[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հան­րա­յին ծա­ռա­յու­թյան մա­սին ԱՀ օ­րեն­քի 28-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն՝ հան­րա­յին ծա­ռա­յող­նե­րը և բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նա­տար ան­ձինք պար­տա­վոր են բա­ցա­ռա­պես ծա­ռա­յո­ղա­կան նպա­տակ­նե­րով օգ­տա­գոր­ծել ի­րենց գոր­ծու­նեու­թյան առն­չու­թյամբ տրա­մադր­ված նյու­թա­տեխ­նի­կա­կան, ֆի­նան­սա­կան և տե­ղե­կատ­վա­կան մի­ջոց­նե­րը, պե­տա­կան այլ գույ­քը։ Նկա­տի ու­նե­նա­լով, որ օ­րեն­սդ­րա­կան հի­շյալ պա­հան­ջի ոչ պատ­շաճ կա­տար­ման կա­պակ­ցու­թյամբ հան­րու­թյան շր­ջա­նում պար­բե­րա­բար հն­չում են ո­րո­շա­կի մտա­հո­գու­թյուն­ներ, Հան­րա­յին ծա­ռա­յու­թյան մա­սին օ­րեն­քի 28-րդ հոդ­վա­ծով նա­խա­տես­ված վե­րոգ­րյալ պար­տա­վո­րու­թյան խախտ­ման դեպ­քե­րը բա­ցա­հայ­տե­լու և դրանց ար­ձա­գան­քե­լու նպա­տա­կով, ԱՀ դա­տա­խա­զու­թյան հա­մա­պա­տաս­խան ստո­րա­բա­ժա­նումն ի­րա­կա­նաց­նե­լու է զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րի և սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի մշ­տա­դի­տար­կում, ինչ­պես նաև բա­վա­րար հիմ­քե­րի առ­կա­յու­թյան դեպ­քում գոր­ծադ­րե­լու է պե­տու­թյան գույ­քա­յին շա­հե­րի պաշտ­պա­նու­թյան ողջ գոր­ծի­քա­կազ­մը։
Պե­տա­կան բո­լոր մար­մին­նե­րի ղե­կա­վար­նե­րին կոչ ենք ա­նում վե­րահս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նել ստո­րա­դաս հան­րա­յին ծա­ռա­յող­նե­րի կող­մից օ­րեն­քի ու­ժով ստանձ­նած պար­տա­կա­նու­թյուն­նե­րի պատ­շաճ կա­տա­րումն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով՝ խախ­տում­ներ թույլ տա­լու դեպ­քում կի­րա­ռե­լով կար­գա­պա­հա­կան ներ­գոր­ծու­թյան մի­ջոց­ներ։