Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՍՐՏԱԲԱՆ Ա. ՄԱՂԱՔԵԼՅԱՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ Երևանի ՙՀերացի՚ թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի սրտաբան, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դասախոս Աշխեն Մաղաքելյանն Արցախի բնակչության շրջանում իրականացնում է անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ: ԱՀ առողջապահության նախարարի խորհրդական Մայա Ազատյանի փոխանցմամբ՝ Երևանից ժամանած սրտաբանը Ստեփանակերտում անվճար խորհրդատվություն և հետազոտություն է անցկացնում Հայ օգնության ֆոնդի և Արցախի առողջապահության նախարարության կողմից իրականացվող ՙԱրցախը մեզ է սպասում՚ ծրագրի շրջանակներում։

Նշենք, որ ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի նախաձեռնությամբ ձևավորված հասարակական խորհրդի կազմում ընդգրկված տարբեր հասարակական կազմակերպությունների, մասնագիտական միավորումների ջանքերով նախատեսվել են ծրագրեր, որոնք միտված են օժանդակել տեղի մասնագետների վերապատրաստման ու կրթման գործին, ինչպես նաև անվճար հիմունքներով կատարել հիվանդների ընդունելություն, վիրահատություններ, հետազոտություններ ոչ միայն Ստեփանակերտում, այլև շրջաններում։ Արցախի բուժհիմնարկներում նախօրոք կատարված ուսումնասիրությունների և դիտարկումների հիման վրա նախանշված ռազմավարությամբ պարբերաբար ԱՀ են այցելում ինչպես առանձին նեղ մասնագետներ, այնպես էլ մասնագիտական խմբեր, որոնք տեղում ցուցաբերում են անհրաժեշտ բուժօգնություն։ ԱՀ առողջապահության նախարարության կայքէջն էլ բնակչությանն իրազեկելու նպատակով նախօրոք տեղադրում է համապատասխան հայտարարություններ։
Ծննդով արցախցի սրտաբան Աշխեն Մաղաքելյանը միշտ էլ փափագել է իր մասնագիտական կարողություններով օժանդակել հայրենակիցներին։ ՙԱրցախը մեզ է սպասում՚ ծրագրի շրջանակներում բժիշկը մինչև օգոստոսի 14-ն անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ կիրականացնի Հանրապետական բժշկական կենտրոնում։ Արցախյան վերջին պատերազմն անդառնալի հետք թողեց մեր ազգաբնակչության շրջանում և սրտաբանական խնդիրներով հիվանդների թիվը բնականաբար աճեց։ Ա. Մաղաքելյանն արդեն հետազոտել է ավելի քան 250 քաղաքացու։ Կատարվել է նաև 100 էխոսրտագրություն, 20 հոլտեր-ԷՍԳ հետազոտություն։ Օրվա ընթացքում սրտաբանն ընդունում է 25-30 քաղաքացու։ Հիվանդները դիմում են հիմնականում սրտի իշեմիկ, զարկերակային հիպերտենզիա և սրտային հիվանդությունների խնդիրներով։ Դրանք էլ իրենց հերթին հետագայում կարող են սրտանոթային և կենտրոնական նյարդային համակարգի այլ հիվանդությունների պատճառ դառնալ։ Ուստի անհրաժեշտ է լինել զգոն, ժամանակին դիմել բժշկի, որ կանխարգելվեն սրտանոթային հիվանդություններն ու դրա բարդությունները: