Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԹԱՂԱՎԱՐԴ. ԵՐԿՈՒ ԿԵՍ՝ ՄԵԿ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

Թա­ղա­վարդ. եր­բեմ­նի ծաղ­կուն ու ա­պա­գա­յին հա­վա­տով նա­յող գյուղն այ­սօր եր­կու կես է դար­ձել՝ մե­կը հա­կա­ռա­կոր­դի հս­կո­ղու­թյան տակ, մյու­սը՝ կա­րո­տով հե­ռուն նա­յող։

Հա­մայն­քի ղե­կա­վար Օ­լեգ Հա­րու­թյու­նյա­նի հետ մեր զրույ­ցը գյու­ղի խն­դիր­նե­րի, մարդ­կանց ապ­րուս­տի մա­սին էր։ Դժ­վար է, բայց հո­ղը ուժ է տա­լիս ու ա­մուր ձգում է տի­րո­ջը, իսկ գյու­ղում ապ­րե­լու պայ­քա­րը գերբ­նա­կան է թվում, երբ խոր­քից ես տե­ղե­կա­նում պայ­ման­նե­րին և հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին։ Հա­կա­ռա­կոր­դի տե­սա­դաշ­տում Թա­ղա­վարդն /Թա­ղա­վարդ Կա­լե­րը/ իր կռիվն է տա­նում՝ դա­րա­վոր պատ­մու­թյու­նը շա­րու­նա­կե­լու հա­մար կռի­վը։
Թա­ղա­վարդ Կա­լե­րում պա­հի դրու­թյամբ փաս­տա­ցի բնակ­վում է 148 ըն­տա­նիք՝ 602 բնակ­չով։ Թա­ղա­վարդ­ցի­նե­րի վե­րա­դար­ձը շա­րու­նակ­վում է: Գյուղ են տե­ղա­փոխ­վել ևս 10 ըն­տա­նիք Թա­ղա­վար­դից, 4 ըն­տա­նիք Հադ­րու­թից, եր­կու ըն­տա­նիք Ջի­վա­նուց, եր­կու ըն­տա­նիք Հա­յաս­տա­նից։ Թշ­նա­մու կող­մում է մնա­ցել 190 տուն։ Թա­ղա­վար­դի 140 ըն­տա­նիք՝ 520 բնակ­չով, ա­ռայժմ գյու­ղից դուրս է՝ 80 ըն­տա­նիք Ստե­փա­նա­կեր­տում, 10 ըն­տա­նիք՝ Մար­տու­նիում, 3 ըն­տա­նիք՝ Ճար­տա­րում, 10 ըն­տա­նիք՝ Խնա­ծա­խում, մնա­ցա­ծը՝ ՀՀ-ում, ՌԴ-ում։ Հա­մայն­քի ա­վա­գա­նու ան­դամ­նե­րը մշ­տա­կան կապ են պա­հում բնա­կիչ­նե­րի հետ և հնա­րա­վո­րու­թյան սահ­մա­նում ձգ­տում օգ­նել։ Վեր­ջերս նոր եր­կու ըն­տա­նիք ՌԴ-ից վե­րա­դար­ձել են։ Ա­մեն վե­րա­դարձ հույ­սի նոր շող է տե­ղի բնա­կիչ­նե­րի հա­մար։
Գյու­ղում գոր­ծում է մեկ դպ­րոց, վար­չա­կան տա­րած­քում՝ նաև Կար­միր շու­կա­յի դպ­րո­ցը, ո­րի ու­սու­ցիչ­նե­րի, ա­շա­կերտ­նե­րի գե­րակ­շիռ մա­սը Թա­ղա­վար­դից են։ Թա­ղա­վար­դի դպ­րո­ցում 27 ա­շա­կերտ է սո­վո­րում՝ նախ­կին 52-ի փո­խա­րեն, մոտ 50 ըն­տա­նի­քի ե­րե­խա­ներ հա­ճա­խում են Կար­միր շու­կա­յի դպ­րոց՝ հաշ­վի առ­նե­լով ա­վե­լի մոտ գտն­վե­լու հան­գա­ման­քը։ Դպ­րո­ցա­կան շեն­քը կոս­մե­տիկ վե­րա­նո­րո­գել են, շու­տով կվե­րա­նո­րոգ­վի տա­նի­քը։ Ա­մեն ինչ ար­վում է, որ­պես­զի կր­թու­թյանն ուղղ­ված` բնա­կա­նոն, բա­վա­րար աշ­խա­տանք տար­վի։ Ա­շա­կերտ­նե­րի թի­վը վե­րա­դար­ձող­նե­րի շնոր­հիվ կա­վե­լա­նա. հա­մոզ­ված են։
Հա­մայն­քի հիմ­նա­կան խն­դի­րը մնում է անվ­տան­գու­թյու­նը, բայց ա­մեն ինչ ար­վում է, որ բնա­կիչ­նե­րին սպառ­նա­լիք չլի­նի։ Սա խոս­տա­նում են նաև տա­րած­քում ծա­ռա­յող և բարձ­րաս­տի­ճան ՊԲ սպա­նե­րը։
