Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐՑԱԽՆ ՈՒՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ. ՓՈՐՁԱԳԵՏ

Ար­ցա­խի զբո­սաշր­ջու­թյան ո­լորտն ա­մեն դեպ­քում ու­նի զար­գա­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներ` չնա­յած պա­տե­րազ­մի հետևան­քով կորց­րածն ան­փո­խա­րի­նե­լի է: Մեզ հետ զրույ­ցում հա­մոզ­մունք հայտ­նեց ՙԱր­ցա­խի զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման գոր­ծա­կա­լու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան հիմ­նա­դիր Սեր­գեյ Շահ­վեր­դյա­նը։

Ո­լոր­տի փոր­ձա­գետ­նե­րի խոս­քով` պա­տե­րազ­մից հե­տո Ար­ցախ այ­ցե­լե­լու ցան­կու­թյուն ու­նե­ցող զբո­սաշր­ջիկ­նե­րի թի­վը մեծ է։ Չնա­յած ո­րո­շա­կի դժ­վա­րու­թյուն­նե­րին, այ­նու­հան­դերձ, այս տա­րի ևս, զբո­սաշր­ջա­յին հոս­քը դե­պի Ար­ցախ չի դա­դա­րել։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան զբո­սաշր­ջու­թյան վար­չու­թյան պետ Գևորգ Ա­ռա­քե­լյա­նը նշեց, որ ըն­թա­ցիկ տար­վա ա­ռա­ջին կի­սա­մյա­կում շուրջ 1400 զբո­սաշր­ջիկ է այ­ցե­լել Ար­ցախ։ Այդ թվում հաշ­վառ­ված չեն ներգ­նա զբո­սաշր­ջու­թյան ցու­ցա­նիշ­նե­րը, ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րը:
Ար­ցա­խի զբո­սաշր­ջա­յին նե­րու­ժը, ըստ Սեր­գեյ Շահ­վեր­դյա­նի, պետք է զար­գաց­նել հենց ներգ­նա տու­րիզ­մի շնոր­հիվ։ Փոր­ձա­գետն Ար­ցա­խի զբո­սաշր­ջա­յին կենտ­րոն­նե­րը դի­տար­կում է եր­կու խմ­բով:
Ա­ռա­ջի­նում, ըստ նրա, այն հան­րա­հայտ զբո­սաշր­ջա­վայ­րերն են, ո­րոնք Ար­ցա­խի դեմ ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի հետևան­քով այժմ գտն­վում են Ադր­բե­ջա­նի օ­կու­պաց­րած տա­րածք­նե­րում ՝ Տիգ­րա­կա­նա­կերտ, Տո­ղի Մե­լի­քա­կան ա­պա­րանք, Գտ­չա­վանք և, ի­հար­կե, Շու­շի։
-Սա­կայն ու­նենք նաև զբո­սաշր­ջա­վայ­րեր, որ­տեղ նախ­կի­նում քիչ էին այ­ցե­լու­թյու­նե­րը, բայց պա­կաս նշա­նա­կու­թյուն ու կարևո­րու­թյուն չու­նեն,-ա­սաց Սեր­գեյ Շահ­վեր­դյա­նը, ով այդ շար­քին է դա­սում Քո­լա­տա­կի Սբ. Հա­կո­բա վան­քը, Ու­լու­բա­բի ՙՊտ­կես­բերք՚ վա­նա­կան հա­մա­լի­րը, Մար­տու­նու շր­ջա­նի ՙԲռի Եղ­ցի՚ պատ­մամ­շա­կու­թա­յին հա­մա­լի­րը և այլ զբո­սա­վայ­րեր։
Ար­ցա­խում ՙՏր­տու՚ ար­շա­վա­կան ա­կում­բը կազ­մա­կեր­պում է ար­շա­վներ` ինչ­պես հայտ­նի զբո­սա­վայ­րեր, այն­պես էլ` նո­րե­րի բա­ցա­հայտ­ման նպա­տա­կով։
Շի­րա­կից Ար­տա­վազդ Բո­յա­ջա­նը, ար­դեն եր­րորդ տա­րին է այ­ցե­լում Ար­ցախ։ Զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տում մե­կու­կես տար­վա փորձ ու­նի։ Այս ըն­թաց­քում հասց­րել է շուր­ջը հա­մախմ­բել մարդ­կանց, ով­քեր ցան­կա­նում են լի­նել Ար­ցա­խում ու տես­նել ա­մե­նա­գողտ­րիկ վայ­րե­րը։
