[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀՈՒ­ՍԱՆՔ, ՈՐ ԸՆԴ­ՀԱ­ՆՈՒՐ ՇԱ­ՀԻ ՄՏԱ­ԾԵ­ԼԱ­ԿԵՐ­ՊԸ ԿԳԵ­ՐԱ­ԿԱ­ՅԻ՚

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րանն սկ­սել է օ­րեն­քի ու­ժով պայ­քա­րել փո­ղոց­նե­րում ու մայ­թե­րում ի­րա­կա­նաց­վող միրգ-բան­ջա­րե­ղե­նի առևտրի դեմ: Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նին կից գոր­ծող վար­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տում քն­նարկ­վել և հանձ­նա­ժո­ղո­վի ո­րոշ­մամբ նշա­նակ­վել են տու­գանք­ներ` 6 տն­տես­վա­րող սու­բյեկ­տի` 50.000-ա­կան և մեկ քա­ղա­քա­ցու` 15.000 դրամ գու­մա­րի չա­փով: Գոր­ծըն­թա­ցի և օ­րեն­քի կի­րառ­ման վե­րա­բե­րյալ զրու­ցե­ցինք Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին տես­չու­թյան ե­կա­մուտ­նե­րի բաժ­նի պետ Սու­սան­նա ԲԵԳ­ԼԱ­ՐՅԱ­ՆԻ հետ:

-7 տն­տես­վա­րող սու­բյեկտ հրա­վիր­ված էին նիս­տին, ներ­կա­յա­ցան միայն 2-ը, ո­րոնք դժ­գո­հե­ցին, որ տու­գան­քի գոր­ծըն­թա­ցի ՙթի­րա­խը՚ ի­րենք դար­ձան: Ին­չո՞վ բա­ցատ­րել, որ հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տին հրա­վիր­ված էին միայն 7 տն­տես­վա­րող:
-Նշ­ված 7 տն­տես­վա­րող­նե­րը բա­ցօ­թյա առևտրով են զբաղ­վում կենտ­րո­նա­կան փո­ղոց­նե­րում, ո­րոնց վե­րա­բե­րյալ բնա­կիչ­նե­րի կող­մից ա­մե­նա­շատ բո­ղոք­ներն է ստա­նում քա­ղա­քա­պե­տա­րա­նը` կապ­ված մայ­րա­քա­ղա­քի փո­ղոց­նե­րում ու մայ­թե­րում ի­րա­կա­նաց­վող միրգ-բան­ջա­րե­ղե­նի առևտրի հետ: Այդ հան­գա­ման­քից ել­նե­լով, ո­րոշ­վել է մայ­թե­րի ՙա­զա­տագր­ման՚ գոր­ծըն­թացն սկ­սել Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի և Վ. Սարգ­սյան փո­ղոց­նե­րից:
-Ինչ­քան հաս­կա­ցա, ա­րագ ար­դյունք­նե­րի չենք կա­րող հաս­նել` ան­գամ տու­գանք­նե­րի մի­ջո­ցով վար­վող պայ­քա­րի ձևա­չա­փով:
-Ի­րա­վա­ցի եք, ինչ­պես նկա­տե­ցիք, ան­գամ ներ­կա­յա­ցած այդ պա­տաս­խա­նա­տու քա­ղա­քա­ցի­նե­րը չեն պատ­րաստ­վում վճա­րել տու­գան­քը: Նշեմ, որ Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տի հանձ­նա­րա­րու­թյամբ` բաժ­նի կող­մից բա­ցօ­թյա ա­պօ­րի­նի առևտրի կան­խար­գել­ման նպա­տա­կով, հու­լի­սի սկզբ­նե­րին ձեռ­նարկ­վել են մի շարք մի­ջո­ցա­ռում­ներ: Մաս­նա­վո­րա­պես` ԱՀ ոս­տի­կա­նու­թյան և սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վող