[ARM]     [RUS]     [ENG]

68000-ական դրամի աջակցությունն ավարտված է

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

 68000-ական դրամի չորսամսյա տրամադրումը բուռն քննարկումների տեղիք է տալիս  մեր հասարակության մեջ: Այժմ էլ տարբեր լրատվամիջոցներ` հանրությանը հայտնի և անհայտ,  հակասական տեղեկատվություն են տարածում: Ըստ որոշ աղբյուրների` աջակցությունը կերակարձգվի, մյուսներն էլ պնդում են, որ այն ավելի մեծ գումարով կտրվի: Այդ հարցի վրա որոշեցինք լույս սփռել` դիմելով ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Անի Թովմասյանին, ով հստակ ներկայացրեց.

<<Ծրագիրն ավարտված է: Ամփոփում և աշխատանքներ են իրականացվում ծրագրի շրջանակներում ի հայտ եկած խնդրահարույց հարցերը կարգավորելու, վճարելու այն քաղաքացիների աջակցության գումարները, ովքեր հանդիսանում են ծրագրի շահառու, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն օգտվել աջակցությունից: 68000 դրամի չափով աջակցության տրամադրումը չորսամսյա էր: Նոր ծրագրեր են քննարկվում: Հաստատվելու դեպքում պաշտոնապես կհայտարարենք>>:

Իհարկե, բնակչության համար 68000-ական դրամով տրվող աջակցությունը բավականին պահանջված էր, բայց այն չորսամսյա էր: