[ARM]     [RUS]     [ENG]

ԻՎԱՆՅԱՆ. ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՐՈՎԻ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

 Տե­ղա­հան­ված մեր հայ­րե­նա­կից­նե­րին բնա­կու­թյան նոր հաս­ցե­նե­րով ա­պա­հո­վե­լու խնդ­րի վերջ­նա­կան կար­գա­վոր­ման հա­մար ակ­տիվ շինհ­րա­պա­րակ­նե­րի կա­րե­լի է հան­դի­պել հան­րա­պե­տու­թյան տար­բեր հատ­ված­նե­րում։

Աս­կե­րա­նի շր­ջա­նի Ի­վա­նյան հա­մայն­քում ըն­թա­ցող շի­նաշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քին ՙԱ­զատ Ար­ցախ՚-ը ծա­նո­թա­ցել է տե­ղում։

Բա­վա­կա­նին մեծ շինհ­րա­պա­րա­կի վե­րած­ված տա­րած­քում, զու­գա­հեռ աշ­խա­տում են մի քա­նի շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ո­րոնք նոր թա­ղա­մա­սի կա­ռուց­ման աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նում են հնա­րա­վո­րինս ա­րագ, տե­ղում աշ­խա­տող աշխ­ղեկ­նե­րի հա­վաստ­մամբ` փոր­ձում են ա­նել ա­մեն ինչ, որ­պես­զի նոր թա­ղա­մա­սը, որ­քան հնա­րա­վոր է, շուտ շա­հա­գործ­ման հան­ձն­վի։ Ա­սում են՝ ար­տա­կարգ ռե­ժի­մով ենք աշ­խա­տում։
Շի­նա­րա­րա­կան աշ­խա­տան­քի ըն­թաց­քի մա­սին խո­սե­լով, ՙՔա­րա­վան՚ ՍՊ ըն­կե­րու­թյան աշխ­ղեկ Կո­մի­տաս Հա­րու­թյու­նյանն ա­սաց.
- Մենք թիվ 1 և թիվ 2 շեն­քե­րի կա­ռուց­ման աշ­խա­տանք­ներն ենք ի­րա­կա­նաց­նում: Ներ­կա պա­հին կա­ռու­ցա­պատ­ման փու­լում ենք, 2-րդ շեն­քի բե­տո­նա­յին հիմ­քի և եր­կաթ­բե­տո­նե պա­տե­րի կա­ռուց­ման աշ­խա­տանք­ներն ար­դեն ա­վար­տել ենք, իսկ թիվ 1 շեն­քում պա­տի մո­նո­լիտ բե­տոն­նե­րի աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում։ Աշ­խա­տում ենք բարձր տեմ­պե­րով, ա­մեն մի շեն­քի վրա աշ­խա­տում է առն­վազն 5-6 պրո­ֆե­սիո­նալ մաս­նա­գետ։
Հա­րու­թյու­նյա­նի փո­խանց­մամբ` շինհ­րա­պա­րա­կի ի­րենց հատ­վա­ծում հիմ­նա­կա­նում աշ­խա­տում են ՀՀ-ից հրա­վիր­ված շի­նա­րար­ներ։
Լի­նե­լով շինհ­րա­պա­րա­կի տար­բեր հատ­ված­նե­րում, փոր­ձե­ցինք կա­տար­վող աշ­խա­տանք­նե­րի մա­սին խո­սել նաև այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի պա­տաս­խա­նա­տուն­նե­րի և շի­նա­րար­նե­րի հետ։
ՙՇին­վեր պլյուս՚-ի պա­տաս­խա­նա­տու շի­նա­րար­նե­րից Գնել Խուր­շու­դյա­նը, խո­սե­լով շի­նաշ­խա­տանք­նե­րի մա­սին նշեց.
-Եր­կաթ­բե­տո­նե պա­տե­րի լից­քի աշ­խա­տանք­ներն ա­վար­տել ենք, ծած­կի սա­լի հետ կապ­ված գոր­ծըն­թացն ենք ի­րա­կա­նաց­նում հի­մա, գործն ըն­թա­նում է շատ լավ, ոչ մի խո­չըն­դոտ չկա, կա­ռու­ցում ենք 4 հար­կա­նի շեն­քեր, որ­տեղ հար­կե­րից 3-ը լի­նե­լու են հիմ­նա­կան, իսկ յու­րա­քան­չյուր շեն­քում մեկ հարկ ծա­ռա­յե­լու է որ­պես ա­պաս­տա­րան։
Հատ­կաց­ված տա­րած­քում կա­ռուց­վող 15 շեն­քե­րում ի­րա­կա­նում ակ­տիվ աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում` շի­նա­նյու­թեր տե­ղա­փո­խող մե­քե­նա­ներն ի­րար հերթ չտա­լով շինհ­րա­պա­րա­կի այս կամ այն հատ­ված անհ­րա­ժեշտ շի­նա­նյու­թեր են բե­րում։
ՙՃան­շին՚ ըն­կե­րու­թյան ամ­րա­նա­գործ շի­նա­րար­նե­րից մե­կը մեծ ոգևո­րու­թյամբ ա­սաց, որ շի­նա­րար­նե­րով ա­նում են ա­մեն ինչ, որ­պես­զի կա­տա­րա­ծը ո­րո­կյալ լի­նի.
-Սի­րով ենք ա­նում մեր գոր­ծը, ո­րով­հետև աշ­խար­հի ա­մե­նա­բա­րի գոր­ծե­րից մեկն ենք կա­տա­րում։ Օ­ջախ ենք կա­ռու­ցում...
Շինհ­րա­պա­րա­կում մեր հա­ջորդ կան­գառն այն հատ­վա­ծում էր, որ­տեղ աշ­խա­տում են ե­ղեգ­նա­ձոր­ցի մեր հայ­րե­նա­կից­նե­րը։ Ու­րախ և աշ­խույժ տղա­նե­րը մեզ նկա­տե­լով ա­վե­լի ոգևոր­վե­ցին։ Խմ­բի տղա­նե­րի մի մասն աշ­խա­տում էր, իսկ եր­կու-ե­րեք հո­գի` ճաշ պատ­րաս­տում, և երբ մենք մո­տե­ցանք, ի­րար հերթ չտա­լով հրա­վի­րե­ցին ճա­շի։ Ան­կեղծ զրույ­ցի բռն­վե­ցինք տղա­նե­րի հետ: Ի­րա­կա­նում այլ զգա­ցո­ղու­թյուն է, երբ տես­նում ես, թե ինչ­պես են ի­րենց գործն այդ­պի­սի ոգևո­րու­թյամբ կա­տա­րում, այն էլ շոգ ե­ղա­նա­կին։
Խո­սե­լով ըն­թա­ցող աշ­խա­տանք­նե­րի մա­սին, տղա­նե­րից Գա­գիկ Մար­տի­րո­սյանն ա­սաց.
- Աշ­խա­տանք­ներն ըն­թա­նում են ի­րենց հու­նով, դեռ մի բան էլ ա­վե­լի։ Գոր­ծում ենք ամ­բողջ նե­րու­ժով, գե­ղե­ցիկ թա­ղա­մաս ենք կա­ռու­ցե­լու։
Ի­վա­նյան հա­մայն­քում կա­ռուց­վող նոր թա­ղա­մա­սը շա­հա­գործ­ման կհան­ձն­վի 2022թ.-ի սեպ­տեմ­բե­րին։