[ARM]     [RUS]     [ENG]

500.000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից օգտվելու համար դիմումները պետք է հանձնվեն մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը

ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորված և ամբուլատոր պայմաններում բուժում ստացած անձինք ՀՀ կառավարության կողմից սահմանված 500.000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումները հանձնեն հանձնաժողովին մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը: Հիշեցնենք, որ ծրագրի մեկնարկը տրվել էր, սույն թվականի հուլիսի 5-ին:
Դրամական օգնություն ստանալու համար շահառուները կարող են դիմել ԱՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտացված հանձնաժողովին կամ զանգահարել գերատեսչության թեժ գիծ՝ 30-03 կարճ համարին:
 
[ԱՀ առողջապահության նախարարություն]