ՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ
Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ
Շարունակվում են Մարտունի քաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Այս պահին ասֆալտապատվում է քաղաքի կենտրոնական` Գարեգին Նժդեհ փողոցը:
Զուգահեռ` եզրաքարերի տեղադրման և ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Վլադիկ Խաչատրյան փողոցում:
-Կատարվող աշխատանքները նախատեսում ենք ավարտել առաջիկա 15-20 օրվա ընթացքում: <<Ազատ Արցախ>>-ին տեղեկացրեց <<Ճանշին>> ՓԲԸ գլխավոր ինժեներ Արման Հայրապետյանը: