օ­րեն­քի ըն­դու­նու­մը ա­ռա­ջին հեր­թին պայ­մա­նա­վոր­ված է 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 27-ին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան դեմ սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ստեղծ­ված սո­ցիալ-տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու հա­մար լու­ծում­ներ գտ­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյամբ։
Պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քի շուրջ 75 տո­կո­սը ան­ցել է թշ­նա­մու հս­կո­ղու­թյան տակ, ին­չի ար­դյուք­նում շուրջ 38 հա­զար 154 մեր հայ­րե­նա­կից­ներ զրկ­վել են ի­րենց մշ­տա­կան կա­ցա­րան­նե­րից։ Բա­ցի այդ, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հս­կո­ղու­թյան տակ մնա­ցած տա­րածք­նե­րում պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­ված հրե­տա­կո­ծու­թյուն­նե­րի հետևան­քով ա­վեր­վել է շուրջ 250 բնա­կե­լի տուն և բնա­կա­րան, ո­րի հետևան­քով ա­նօթևան են մնա­ցել ևս 1275 անձ։
Պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով Հան­րա­պե­տու­թյան կրած տա­րած­քա­յին կո­րուստ­նե­րը հան­գեց­րել են ընդ­հա­նուր բնակ­ֆոն­դի կր­ճատ­ման, ին­չի ար­դյուն­քում շատ մեծ դժ­վա­րու­թյուն­ներ են ա­ռա­ջա­ցել ա­նօթևան մնա­ցած ան­ձանց ժա­մա­նա­կա­վոր կա­ցա­րան­նե­րով ա­պա­հո­վե­լու հա­մար։ Սա­կայն պա­տե­րազ­մին հա­ջոր­դած վեց ա­միս­նե­րի ըն­թաց­քում ակն­հայտ դար­ձավ նաև այն փաս­տը, որ ա­նօթևան մնա­ցած ան­ձանց կա­ցա­րա­նով ա­պա­հո­վե­լու խնդ­րի լուծ­ման հա­մար խո­չըն­դոտ­ներ են ա­ռա­ջա­նում ոչ միայն առ­կա բնակ­ֆոն­դի սղու­թյան պատ­ճա­ռով, այլ նաև առ­կա ա­զատ բնակ­ֆոն­դը ճիշտ չտօ­րի­նե­լու հետևան­քով։ Չնա­յած այն հան­գա­ման­քին, որ դեռևս 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րից Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյու­նը ձեռ­նա­մուխ է ե­ղել ա­նօթևան մնա­ցած ան­ձանց հա­մար կա­ցա­րան­նե­րի վար­ձա­կալ­ման ծրագ­րի ի­րա­կա­նաց­մա­նը, սա­կայն գույ­քի օ­րի­նա­կան տի­րա­պե­տող­ներ­նե­րից ոչ բո­լոր են ցան­կա­նում նշ­ված ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ի­րենց պատ­կա­նող բնա­կա­րան­նե­րը և բնա­կե­լի տնե­րը վար­ձա­կա­լա­կան հի­մունք­նե­րով տրա­մադ­րել պե­տու­թյա­նը։
Մեր կար­ծի­քով, ըն­դուն­ված օ­րեն­սդ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րով և լրա­ցում­նե­րով հնա­րա­վոր է լու­ծում տալ այս խն­դիր­նե­րին։