Բնա­կա­րան­նե­րի վե­րա­նո­րոգ­ման ուղ­ղու­թյամբ ին­տեն­սիվ աշ­խա­տանք է տար­վում։ Սկզ­բից` զոհ­ված, վի­րա­վոր զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րի, հե­տո՝ հա­մե­մա­տա­բար շատ վնաս­ված բնա­կա­րան­ներն են վե­րա­նո­րո­գում։ Գյու­ղի տնե­րի 90 տո­կո­սի պա­տու­հան­նե­րի ա­պա­կի­նե­րը փո­խել են։ Շի­նա­րա­րու­թյունն ի­րա­կա­նաց­նում է 6 շի­նա­րա­րա­կան ըն­կե­րու­թյուն: Աշ­խա­տանք­նե­րում ներգ­րավ­ված են նաև գյու­ղի բնա­կիչ­ներ։ Հրե­տա­կո­ծու­թյու­նից և ռմ­բա­կո­ծու­թյու­նից 145 տուն էր վնաս­վել, 5-ը վառ­վել է, 3-ը՝ հիմ­նո­վին ա­վեր­վել։ Մեկ տան տա­նիքն ար­դեն փոխ­վել է, մնա­ցել են ներ­քին հար­դար­ման աշ­խա­տանք­նե­րը, 2-ի նա­խագ­ծա­նա­խա­հաշ­վա­յին աշ­խա­տանք­նե­րը կա­տար­վել են, 5 ըն­տա­նի­քի հա­մար էլ` Թա­ղա­վար­դի 140 ըն­տա­նիք­նե­րի հա­մար Կար­միր շու­կա­յում հատ­կաց­ված տա­րած­քում նոր տուն կկա­ռուց­վի։
ՙ700հա գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հող ու­ներ մինչ պա­տե­րազ­մը Թա­ղա­վարդ հա­մայն­քը, ո­րից 600հա վա­րե­լա­հող, նաև 4հա խա­ղո­ղի, 70հա պտ­ղա­տու այ­գի լրի­վու­թյամբ գտն­վում է հա­կա­ռա­կոր­դի հս­կո­ղու­թյան տակ։ Չե­զոք գո­տու հետ 150հա հող է մնա­ցել ըն­դա­մե­նը։ Գո­նե ե­թե կա­րո­ղա­նանք 100հա մշա­կել, է­լի մի բան է։ 700հա ան­տառ­նե­րը, բո­լոր ե­կե­ղե­ցի­ներն ու սր­բա­վայ­րե­րը՝ նե­րա­ռյալ գե­րեզ­մա­նո­ցը, նույն­պես թշ­նա­մու ձեռ­քին են։ Միայն Չուր­վիշ մա­տուռն է մնա­ցել՝ ա­վեր­ված վի­ճա­կում՚,- շա­րու­նա­կում է ներ­կա­յաց­նել հա­մայն­քի ղե­կա­վա­րը։
Նրա խոս­քով` 230 գլուխ խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն ու­նի հա­մայն­քը՝ գո­մեշ ու կով, 20 գլուխ ոչ­խար, 200 գլուխ խոզ, 5000 թև թռ­չուն: Մսու­րա­յին պահ­ված­քով հնա­րա­վոր չէ ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վել։ Խոտ­հարք, վա­րե­լա­հող չու­նեն։ Ձմ­ռանն ա­նա­սուն­ներն ինչ­պես կպա­հեն՝ չգի­տեն։ Փոր­ձում են մեղ­վա­բու­ծու­թյամբ զբաղ­վել։ Ներ­կա­յաց­րել են մի քա­նի ծրագ­րեր՝ թռչ­նա­բու­ծու­թյան, խո­զա­բու­ծու­թյան և մեղ­վա­բու­ծու­թյան զար­գաց­ման հա­մար։
Թա­ղա­վար­դում ար­դեն լուծ­վել է ջրի խն­դի­րը։ Այ­սօր շուր­ջօ­րյա ջուր է ստա­նում հա­մայն­քը։ Աս­ֆալ­տա­պատ­վում և բա­րե­կարգ­վում են գյուղ բե­րող ու հա­մայն­քա­յին նշա­նա­կու­թյան ճա­նա­պարհ­ներն ու փո­ղոց­նե­րը։
ՙՄեր սր­բու­թյուն­նե­րը, մեր գե­րեզ­մա­նո­ցը գտն­վում են հա­կա­ռա­կոր­դի հս­կո­ղու­թյան տակ, ին­չը մեր մե­ծա­գույն ցավն է։ Գո­նե այն կա­րո­ղա­նա­յինք վե­րա­դարձ­նել՚,- ա­սում է Օ. Հա­րու­թյու­նյա­նը։
Բայց թա­ղա­վարդ­ցու մեջ հույ­սը միշտ ար­թուն է՝ մի օր գյուղն ա­զա­տագր­ված, բնա­կիչ­նե­րին՝ գյու­ղում հա­մախ­մբ­ված տես­նե­լու հույ­սը։