Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՇԱ­ՐՈՒ­ՆԱԿ­ՎՈՒՄ Է ՏՐԱ­ՄԱԴՐ­ՎԵԼ ՍԵՊ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 2-Ի ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ ՆԱ­ԽԱ­ՏԵՍ­ՎԱԾ ԴՐԱ­ՄԱ­ԿԱՆ Օ­ԺԱՆ­ԴԱ­ԿՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ հի­շար­ժան օ­րե­րի կա­պակ­ցու­թյամբ սահ­ման­ված սո­ցիա­լա­կան ո­րոշ խմ­բե­րին տր­վող միան­վագ դրա­մա­կան օգ­նու­թյան վճա­րում­նե­րը շա­րու­նակ­վում են։

ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և միգ­րա­ցիա­յի նա­խա­րա­րու­թյան ՙՄիաս­նա­կան սո­ցիա­լա­կան ծա­ռա­յու­թյուն՚ գոր­ծա­կա­լու­թյան պետ Սու­րեն Աս­լա­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ Սեպ­տեմ­բե­րի 2-ի՝ ԼՂՀ հռ­չակ­ման օր­վա կա­պակ­ցու­թյամբ հան­րա­պե­տու­թյու­նում սեպ­տեմ­բե­րի 3-ից սկս­ված է ա­ռան­ձին խմ­բե­րին տրա­մադր­վող միան­վագ դրա­մա­կան օգ­նու­թյան գոր­ծըն­թա­ցը։ Այդ նպա­տա­կով պետ­բյու­ջեից հատ­կաց­վել է 93 մլն 37 հազ. դրամ։ Ո­րոշ­ման հա­մա­ձայն՝ ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան ժա­մա­նակ զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րը կս­տա­նան 16-հա­զա­րա­կան դրամ, Ար­ցա­խյան գո­յա­մար­տի հաշ­ման­դամ զին­ծա­ռա­յող­նե­րը՝ 10-հա­զա­րա­կան դրամ, Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի հաշ­ման­դամ­նե­րը և նրանց հա­վա­սա­րեց­ված ան­ձինք` 16-հա­զա­րա­կան դրամ, նույն պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րը և նրանց հա­վա­սա­րեց­ված ան­ձինք՝ 13-հա­զա­րա­կան դրամ, իսկ Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում զոհ­ված­նե­րի ըն­տա­նիք­նե­րին և այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նի ԽՍՀՄ մե­դա­լա­կիր­նե­րին կհատ­կաց­վի 11-հա­զա­րա­կան դրամ։ Մեր զրու­ցակ­ցի պար­զա­բան­մամբ` կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ կա­տար­ված ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, գու­մար­ներ են հատ­կաց­վե­լու նաև ԱՀ պաշտ­պա­նու­թյան ժա­մա­նակ, ինչ­պես նաև ծա­ռա­յո­ղա­կան կամ պաշ­տո­նեա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լիս զոհ­ված (մա­հա­ցած) և հետ­մա­հու ՙՄար­տա­կան խաչ՚ 1-ին և 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նով պարգևատր­ված ան­ձանց ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րին։ Այդ ա­ռու­մով 40-հա­զա­րա­կան դրամ կհատ­կաց­վի 323 հո­գու։ Ո­րոշ­ման մեկ այլ փո­փո­խու­թյամբ՝ ՙՄար­տա­կան խաչ՚ 1-ին և 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նով պարգևատր­ված և ԱՀ պաշտ­պա­նու­թյան ժա­մա­նակ, ինչ­պես նաև ծա­ռա­յո­ղա­կան կամ պաշ­տո­նեա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լիս զոհ­ված (մա­հա­ցած) ան­ձանց ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րը ևս կս­տա­նան 40-հա­զա­րա­կան դրամ։ Այդ ա­ռու­մով դրա­մա­կան օգ­նու­թյուն կս­տա­նան 4 հո­գի։ Բա­ցի դրա­նից 50-հա­զա­րա­կան դրամ կս­տա­նան Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մար­զի ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի մար­զա­յին խոր­հր­դի 20-րդ գու­մար­ման ար­տա­հերթ նս­տաշր­ջա­նին և 1991թ. սեպ­տեմ­բե­րի 2-ին Ստե­փա­նա­կեր­տում գու­մար­ված Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մարզ­խոր­հր­դի և Շա­հու­մյա­նի շրջ­խոր­հր­դի միա­ցյալ նիս­տին մաս­նակ­ցած 28 պատ­գա­մա­վոր։
Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի և Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում զոհ­ված­նե­րի ըն­տա­նիք­նե­րի այն ան­դամ­նե­րը, ով­քեր ու­նե­ցել են եր­կու զոհ՝ միան­վագ դրա­մա­կան օգ­նու­թյան ի­րա­վունք ու­նեն սահ­ման­ված չա­փի կրկ­նա­պա­տի­կի, իսկ ե­րեք զոհ ու­նե­ցող­նե­րը՝ ե­ռա­պա­տի­կի չա­փով։
Մեր զրու­ցակ­ցի խոս­քով՝ ԱՀ մշ­տա­կան հաշ­վա­ռում ու­նե­ցող ան­ձանց դրա­մա­կան օ­ժան­դա­կու­թյու­նը նշա­նակ­վում է հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րի վար­չա­կազ­մե­րի (Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի) սո­ցիա­լա­կան հար­ցե­րով զբաղ­վող հա­մա­պա­տաս­խան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի կող­մից՝ անհ­րա­ժեշտ փաս­տաթղ­թեր ներ­կա­յաց­նե­լու դեպ­քում։ Դրա­մա­կան օգ­նու­թյուն ստա­նա­լու հա­մար անհ­րա­ժեշտ է ներ­կա­յա­նալ անձ­նագ­րով կամ ան­ձը հաս­տա­տող այլ փաս­տաթղ­թով։ Վճա­րում­ներն ի­րա­կա­նաց­վում են ՙԱր­ցախ­փոստ՚ ՓԲԸ¬ի կա­պի բա­ժան­մունք­նե­րում, իսկ շր­ջան­նե­րում՝ հա­մա­պա­տաս­խան շր­ջա­նա­յին մաս­նա­ճյու­ղե­րի մի­ջո­ցով։ Ար­ցա­խի վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս մնա­ցած բնա­կա­վայ­րե­րի բնա­կիչ­ներն ի­րենց հա­սա­նե­լիք դրա­մա­կան օգ­նու­թյու­նը կս­տա­նան Ար­ցախ­բան­կի մաս­նա­ճյու­ղե­րից, ին­չի հա­մար անհ­րա­ժեշտ է անձ­նագ­րով ներ­կա­յա­նալ Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում գոր­ծող մաս­նա­ճյու­ղեր:
Ընդ­հա­նուր առ­մամբ, դրա­մա­կան օգ­նու­թյուն կս­տա­նա 5735 հո­գի։