[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՎՍԵՓԱՎԱՆ. ՓՈՔՐ ՈՒ ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐ

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ասկերանի շր­ջա­նի Հով­սե­փա­վան հա­մայն­քը շր­ջա­նի այն բնա­կա­վայ­րե­րից է, ո­րը շունչ ու ո­գի է ա­ռել Ար­ցա­խյան շարժ­ման տա­րի­նե­րին։ Հա­մայնքն ինք­նու­րույն միա­վո­րի կար­գա­վի­ճակ է ստա­ցել Ար­ցա­խյան շարժ­ման ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կի՝ Յու­րի Ջհան­գի­րյա­նի ան­մի­ջա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ։ Այն կյան­քի է կոչ­վել Խո­ջալ­լուի /ներ­կա­յումս Ի­վա­նյան/ ադր­բե­ջա­նա­կան բնակ­չու­թյան նկր­տում­նե­րի ա­ռաջն առ­նե­լու նպա­տա­կով։ Հա­մայն­քի հիմ­նա­դիր Յու. Ջհան­գի­րյանն այն Հով­սե­փա­վան է կո­չել իր հոր՝ Հով­սե­փի հի­շա­տա­կին։

Հա­մայն­քի ղե­կա­վար Կա­րեն Դա­նիե­լյա­նը նույն­պես վե­րաբ­նակ է, նա Հով­սե­փա­վա­նում բնա­կու­թյուն է հաս­տա­տել 2000 թվա­կա­նին,ար­մատ­նե­րով Քյա­թուկ-Դա­շու­շեն գյու­ղե­րից է: Կ. Դա­նիե­լյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ` հա­մայնքն այ­սօր ու­նի 227 բնա­կիչ, 46-ը /12 ըն­տա­նիք/ տար­հան­ված բնա­կիչ­ներ։ Հով­սե­փա­վան­ցի­ներն հիմ­նա­կա­նում զբաղ­վում են գյու­ղատն­տե­սու­թյամբ, ա­նաս­նա­պա­հու­թյամբ, 5 ըն­տա­նիք ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն ու­նի, բնա­կիչ­նե­րի մի մասն էլ աշ­խա­տում է պե­տա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում։ Ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյամբ զբաղ­վել ցան­կա­ցող­նե­րի թի­վը մեծ է և ե­թե պե­տու­թյու­նը վար­կա­վո­րի, նրանք պատ­րաստ են լուրջ զբաղ­վել այդ գոր­ծով։ Քայլ առ քայլ, լու­ծում պա­հան­ջող ինչ­պի­սի՞ խն­դիր­ներ ու­նի գյու­ղը, հա­մայն­քի ղե­կա­վարն ա­ռա­ջի­նը նշում է ջրի խն­դի­րը, ա­ռա­վել սուր է խմե­լու ջրի խն­դի­րը, ժա­մով են տա­լիս, մար­դիկ չեն հասց­նում հո­գալ ի­րենց կեն­ցա­ղա­յին կա­րիք­նե­րը, ինչն էլ դժ­գո­հու­թյուն­նե­րի պատ­ճառ է հան­դի­սա­նում։ Ո­ռոգ­ման ջրի պա­կաս չու­նեն, ուղ­ղա­կի բնա­կիչ­նե­րի մի մա­սի բան­ջա­րա­նոց­նե­րը հե­ռու են գյու­ղից և ով փո­խադ­րա­մի­ջոց չու­նի, խնդ­րի ա­ռաջ է կանգ­նում։ Դեռևս չլուծ­ված խն­դիր է մնում բան­ջա­րա­բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սե­րի ա­վել­ցու­կը շու­կա հա­նելն ու քիչ թե շատ ե­կա­մուտ ա­պա­հո­վե­լը։ Պատ­ճա­ռը գյու­ղը մայ­րա­քա­ղա­քին կա­պող տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցի բա­ցա­կա­յու­թյունն է, իսկ տաք­սու ծա­ռա­յու­թյու­նից օգտ­վելն էլ գյու­ղա­ցու գր­պա­նին հա­րիր չէ։ Բո­լոր պատ­կան մար­մին­նե­րը խնդ­րի մա­սին տե­ղե­կաց­ված