ՙՌազ­մա­կան դրու­թյան ի­րա­վա­կան ռե­ժի­մի մա­սին՚ օ­րեն­քի լրա­ցում­նե­րով և փո­փո­խու­թյամբ նա­խա­տես­վում է ֆի­զի­կա­կան և (կամ) ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց պատ­կա­նող գույ­քի օգ­տա­գործ­ման 4 տար­բե­րակ. օ­րի­նա­կան տի­րա­պե­տող­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ գույքն օգ­տա­գործ­ման տրա­մադ­րե­լու մի­ջո­ցով, պե­տու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ և օ­րի­նա­կան տի­րա­պե­տող­նե­րի հա­մա­ձայ­նու­թյամբ՝ գույքն օգ­տա­գործ­ման վերց­նե­լու մի­ջո­ցով, պե­տու­թյան կող­մից գույքն օգ­տա­գործ­ման վերց­նե­լու մի­ջո­ցով՝ օ­րի­նա­կան տի­րա­պե­տո­ղի հա­մա­ձայ­նու­թյան բա­ցա­կա­յու­թյան դեպ­քում, պե­տու­թյան կող­մից գույքն օգ­տա­գործ­ման վերց­նե­լու մի­ջո­ցով՝ օ­րի­նա­կան տի­րա­պե­տո­ղի կամ նրա գտն­վե­լու վայ­րը հայտ­նի չլի­նե­լու դեպ­քում։ Օ­րեն­քի փո­փո­խու­թյամբ ու լրա­ցում­նե­րով նա­խա­տես­վում է, որ նշ­ված 4 դեպ­քե­րի հա­մար լրա­ցու­ցիչ են­թաօ­րեն­սդ­րա­կան ակ­տե­րով պետք է սահ­ման­վեն հա­տուկ կարգ և պայ­ման­ներ, ինչ­պես նաև նշ­ված գոր­ծըն­թաց­նե­րը ի­րա­կա­նաց­նե­լու ի­րա­վա­սու­թյուն ու­նե­ցող լիա­զոր մար­մին։

Ֆի­զի­կա­կան և (կամ) ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց պատ­կա­նող գույ­քի օգ­տա­գործ­ման դի­մաց սահ­ման­վում են փոխ­հա­տուց­ման հետևյալ տե­սակ­նե­րը.վճար,հա­մար­ժեք փոխ­հա­տու­ցում՝ գույ­քը վե­րա­դարձ­նե­լու անհ­նա­րի­նու­թյան դեպ­քում, հա­մար­ժեք փոխ­հա­տու­ցում՝ բաց թողն­ված օ­գու­տի չա­փով, ե­թե գույ­քը վնաս­վում է օգ­տա­գործ­ման ար­դյուն­քում կամ այն օգ­տա­գոր­ծե­լու ըն­թաց­քում ա­ռա­ջա­նում է բաց թողն­ված օ­գուտ։

Ի մի բե­րե­լով վե­րոգ­րյա­լը, կա­րող ենք փաս­տել, որ օ­րեն­քի ըն­դուն­ման ար­դյուն­քում մի կող­մից պե­տու­թյան հա­մար հնա­րա­վո­րու­թյուն կս­տեղծ­վի ըստ նպա­տա­կի օգ­տա­գոր­ծել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան առ­կա ա­զատ բնակ­ֆոն­դը՝ դրա­նով լու­ծե­լով մո­տա­վո­րա­պես 21 հա­զար 836 ա­նօթևան մնա­ցած ան­ձանց կա­ցա­րա­նա­յին ա­պա­հո­վու­թյան խն­դիր, ով­քեր կա­ցա­րան­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով չեն կա­րո­ղա­նում վե­րա­դառ­նալ Ար­ցախ, դրա­նով լու­ծե­լով նաև Ար­ցա­խի բնա­կեց­ման և հե­տա­գա պահ­պան­ման խն­դիր­նե­րը։ Միա­ժա­մա­նակ գույ­քի օ­րի­նա­կան տի­րա­պե­տող­նե­րը ա­պա­հո­վագր­ված կլի­նեն հնա­րա­վոր նյու­թա­կան վնաս­նե­րից։
-Որ­քա­նով տե­ղյակ ենք, կան ձևա­վոր­ված աշ­խա­տան­քա­յին խմ­բեր, ո­րոնք դի­տան­ցում­ներ են ի­րա­կա­նաց­նում ան­բա­րե­խիղճ կամ բնակ­վար­ձը անտ­րա­մա­բա­նո­րեն բարձ­րաց­րած տան­տե­րե­րին ի հայտ բե­րե­լու նպա­տա­կով։ Ար­դեն կա՞ն ցու­ցա­նիշ­ներ, տվյալ­ներ և հիմ­նա­կա­նում ինչ­պի­սի՞ խն­դիր­ներ են բա­ցա­հայտ­վել այդ դի­տան­ցում­նե­րի ար­դյուն­քում։
