Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՄՍՄՆԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է. ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԲՈԼՈՐԸ. ՖՈՏՈՇԱՐՔ

Ալվարդ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Մար­տու­նու շր­ջա­նի Մսմ­նա գյուղն Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ադր­բե­ջա­նա­կան ԶՈՒ կող­մից են­թարկ­վել է ին­տեն­սիվ հր­թի­ռահ­րե­տա­կո­ծու­թյուն­նե­րի։ Բա­ցի տղա­մարդ­կան­ցից, գյու­ղի գրե­թե բո­լոր բնա­կիչ­նե­րը տար­հան­վել էին։ Պա­տե­րազ­մից հե­տո բո­լոր ըն­տա­նիք­նե­րը վե­րա­դար­ձան և սկ­սե­ցին վե­րա­կա­ռու­ցել ի­րենց կյան­քը։

Հրե­տա­կո­ծու­թյան հետևան­քով Մսմ­նա­յում վնաս­վել էր 8 տուն, ինչ­պես նաև տար­բեր շի­նու­թյուն­ներ ու գյու­ղի տն­տե­սու­թյու­նը։ Հա­մայնքն ու­նի դպ­րոց՝ 9 ա­շա­կեր­տով, բուժ­կետ, կենտ­րո­նաց­ված ջրա­մա­տա­կա­րա­րում, գոր­ծում են բջ­ջա­յին և ին­տեր­նետ կա­պը։ Մսմ­նա­յում բա­ցա­կա­յում է դե­պի շրջ­կենտ­րոն և Ստե­փա­նա­կերտ կա­նո­նա­վոր ուղևո­րա­փո­խադ­րում ի­րա­կա­նաց­նող հան­րա­յին տրանս­պոր­տը, չկա մթե­րա­յին խա­նութ։ Վե­րա­նո­րոգ­ման կա­րիք ու­նեն ճա­նա­պարհ­նե­րը։
Տե­ղա­հան­ված­նե­րին նաև Մսմ­նա­յում վե­րաբ­նա­կեց­նե­լու և բնա­կա­րա­նով ա­պա­հո­վե­լու հա­մար, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան բյու­ջեի մի­ջոց­նե­րով, ներ­կա­յում վե­րա­նո­րոգ­վում է գյու­ղի 14 ա­ռանձ­նա­տուն, ո­րից 4-ում աշ­խա­տանք­ներն ար­դեն ա­վարտ­վել են, ո­րոն­ցից մե­կում ար­դեն իսկ, տե­ղա­հան­ված ըն­տա­նիք է բնակ­վում։
Գյու­ղա­ցի­նե­րը ող­ջու­նում են Մսմ­նան տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րով բնա­կեց­նե­լու գոր­ծըն­թա­ցը և հույս ու­նեն, որ Մսմ­նա­յի բնակ­չու­թյու­նը կհա­մալր­վի ե­րի­տա­սարդ և բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րով։