Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԱՅՆ Է, ԻՆՉՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԻՋՈՎ ԱՆՑԱԾ ԵՐԿՐԱՄԱՍԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

 Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի (ՌԽՀ) անձ­նա­կազ­մը շա­րու­նա­կում է իր պա­տաս­խա­նատ­վու­թյան տակ գտն­վող գո­տի­նե­րում անվ­տան­գու­թյան կա­յուն ռե­ժի­մի ա­պա­հով­մանն ուղղ­ված ա­ռա­ջադ­րանք­նե­րի կա­տա­րու­մը։ Ինչ­պես հա­ղոր­դում են Ար­ցա­խում Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րի խմ­բա­վոր­ման շտա­բից՝ շփ­ման գծի ողջ եր­կայն­քով ի­րա­վի­ճա­կը մնում է հան­գիստ։

Հի­շեց­նենք, որ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի կող­մից վե­րահս­կո­ղու­թյունն ի­րա­կա­նաց­վում է 27 դի­տոր­դա­կան կե­տե­րում՝ շուր­ջօ­րյա ռե­ժի­մով։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի զին­ծա­ռա­յող­նե­րը շա­րու­նա­կում են ի­րենց ա­ջակ­ցու­թյու­նը ցու­ցա­բե­րել խա­ղաղ բնակ­չու­թյա­նը` հաս­ցեա­կան հու­մա­նի­տար օգ­նու­թյան տրա­մադր­ման և բաշխ­ման գոր­ծում։
Հու­լի­սի 23-ին Հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի (ՀԱԿ) սպա­ներն այ­ցե­լել են Բեր­ձոր և Ա­ղավ­նո բնա­կա­վայ­րեր։ ՌԽՀ մա­մու­լի ծա­ռա­յու­թյան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն՝ տե­ղի բնակ­չու­թյա­նը փո­խանց­վել է ա­վե­լի քան 2,5 տոն­նա հու­մա­նի­տար բեռ, մաս­նա­վո­րա­պես` սնն­դամ­թերք, խո­հա­նո­ցա­յին պա­րա­գա­ներ, ինչ­պես նաև ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան այլ ա­ռար­կա­ներ։ Ընդ­հա­նուր առ­մամբ, մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյուն է ցու­ցա­բեր­վել 120 բնակ­չի

Հար­ցին, թե ինչ չա­փո­րո­շիչ­նե­րով է ըն­տր­վում հու­մա­նի­տար օգ­նու­թյան ցու­ցա­բեր­ման վայ­րը, ՀԱԿ ներ­կա­յա­ցու­ցիչ մա­յոր Ռուս­լան Ի.-ն պա­տաս­խա­նել է. ՙՄենք հա­մա­գոր­ծակ­ցում ենք տե­ղի բնակ­չու­թյան հետ, կազ­մա­կեր­պում ենք ըն­դու­նե­լու­թյուն` Քա­ղա­քա­ցի­նե­րի ըն­դուն­ման կե­տում, պա­տաս­խա­նում` ՙթեժ գծի՚ զան­գե­րին։ Բնա­կիչ­նե­րը պատ­մում են ի­րենց խն­դիր­նե­րի մա­սին, ցան­կա­նում ստա­նալ ի­րենց հու­զող հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը։ Ինչ վե­րա­բե­րում է հու­մա­նի­տար օգ­նու­թյան ցու­ցա­բեր­ման վայ­րի ընտ­րու­թյա­նը, ա­մեն ինչ պարզ է. ըստ ստա­ցած զան­գե­րի` կապ ենք հաս­տա­տում շր­ջան­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ, ու­սում­նա­սի­րում ի­րա­վի­ճա­կը և ցու­ցա­բե­րում անհ­րա­ժեշտ ա­ջակ­ցու­թյուն՚։ Հու­մա­նի­տար օգ­նու­թյունն ա­ռա­ջին հեր­թին են­թադ­րում է այն, ինչն ա­ռա­ջին հեր­թին անհ­րա­ժեշտ է պա­տե­րազ­մի մի­ջով ան­ցած բնա­կիչ­նե­րին։ Մար­դա­սի­րա­կան ա­ռա­քե­լու­թյան մաս­նա­կից` ՙԴոկ­տոր Լի­զա՚ հիմ­նադ­րա­մի կայ­քէ­ջում թվարկ­վում է բա­րե­րար­նե­րի կող­մից Ար­ցա­խին փո­խանց­ված օգ­նու­թյան մի մա­սը։
Հու­լի­սի 24-ին Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը 617 ուխ­տա­վոր­նե­րի ու­ղեկ­ցել են Ա­մա­րաս վանք։ Հու­լի­սի 24-27-ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ՌԽՀ կող­մից ա­պա­հով­վել է Մար­տա­կեր­տի և Մար­տու­նու շր­ջան­նե­րում գյու­ղատն­տե­սա­կան և շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի անվ­տանգ կազ­մա­կեր­պու­մը։
Հու­լի­սի 26-ին ՌԽՀ սպա­նե­րի կող­մից ա­պա­հով­վել է Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի և Թա­ղա­վարդ հա­մայն­քի ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գի պրո­ֆի­լակ­տիկ աշ­խա­տանք­նե­րի անվ­տանգ ի­րա­կա­նա­ցու­մը։
Հու­լի­սի 27-ին Հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի սպա­նե­րը Խաչ­մաչ հա­մայն­քի հա­մար 1 դպ­րո­ցի ա­մա­ռա­յին ճամ­բա­րի մաս­նա­կից­նե­րի հետ անց են կաց­րել ին­տե­րակ­տիվ դաս՝ ՙՌու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան զին­ված ու­ժե­րի խա­ղա­ղա­րար ա­ռա­քե­լու­թյուն­նե­րը՚ թե­մա­յով։
Ռու­սա­կան ին­ժե­նե­րա­սակ­րա­վո­րա­յին խմ­բե­րը շա­րու­նա­կում են տե­ղան­քի և այլ օ­բյեկտ­նե­րի ա­կա­նա­զեր­ծու­մը, ինչ­պես նաև չպայ­թած ռազ­մամ­թեր­քի ոչն­չա­ցու­մը։ Ա­ռայ­սօր ստուգ­վել է 1900 շի­նու­թյուն, ա­վե­լի քան 657կմ ճա­նա­պարհ, մաքր­վել է 2201հա տա­րածք, հայտ­նա­բեր­վել և ոչն­չաց­վել է 25677 պայ­թյու­նավ­տանգ ա­ռար­կա։
ՌԽՀ Քա­ղա­քա­ցի­նե­րի ըն­դուն­ման կետ են դի­մել 3867 բնա­կիչ։ Ընդ­հա­նուր առ­մամբ, ՙթեժ գի­ծը՚ տե­ղաբ­նակ­նե­րից ստա­ցել է 1779 զանգ։