-Ա­յո, կա ձևա­վոր­ված խումբ, ո­րը հիմ­նա­կա­նում դի­տան­ցում­ներ է ի­րա­կա­նաց­նում Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում և ար­դեն նաև շր­ջան­նե­րում ու շրջ­կենտ­րոն­նե­րում։ Նրանք ստու­գում են տան պայ­ման­նե­րը, փաս­տաթղ­թով գրանց­ված սե­նյակ­նե­րի առ­կա­յու­թյու­նը, ըստ ան­ձանց թվի՝ ճիշտ տե­ղա­բախ­շու­մը, գնի ո­րոշ­ման հար­ցում տան­տի­րոջ հետ հա­մա­ձայ­նու­թյու­նը ։ Ե­թե տան­տե­րը նա­խա­րա­րու­թյան հետ պայ­մա­նա­գիր կն­քե­լուց հե­տո կտ­րուկ բարձ­րաց­նում է վար­ձավ­ճա­րի գի­նը և շա­հա­ռու­նե­րից պա­հան­ջում հա­վե­լյալ գու­մար, ա­պա շա­հա­ռուն ի­րա­վա­սու է բո­ղոք ներ­կա­յաց­նել, ո­րի հի­ման վրա նա­խա­րա­րու­թյու­նը՝ լրա­ցու­ցիչ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ անց­կաց­նե­լուց հե­տո, կա­րող է ո­րո­շում կա­յաց­նել վար­ձա­տուին նա­խա­րա­րու­թյան սև ցու­ցա­կում ընդ­գր­կե­լու մա­սին և նրանց հետ կնք­ված վար­ձա­կա­լու­թյան պայ­մա­նա­գի­րը լուծ­վում է, ե­թե վեր­ջին­ներս չեն հրա­ժար­վում հա­վե­լյալ վար­ձավ­ճա­րից։ Այ­սօր­վա դրու­թյամբ նա­խա­րա­րու­թյան ցու­ցա­կում ընդգրկված է մոտ 30 քա­ղա­քա­ցի։
Խախ­տում­ներ են ար­ձա­նագր­վում նաև շա­հա­ռու­նե­րի կող­մից ։ Մաս­նա­վո­րա­պես՝ ստու­գում­նե­րի ար­դյուն­քում ի հայտ են գա­լիս դեպ­քեր, երբ շա­հա­ռու­նե­րը միա­ժա­մա­նակ օգտ­վում եմ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից գոր­ծարկ­ված հյու­րըն­կա­լու­թյան ծրագ­րից և ԱՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վող կա­ցա­րան­նե­րի վար­ձա­կալ­ման և շա­հա­ռու­նե­րին ան­հա­տույց օգ­տա­գործ­ման տրա­մադ­րե­լու ծրագ­րից։
-Ե՞րբ են սկս­վել այդ դի­տան­ցում­նե­րը։ Հիմ­նա­կա­նում ինչ­պի­սի՞ խն­դիր­նե­րի և խո­չըն­դոտ­նե­րի են հան­դի­պում դի­տան­ցում­ներ ի­րա­կա­նաց­նող աշ­խա­տան­քա­յին խմ­բե­րը։ Բնա­կա­րան­նե­րի վար­ձա­կալ­նե­րը և տան­տե­րե­րը ըմ­բռ­նու­մո՞վ են մո­տե­նում նրանց աշ­խա­տան­քին։
-Դի­տան­ցում­նե­րը սկս­վել են մար­տի սկզ­բից և մինչև հու­նիս շա­րու­նակ­վել են Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում, Մար­տա­կեր­տում, Աս­կե­րա­նում, Մար­տու­նի շրջ­կենտ­րոն­նե­րում։ Վար­ձա­տու­նե­րը և շա­հա­ռու­նե­րը հիմ­նա­կա­նում ըմ­բռ­նու­մով են մո­տե­նում անց­կաց­վող ստու­գում­նե­րին և չեն խո­չըն­դո­տում ։ Դի­տան­ցում­նե­րի ըն­թաց­քում ա­ռա­ջա­ցած խն­դիր­նե­րը լուծ­վում են բա­նակ­ցու­թյուն­նե­րի և բա­ցատ­րա­կան աշ­խա­տանք­նե­րի մի­ջո­ցով և հիմ­նա­կա­նում միշտ ձեռք է բեր­վում փո­խա­դարձ հա­մա­ձայ­նու­թյուն՝ պայ­մա­նագ­րե­րով ար­ձա­նագր­ված խախ­տում­նե­րը շտ­կե­լու և վե­րաց­նե­լու վե­րա­բե­րյալ։

Հարցազրույցը վարեց
Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