[ARM]     [RUS]     [ENG]

Մարտունիում պատերազմի հետևանքով վնասված 500 տուն է ուսումնասիրվել

ԱՆԱՀԻՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Շրջկենտրոն Մարտունիում մինչ այժմ ուսումնասիրվել է պատերազմի ընթացքում, ռմբակոծությունների հետևանքով տարբեր աստիճանի վնասներ կրած 500 առանձնատուն: Այս մասին ,,ԱԶԱՏ ԱՐՑԱԽԻՆ,, հայտնեց Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը

-Ընդհանուր առմամբ, վնասվել է շուրջ 850 առանձնատուն2 -ական` դպրոցական ու մանկապարտեզի, վարչական՝ և բազմաբնակարան` 15  շենք-շինություններ։  

Շինարարական ծավալուն աշխատանքները Մարտունի քաղաքում սկսվել են դեռ դեկտեմբերին։ Շրջկենտրոնի վերականգնման աշխատանքներում ընդգրկված  33 կազմակերպություն  աշխատում է օր առաջ  ավարտին հասցնել հերթական տան վերանորոգման աշխատանքները։ Պատերազմի ավարտից հետո, տների վերանորոգման նպատակով, Մարտունուց՝ քաղաքաշինության նախարարությանն է ներկայացվել շուրջ 864 դիմում։ Կապիտալ շինարարարության վարչության  բաժնի պետ Արմեն Աղաբալյանը` մեզ հետ զրույցում խոսելով կատարված աշխատանքների մասին, նշել է․

 - Շինաշխատանքներ կատարելու համար, ներկայացված 500  առանձնատնից  95- ում աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Ընթացքում է 230  տան վերանորոգումը։ Զուգահեռ կատարվում են նաև բազմաբնակարան շենքերի վերանորոգման աշխատանքներ ։

Շարունակվում է դիմումների ընդունման գործընթացը։ Մեր զրուցակիցները նշում են, որ դեռևս  չեն ուսումնասիրվել այն  առանձնատները, որոնք  ռմբակոծություններից քիչ են վնասվել։ Շուրջ 350  այդպիսի առաձնատուն կա Մարտունիում։ Քաղաքաշինության նախարարությունից պարզաբանեցին, որ ըստ առաջնահերթության՝ սկզբում վերականգնվում են ավելի մեծ վնասների ենթարկված առանձնատները։

Մարտունիում հիմնովին վերանորոգման ենթակա է հրետակոծությունից ավերված 14  առանձնատուն։ Քաղաքապետ Ազնավուր Սաղյանի խոսքով վերակագնված որոշ առանձնատներ նաև Մարտունիում վերաբնակություն հաստատած տեղահանվածներին են տրամադրվել

 Արմեն Աղաբալյանը տեղեկացրեց, որ վերականգնողական շինաշխատանքների  90  տոկոսը նախատեսում են ավարտին հասցնել մինչև տարեվերջ ։