են, բայց ա­ռայժմ սայ­լը տե­ղից չի շարժ­վում։ Լուծ­ված չէ նաև գյու­ղի գի­շե­րա­յին լու­սա­վոր­վա­ծու­թյան խն­դի­րը, օ­րախն­դիր է ման­կա­պար­տե­զի բաց­ման հար­ցը։ Դպ­րոցն ու մշա­կույ­թի տու­նը նոր­մալ վի­ճա­կում են, սա­կայն, վեր­ջին ի­րո­ղու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված, մշա­կույ­թի տու­նը ժա­մա­նա­կա­վո­րա­պես տրա­մադր­վել է վե­րաբ­նակ­նե­րին, իսկ աշ­խա­տող­նե­րը հան­գր­վա­նել են հա­մայն­քա­պե­տա­րա­նում։ Դպ­րոց է հա­ճա­խում 33 ա­շա­կերտ և ե­թե նրանց թիվն ա­վե­լա­նա, ա­պա դպ­րո­ցին կից մտա­դիր են նոր մաս­նա­շենք կա­ռու­ցել։ Խն­դիր­նե­րը-խն­դիր­ներ, սա­կայն հա­մայն­քա­պետն այն կար­ծի­քին է, որ Հով­սե­փա­վա­նը զար­գա­ցող, ա­պա­գա­յի հս­տակ տես­լա­կան ու­նե­ցող գյու­ղե­րի շար­քում է։ Մո­տա­կա տա­րի­նե­րին նա­խա­տես­վում է գյու­ղում պե­տա­կան ծրագ­րով ևս 92 տուն կա­ռու­ցել։ Տե­ղանքն ար­դեն ըն­տր­ված է, սպա­սում են խոտ­հարքն ա­վարտ­վի, տե­ղանքն ա­զատ­վի, որ­պես­զի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ ծա­վա­լեն։ Թե ով­քեր են շա­հա­ռու­նե­րը, հա­մայն­քա­պե­տը տե­ղյակ չէ, ա­սում են այդ տնե­րը բաշխ­վե­լու են հեր­թա­ցու­ցա­կով, ըստ ա­ռաջ­նա­հեր­թու­թյան և կոչ­վե­լու է Հով­սե­փա­վա­նի նոր թա­ղա­մաս։
Մեր այն հար­ցին, թե ինչ­պի­սի հար­ցե­րով են բնա­կիչ­նե­րը ծե­ծում հա­մայն­քա­պե­տա­րա­նի դու­ռը, Կ. Դա­նիե­լյա­նը ա­ռանձ­նաց­րեց հետևյա­լը. գյու­ղա­ցի­նե­րը տա­նիք­նե­րը փո­խե­լու, վե­րա­նո­րո­գե­լու ու ջրի պա­կա­սու­թյան խն­դիր ու­նեն։ Հիմ­նա­կա­նում սրանք են նրանց մտա­հո­գո­ղը, հա­մայն­քա­պե­տի կար­ծի­քով իր հա­մայն­քի բնա­կիչ­նե­րը բա­րի, աշ­խա­տող, ի­րար օգ­նող, նեղ օ­րին հաս­նող մար­դիկ են, ի­րենց ճա­կա­տի քր­տին­քով հա­լալ ապ­րուստ վաս­տա­կող ու ա­մե­նա­կարևո­րը հայ­րե­նի­քի հա­մար կյան­քը չխ­նա­յող մար­դիկ՝ պատ­վա­սեր ու պատ­վախն­դիր։ Նրանք դառ­նա­ցած են, որ հայ­րե­նի­քի մաս են կորց­րել, սա­կայն հու­սա­հատ­ված չեն և ապ­րում ու ա­րա­րում են այն հույ­սով, որ կորց­րա­ծը մի օր ետ են բե­րե­լու։ Հա­մայն­քը, բա­րե­բախ­տա­բար, հր­թի­ռահ­րե­տա­կո­ծու­թյու­նից չի տու­ժել, գյու­ղից պա­կաս մարդ չկա, պա­տե­րազ­մից հե­տո բո­լո­րը վե­րա­դար­ձել են, Աստ­ծո ո­ղոր­մա­ծու­թյամբ գյու­ղի ե­րի­տա­սար­դու­թյան շր­ջա­նում զոհ չկա, իսկ վի­րա­վոր­ներն ա­պա­քին­ման փու­լում են։ Հա­մայն­քի ղե­կա­վա­րի դի­տարկ­մամբ, ե­թե տե­սա­նե­լի ա­պա­գա­յում լուծ­վի գյու­ղը մայ­րու­ղուն կա­պող ճա­նա­պար­հի աս­ֆալ­տա­պատ­ման հար­ցը, և ա­պա­հով­վի տրաս­պոր­տա­յին փո­խադ­րա­մի­ջո­ցով, ա­պա մայ­րա­քա­ղա­քից ըն­դա­մե­նը 19 կմ հե­ռա­վո­րու­թյամբ գտն­վող գյու­ղը զար­գաց­ման լուրջ հե­ռան­կար­ներ է խոս­տա­նում։