Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐՑԱԽՑԻՆ ԱՆԿՈՏՐՈՒՄ ՈԳՈՎ ՄՆՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՄՇԱԿԸ

Նանիկ ԱՂԱՍՅԱՆ

 Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մից հե­տո Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րից է տե­ղա­հան­ված բնա­կիչ­նե­րի բնա­կա­րա­նա­յին, զբաղ­վա­ծու­թյան, սո­ցիալ-կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րով ա­պա­հո­վու­մը։

Տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րին բնա­կա­րան է տրա­մադր­վում ոչ միայն քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տում, այլև Աս­կե­րա­նի, Մար­տու­նու, Մար­տա­կեր­տի շր­ջան­նե­րում։ Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Քո­լա­տակ գյուղն, ի դեմս բա­րե­րար, ար­մատ­նե­րով քո­լա­տակ­ցի Հայկ Մա­ղա­քե­լյա­նի, տե­ղա­հան­ված­նե­րին ևս ա­պա­հո­վում է նո­րա­կա­ռույց բնա­կա­րան­նե­րով և տան հա­մար անհ­րա­ժեշտ գույ­քով։ Այս­տեղ բնակ­վե­լու հա­մար ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն է տր­վում նաև զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րին։ Ներ­կա­յում Քո­լա­տակ գյուղն ու­նի վե­րաբ­նա­կեց­ված 12 ըն­տա­նիք՝ 19 ներ­կա­յաց­ված հայ­տից։
Քո­լա­տա­կի (ինչ­պես տե­ղա­ցի­ներն են ան­վա­նում) Նոր թա­ղա­մա­սում ենք։ Այս­տեղ նախ­կի­նում տի­րող լռու­թյա­նը փո­խա­րի­նել է մա­նուկ­նե­րի աղ­մու­կը, իսկ մե­ծա­հա­սակ­նե­րի մոտ աշ­խա­տան­քա­յին ե­ռու­զեռ է… ՙՄեկ ա­միս դեռ չկա, ինչ այս գյու­ղում ենք։ Ծրա­գիր ու­նենք մո­տա­կայ­քում հո­ղա­տա­րածք վերց­նել` ա­պա­գա­յում հո­ղա­գոր­ծու­թյամբ զբաղ­վե­լու հա­մար։ Ե­կած օր­վա­նից աշ­խա­տում ենք։ Ինչ­պես նախ­կի­նում Նոր Մա­րա­ղա­յում էինք պատ­րաստ­վում, այ­սօր էլ այս­տեղ, նույն ո­գով, պատ­րաստ­վում ենք ձմեռ­վան՚,-իր խոս­քում նշում է այժմ Քո­լա­տա­կի բնակ­չու­հի Հաս­միկ Բեգ­լա­րյա­նը։
Քո­լա­տա­կում, վե­րաբ­նակ­ված­նե­րի հա­վաստ­մամբ, ա­պա­հով­ված են մշ­տա­կան տաք և սա­ռը ջրով, է­լեկտ­րաէ­ներ­գիա­յով, հա­մա­ցան­ցով։ Միակ խն­դի­րը գյու­ղում գա­զա­մա­տա­կա­րար­ման բա­ցա­կա­յու­թյունն է, ո­րի պա­կասն զգում են նաև քո­լա­տակ­ցի­նե­րը։ Ընդ­հա­նուր առ­մամբ, գյու­ղի պայ­ման­նե­րի, հատ­կա­պես քո­լա­տակ­ցի­նե­րի մա­սին, բո­լորն էլ գո­հու­նա­կու­թյամբ են ար­տա­հայտ­վում։
Բնա­կիչ­նե­րը, կա­րե­լի է ա­սել, ար­դեն իսկ ին­տեգր­ված են գյու­ղին. ո­մանք գյու­ղում ար­դեն աշ­խա­տանք ու­նեն, ո­մանք ծրա­գիր ու­նեն սկ­սե­լու ի­րենց սե­փա­կան բիզ­նե­սը, մյուս­ներն էլ զբաղ­վում են այ­գե­գոր­ծու­թյամբ, թռչ­նա­բու­ծու­թյամբ, իսկ բան­ջա­րա­բոս­տա­նա­յին կուլ­տու­րա­նե­րի մշակ­մամբ զբաղ­վում են գրե­թե բո­լո­րը։ ՙՊա­տե­րազ­մից կրած բո­լոր ար­հա­վիրք­ներն ան­տե­սե­լով՝ ար­ցախ­ցին ի­րեն բնո­րոշ կամ­քով՝ այ­սօր էլ ա­մուր է, ա­րա­րող, միշտ ան­կոտ­րում ո­գով մնում է նույն մշա­կը՝ կառ­չած իր հո­ղին՚,- նշում է Սվետ­լա­նա Բաղ­րյա­նը։
Հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցանք զրու­ցե­լու վե­րաբ­նա­կիչ­նե­րի մի մա­սի հետ։ Նրանք բո­լո­րը կա­րո­տով և մեծ թա­խի­ծով էին հի­շում ի­րենց բնա­կա­վայ­րե­րը։ Իսկ մեր այն հար­ցին, թե ՙի՞նչ են կորց­րել, թո­ղել ի­րենց նախ­կին բնա­կա­վայ­րե­րում՚` բո­լո­րի պա­տաս­խա­նը մեկն էր. ՙՄեր էս­չանք զո­հե­րի քշ­տէն՝ վեշ­մին պէն՚։