-Պա­տե­րազ­մից հե­տո,- ա­սում է,- շատ բան է փոխ­վել ի­րենց աշ­խա­տան­քում:- Մեր ա­կում­բի հիմ­նա­կան նպա­տա­կը ներգ­նա տու­րիզ­մի զար­գա­ցումն է, ո­րից հե­տո նպա­տակ ու­նեինք հան­րա­վո­րու­թյան դեպ­քում դր­սի զբո­սաշր­ջիկ­նե­րին ընդ­գր­կել ար­շա­վնե­րին, ո­րոնք ա­մեն­շա­բա­թյա պար­բե­րա­կա­նու­թյուն ու­նեն: Պա­տե­րազ­մից հե­տո, ար­դեն 7 քայ­լար­շավ ենք կազ­մա­կեր­պել,-ա­սաց Բո­յա­ջյա­նը:
Նրա խոս­քով, շատ փոքր շր­ջա­նակ­նե­րի էր հայտ­նի Կո­շիկ ա­նա­պա­տը, Հա­վապ­տուկ վանք կամ Ռու­զա­նի բեր­դը, Ե­րից­ման­կանց վան­քը։ Այժմ ար­շա­վա­կան ուղ­ղու­թյուն­նե­րից մեկն է դար­ձել նաև Պա­տա­րան, որն, ըստ մեր զրու­ցակ­ցի, հետ­պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում վե­րած­վել է զբո­սաշր­ջու­թյան կենտ­րո­նի։
Այդ մա­սին հա­վաս­տեց նաև Սեր­գեյ Շահ­վեր­դյա­նը, ով հա­վե­լեց, որ Ար­ցախն ու­նի զբո­սաշր­ջա­յին նոր կենտ­րոն­ներ, սա­կայն պե­տա­կան ո­րո­շա­կի ա­ջակ­ցու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյուն է զգաց­վում՝ ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­ման հա­մար։
Խո­սե­լով Մար­տա­կեր­տում ի­րա­կա­նաց­վող զբո­սաշր­ջա­յին ծրագ­րե­րի մա­սին, Ար­տա­վազդ Բո­յա­ջյա­նը նշեց, որ ճա­նա­պար­հի կա­ռու­ցու­մը կա­րող է ո­րո­շա­կիո­րեն խթա­նել Մար­տա­կեր­տի շր­ջա­նի վայ­րե­րը զբո­սաշր­ջիկ­նե­րին ա­վե­լի հա­սա­նե­լի դարձ­նե­լու հա­մար։ Ընդ ո­րում` այժմ էլ այդ ուղ­ղու­թյամբ շա­րու­նակ­վում են ար­շավ­ներ կազ­մա­կերպ­վել։ Մեր զրու­ցա­կիցն ըն­դգ­ծեց նաև, որ ի­րենց նպա­տա­կը ոչ միայն նոր վայ­րե­րի բա­ցա­հայ­տումն է Ար­ցա­խում, այլև նպաս­տե­լը քայ­լար­շա­վա­յին մշա­կույ­թի ձևա­վոր­մանն ու զար­գաց­մա­նը.
- Քայ­լար­շա­վը ոչ միայն գա­գաթ բարձ­րա­նալ է, այլև ի­րե­նից մի ամ­բողջ մշա­կույթ է ներ­կա­յաց­նում` քայ­լել շար­քով, պահ­պա­նել անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րը, միա­ժա­մա­նակ` վա­յե­լել բնու­թյու­նը։
Փոր­ձա­գետ­նե­րը հա­մոզ­ված են՝ Ար­ցա­խում առ­կա են զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման բո­լոր նա­խադ­րյալ­ներն ու դեռ չբա­ցաhայտ­ված շատ վայ­րեր։
ՙԱր­ցա­խի զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման գոր­ծա­կա­լու­թյուն՚ ՀԿ հիմ­նա­դիր Սեր­գեյ Շահ­վեր­դյա­նը վս­տա­հեց­նում է, որ զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար Ար­ցախն անվ­տանգ է, և հոր­դո­րում է` ցան­կու­թյան դեպ­քում ան­պայ­ման այ­ցե­լել։
Միա­ժա­մա­նակ` ՙՏր­տու՚ ար­շա­վա­կան ա­կում­բը քայ­լար­շա­վի սի­րա­հար­նե­րին ա­ռա­ջար­կում է միա­նալ օ­գոս­տո­սի 15 -ին դե­պի Կա­չա­ղա­կա­բերդ նա­խա­տես­վող ար­շա­վին։

Անահիտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