պե­տա­կան լիա­զոր մարմ­նի հետ ի­րա­կա­նաց­վել են հա­մա­տեղ շր­ջայ­ցեր, տար­վել` բա­ցատ­րա­կան աշ­խա­տանք­ներ, սա­կայն տն­տես­վա­րող սու­բյեկտ­նե­րի կող­մից օ­րե­ցօր ընդ­լայն­վում է արկ­ղե­րի տե­ղադր­ման շր­ջա­նա­կը, դրա­նով իսկ վտան­գե­լով մեր բնա­կիչ­նե­րի ա­ռող­ջու­թյու­նը և խո­չըն­դո­տե­լով հե­տիոտ­նի ա­զատ տե­ղա­շար­ժը: Այս օ­րե­րին էլ 2 աշ­խա­տան­քա­յին խմ­բեր միրգ-բան­ջա­րե­ղե­նի վա­ճառ­քով զբաղ­վող մոտ 50 տն­տես­վա­րող սու­բյեկտ­նե­րի բա­ժա­նել են ծա­նու­ցագ­րեր` հեր­թա­կան ան­գամ ծա­նո­թաց­նե­լով ի­րենց պար­տա­կա­նու­թյուն­նե­րի հետ, ինչ­պես նաև տար­վել են բա­ցատ­րա­կան աշ­խա­տանք­ներ և սահ­ման­վել 5-օ­րյա ժամ­կետ, որ­պես­զի առևտուրն ի­րա­կա­նաց­վի օ­րեն­քով սահ­ման­ված վայ­րե­րում: Այժմ, նշ­ված ժամ­կե­տի ա­վար­տից հե­տո, անց են կաց­վում ստու­գում­ներ և կազմ­վում ար­ձա­նագ­րու­թյուն­ներ` խախտ­ման հան­գա­ման­քը հա­վաս­տող տե­սա­նյու­թե­րով, խախտ­ման տե­ղի ու ժա­մա­նա­կի մա­կագ­րու­թյամբ:
Ան­շուշտ, հանձ­նա­ժո­ղո­վի ո­րոշ­մանն առ այն, որ նշա­նակ­վել են տու­գանք­ներ, չներ­կա­յա­ցած տն­տես­վա­րող սու­բյեկտ­նե­րը կտե­ղե­կա­նան ծա­նուց­մամբ` փոս­տի մի­ջո­ցով:

-Տու­գանք­նե­րի վճա­րու­մից տն­տես­վա­րող սու­բյեկտ­նե­րի հրա­ժար­վե­լու դեպ­քում ո՞րն է լի­նե­լու հա­ջորդ քայ­լը:
-Նախ նշեմ, որ ի­րա­վա­բա­նա­կան ան­ձի կող­մից ոչ սահ­ման­ված տե­ղե­րում առևտրի ի­րա­կա­նաց­ման դեպ­քում, հա­մա­ձայն ՎԻՎ օ­րենս­գր­քի 162-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի, նա­խա­տես­վում է 50.000-70.000 ՀՀ դրա­մի չա­փով տու­գան­քի նշա­նա­կում /նա­խա­տես­ված ա­րար­քը վար­չա­կան տույ­ժի նշա­նակ­ման օր­վա­նից հե­տո` մեկ տար­վա ըն­թաց­քում, կր­կին կա­տա­րե­լը` ա­ռա­ջաց­նում է տու­գան­քի նշա­նա­կում` 90.000-110.000 ՀՀ դրա­մի չա­փով/, իսկ վե­րոն­շյալ հոդ­վա­ծի 2-րդ մա­սի հա­մա­ձայն քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ` 15.000-20.000 ՀՀ դրա­մի չա­փով տու­գան­քի նշա­նա­կում /նա­խա­տես­ված ա­րար­քը վար­չա­կան տույ­ժի նշա­նակ­ման օր­վա­նից հե­տո` մեկ տար­վա ըն­թաց­քում, կր­կին կա­տա­րե­լը` ա­ռա­ջաց­նում է տու­գան­քի նշա­նա­կում` 40.000-50.000 ՀՀ դրա­մի չա­փով/: Խախ­տո­ղի կող­մից տու­գան­քը պետք է հա­մայն­քի բյու­ջե վճար­վի տու­գանք նշա­նա­կե­լու մա­սին ո­րո­շու­մը նրան հանձ­նե­լու օր­վա­նից ոչ ուշ, քան 15 օր­վա ըն­թաց­քում: Այդ ո­րո­շու­մը կա­րող են գան­գա­տար­կել ԱՀ վար­չա­կան դա­տա­րա­նում կամ Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տին:
Ո­րո­շու­մը գան­գա­տար­կե­լու կամ բո­ղո­քար­կե­լու դեպ­քում` գան­գա­տը կամ բո­ղո­քը ա­ռանց բա­վա­րար­ման թող­նե­լու մա­սին ծա­նուց­ման օր­վա­նից ոչ ուշ, քան 15 օր­վա ըն­թաց­քում: Սահ­ման­ված ժամ­կետ­նե­րում տու­գան­քը չվ­ճա­րե­լու դեպ­քում, ե­ռամ­սյա ժամ­կե­տում գոր­ծին առ­նչ­վող նյու­թերն ու­ղարկ­վում են դա­տա­րան` վար­չա­կան տույժ նշա­նա­կե­լու մա­սին ո­րո­շումն ի կա­տար ա­ծե­լու: Դա­տա­րա­նի կող­մից վճար­ման կար­գադ­րու­թյունն ստա­նա­լու կամ պատ­շաճ ծա­նուց­ված հա­մար­վե­լու պա­հից` եր­կու շա­բաթ­վա ըն­թաց­քում, ի­րա­վա­խախ­տո­ղը պետք է կա­տա­րի վճար­ման պա­հան­ջը կամ ներ­կա­յաց­նի հա­կընդ­դեմ հայց` վար­չա­կան ակ­տը վե­րաց­նե­լու կամ փո­փո­խե­լու վե­րա­բե­րյալ: Վեր­ջին դեպ­քում գոր­ծը քնն­վում է հայ­ցա­յին վա­րույ­թով: Սահ­ման­ված ժամ­կե­տում հա­կընդ­դեմ հայց չներ­կա­յաց­նե­լու դեպ­քում վճար­ման կար­գադ­րու­թյու­նը ստա­նում է օ­րի­նա­կան ու­ժի մեջ մտած վճ­ռի ուժ և են­թա­կա է հար­կա­դիր կա­տար­ման:
-Օ­րեն­քով ի՞նչ հա­ճա­խա­կա­նու­թյամբ կա­րե­լի է տու­գա­նել օ­րի­նա­զանց­նե­րին:
-Օ­րեն­քի տա­ռով ա­մեն օր: Բայց պետք է հասց­նես ծա­նու­ցել տն­տես­վա­րող սու­բյեկ­տին վար­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ո­րոշ­ման մա­սին:
-Ի՞նչ կցան­կա­նա­յիք ա­սել մեր քա­ղա­քա­ցի­նե­րին:
-Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նը միշտ ըն­դա­ռա­ջել է տն­տես­վա­րող­նե­րին և նպա­տակ չի հե­տապն­դում տու­գանք­ներ կի­րա­ռե­լու, սա­կայն այ­սօր մայ­րա­քա­ղա­քի փո­ղոց­նե­րում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը հու­սադ­րող չէ, և ամ­ռան այս տա­պին դր­սում թափ­ված միրգ- բան­ջա­րե­ղենն, իմ կար­ծի­քով, մարդ­կանց ա­ռող­ջու­թյա­նը սպառ­նա­ցող հա­կա­հի­գիե­նիկ ի­րա­վի­ճակ է ստեղ­ծում: Այս ա­մենն ար­վում է ի շահ բնա­կիչ­նե­րի ա­ռող­ջու­թյան, ա­զատ տե­ղա­շար­ժի և անվ­տանգ սնն­դի ա­պա­հով­ման: Հու­սանք, որ ընդ­հա­նուր շա­հի մտա­ծե­լա­կեր­պը կգե­րա­կա­յի բո­լոր խա­վե­րի մոտ, և չի ստի­պի ար­դյուն­քի հաս­նել տու­գանք­նե­րի ճա­նա­պար­հով: