Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՁԱ­ԽՈՂ­ՎԱԾ ԾՐԱ­ԳԻ՞Ր

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

Ըն­թա­ցիկ տար­վա սկզ­բին պե­տու­թյան կող­մից ե­րաշ­խա­վոր­ված անվ­ճար բժշ­կա­կան օգ­նու­թյան՝ 2006թ. գոր­ծող ծրա­գի­րը են­թարկ­վել էր լրամ­շակ­ման։ Ապ­րի­լի սկզ­բից մեկ­նար­կել էր նոր ծրա­գիր՝ շա­հա­ռու­նե­րի ցան­կի ու մա­տուց­վող ծա­ռա­յու­թյուն­նե­րի ընդ­լայն­մամբ։ Ծրագ­րում նե­րառ­վել էին նաև ստո­մա­տո­լո­գիա­կան մի շարք ծա­ռա­յու­թյուն­ներ։

Հա­մա­ձայն կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­ման՝ անվ­ճար ստո­մա­տո­լո­գիա­կան ծա­ռա­յու­թյու­նից օգտ­վե­լու ի­րա­վունք ու­նեն ե­րեք խմ­բե­րի հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող­նե­րը, մինչև 18 տա­րե­կան ան­ձինք, ա­ռանց ծնո­ղա­կան խնամ­քի մնա­ցած 18-23 տա­րե­կան քա­ղա­քա­ցի­նե­րը, բազ­մա­զա­վակ ծնող­նե­րը, 63 տա­րին լրա­ցած և ա­վե­լի բարձր տա­րի­քի քա­ղա­քա­ցի­նե­րը, զին­ծա­ռա­յող­նե­րը և նրանց ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը։ Ցու­ցա­կում նե­րառ­ված էին նաև ԱՀ սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյան ժա­մա­նակ զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րը, փր­կա­րա­րա­կան ծա­ռա­յող­նե­րը և նրանց ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը, ինչ­պես նաև 2020թ. սեպ­տե­բե­րի 27-ին Ադր­բե­ջա­նի կող­մից Ար­ցա­խի դեմ սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով մշ­տա­կան բնա­կու­թյան վայ­րից տե­ղա­հան­ված­նե­րը, ան­հայտ կո­րած ու գե­րե­վար­ված ան­ձանց ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րը և այլն: Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան պա­տաս­խա­նա­տու­ներն ա­ռանձ­նա­հա­տուկ շեշ­տադ­րու­մով էին խո­սում անվ­ճար ստո­մա­տո­լո­գիա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­սին, նա­խա­րար Մ. Հայ­րի­յա­նը հան­դի­պել էր մայ­րա­քա­ղա­քում գոր­ծող ա­տամ­նա­բու­ժա­կան կլի­նի­կա­նե­րի ղե­կա­վար­նե­րին, քն­նար­կել ծրագ­րի գոր­ծարկ­ման հետ կապ­ված հար­ցե­րը։ Նա նշել էր, որ յու­րա­քան­չյուր ա­տամ­նա­բու­ժա­կան ծա­ռա­յու­թյուն, ո­րից սո­ցիա­լա­կան այս կամ այն խմ­բում ընդգրկված քա­ղա­քա­ցին օգտ­վե­լու է, ամ­բող­ջո­վին ֆի­նան­սա­վոր­վե­լու է պե­տու­թյան կող­մից՝ ա­ռանց մեկ ան­ձի հա­մար նա­խա­տես­ված որևէ սահ­մա­նա­փա­կում­նե­րի։ Բարձ­րա­ձայն­վել էր նաև, որ պետ­պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում ա­ռա­ջարկ­ված գրե­թե բո­լոր գնե­րը հա­վա­սա­րեց­ված են գոր­ծող մաս­նա­վոր կլի­նի­կա­նե­րի գնե­րին։ Նա­խա­րա­րը նույ­նիսկ հա­վաս­տիաց­րել էր, որ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում կե­րա­մի­կա­յի (ա­տա­մի ար­հես­տա­կան պսակ) անվ­ճար տրա­մադ­րում դեռևս չկա,սա­կայն այդ ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­ներ են տար­վում։
Պետք է ա­սել, որ ծրագ­րի մեկ­նար­կը հու­սադ­րող էր. աշ­խա­տանք­նե­րում ընդգրկվե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն էր հայտ­նել մայ­րա­քա­ղա­քի ա­տամ­նա­բու­ժա­րան­նե­րի մեծ մա­սը, իսկ շա­հա­ռու­նե­րի ցան­կի ընդ­լայ­նումն էլ հնա­րա­վո­րու­թյուն էր ստեղ­ծել հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյան նշա­նա­կա­լի մա­սին անվ­ճար օգտ­վե­լու այդ ծա­ռա­յու­թյուն­նե­րից։ Չան­ցած մի քա­նի ա­միս, սա­կայն, նկատ­վել է, որ ա­տամ­նա­բու­ժա­րան­նե­րում սկ­սել են խու­սա­փել շա­հա­ռու­նե­րին գրան­ցե­լուց, բուժ­ման ըն­թաց­քի մեջ գտն­վող հի­վանդ­նե­րը կար­ծես մատն­վել են մո­ռա­ցու­թյան, ին­չի հետևանք­ներն, ան­կաս­կած, կա­րող են ա­վե­լի թանկ նս­տել թե հի­վան­դի, թե բու­ժող բժշ­կի վրա։
2 ժամ­կե­տա­յին զի­ծա­ռա­յող ու­նե­ցող Ան­նա Բար­խու­դա­րյա­նի խոս­քով՝ ծրագ­րի մա­սին լսե­լուց հե­տո դի­մել է ստո­մա­տո­լո­գիա­կան կլի­նի­կա, հեր­թագր­վել, սկ­սել բու­ժում­նե­րը, ո­րոնք սա­կայն, կի­սատ են մնա­ցել։ ՙԲու­ժող բժիշ­կը զան­գե­րիս սկզ­բում չէր պա­տաս­խա­նում, հե­տո ին­քը զան­գեց և ա­սաց, որ ո­րոշ խն­դիր­ներ կան նյու­թե­րի հետ կապ­ված, շու­տով կսկ­սեն կան­չել հի­վանդ­նե­րին։ Հե­տո կան­չե­ցին և ա­ռա­ջար­կե­ցին վճա­րել ծա­ռա­յու­թյուն­նե­րի դի­մաց՝ հե­տո վե­րա­դարձ­նե­լու պայ­մա­նով։ Ա­սա­ցին, որ պե­տու­թյու­նը փո­ղը չի փո­խան­ցում։ Գի­տեք, թե որ­քան թանկ ար­ժեն այդ ծա­ռա­յու­թյուն­նե­րը, բայց վճա­րել եմ՝ հա­վա­տա­լով իմ բժշ­կին, հի­մա սպա­սում եմ՚, -մեզ հետ զրույ­ցում ա­սել է Ան­նան՝ հրա­ժար­վե­լով նշել ա­տամ­նա­բու­ժա­րա­նի ա­նու­նը։ Հադ­րու­թից տե­ղա­հան­ված Ար­մի­նե Չի­լին­գա­րյանն էլ մինչև օրս սպա­սում է, որ կկան­չեն ու ժա­մա­նա­կա­վոր պլոմ­բը կփո­խա­րի­նեն մշ­տա­կա­նով։ Երկ­րորդ կար­գի հաշ­ման­դամ Ա­րամ Հա­րու­թյու­նյանն էլ շատ գոհ է իր բժշ­կից, ով անվ­ճար կա­տա­րել է բո­լոր բու­ժում­նե­րը, սա­կայն խոս­տո­վա­նել, որ վնա­սով է աշ­խա­տում, իր գր­պա­նից է վճա­րե­լու այդ բուժ­ման հա­մար։
Մենք փոր­ձե­ցինք նախ լսել ա­տամ­նա­բու­ժա­րան­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին։ Մայ­րա­քա­ղա­քի ՙԴեն­տել դեն­տաքս գրուպ՚, ՙՄար­գա­րյան՚, ՙԱ­վա­նե­սյան՚ և մի քա­նի այլ կլի­նի­կա­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ զրույ­ցում պարզ­վեց, որ ծա­ռա­յու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­ման կար­գից դժ­գոհ են ոչ միայն շա­հա­ռու­նե­րը, այլև ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցող­նե­րը։ Նրանք չժխ­տե­ցին, որ անվ­ճար ա­տամ­նա­բու­ժա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման ըն­թաց­քում ա­ռա­ջա­ցած դժ­վա­րու­թյուն­նե­րը պայ­մա­նա­վոր­ված են ոչ կա­նո­նա­վոր ֆի­նան­սա­վոր­մամբ։ ՙՄայ­րա­քա­ղա­քի ա­տամ­նա­բու­ժա­կան կլի­նի­կա­նե­րի մեծ մասն աշ­խա­տում է նո­րա­գույն սար­քա­վո­րում­նե­րով, ձեռք են բեր­վում բա­վա­կան թանկ նյու­թեր, ո­րոնք ներ­կր­վում են հիմ­նա­կա­նում եվ­րո­պա­կան եր­կր­նե­րից, որ­տեղ վեր­ջին տա­րի­նե­րին ո­լոր­տում կտ­րուկ թան­կա­ցում­ներ են նկատ­վում։ Այս ա­մե­նը հաշ­վի առ­նե­լով՝ որ­քան էլ մենք ըմ­բռ­նու­մով մո­տե­նանք պե­տու­թյան գեր­ծան­րա­բեռն­վա­ծու­թյա­նը, չենք կա­րող աշ­խա­տել ինք­ներս մեզ վնա­սե­լով,-նշեց կլի­նի­կա­նե­րից մե­կի ղե­կա­վա­րը։ -Մենք ըն­դա­ռա­ջում ենք մեր հի­վանդ­նե­րին՝ որ­քա­նով նե­րում են մեր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Ե­թե պե­տու­թյու­նը ծրա­գիրն ամ­բող­ջու­թյամբ ֆի­նան­սա­վո­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն չու­ներ, կա­րե­լի էր նա­խօ­րոք ա­սել, որ բնակ­չու­թյան սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ու ա­ռան­ձին խմ­բե­րին անվ­ճար տրա­մադր­վող ստո­մա­տո­լո­գիա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի մի մա­սը հատ­կաց­վե­լու է հա­մավ­ճա­րի սկզ­բուն­քով՝ ար­տո­նյալ պայ­ման­նե­րով, որ­տեղ պե­տու­թյան մաս­նակ­ցու­թյան մա­սը կկազ­մի, ա­սենք, ընդ­հա­նուր գնի 60-70 %-ը, կա­րե­լի էր նաև այլ՝ աշ­խար­հում վա­ղուց ըն­դուն­ված ու ար­դա­րաց­ված մե­թոդ­ներ գոր­ծի դնել՚։
Մենք նաև փոր­ձե­ցինք խնդ­րի հետ կապ­ված պար­զա­բա­նում­ներ ստա­նալ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նից, մա­նա­վանդ՝ հի­շյալ ծրագ­րի մեկ­նար­կին ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի պե­տա­կան ա­ռող­ջա­պա­հա­կան գոր­ծա­կա­լու­թյան պետ Ռու­զան­նա Հով­հան­նի­սյա­նը հատ­կան­շել էր, որ պատ­րաս­տա­կամ են՝ հան­րու­թյա­նը տե­ղյակ պա­հել պետ­պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում անվ­ճար ստո­մա­տո­լո­գիա­կան, ինչ­պես նաև այլ բուժ­ծա­ռա­յու­թյուն­նե­րից օգտ­վե­լու պե­տու­թյան կող­մից սահ­ման­ված ըն­թա­ցա­կար­գե­րի, ար­տո­նու­թյուն­նե­րի մա­սին:
Ցա­վով պետք է նշենք, որ մեր բո­լոր զան­գերն ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նում հիմ­նա­կա­նում ան­պա­տաս­խան մնա­ցին։ Օ­րեր ա­ռաջ ԱՆ պե­տա­կան ա­ռող­ջա­պա­հա­կան գոր­ծա­կա­լու­թյան պետ Ռ. Հով­հան­նի­սյա­նը լսեց մեզ ու, վկա­յա­կո­չե­լով իր գերզ­բաղ­վա­ծու­թյու­նը, խոս­տա­ցավ հետ զան­գել։ Մի քա­նի օր անց նա­խա­րա­րի հետ կապ­վե­լու մեր փոր­ձը նույն­պես չհա­ջող­վեց, ըն­դու­նա­րա­նի աշ­խա­տակ­ցու­հին խոս­տա­ցավ խնդ­րի մա­սին հի­շեց­նել ՊԱԳ պե­տին։ Հնա­րա­վոր է նաև՝ խն­դի­րը ԱՆ տի­րույ­թից դուրս է, ա­մեն դեպ­քում, պար­զա­բա­նում­նե­րից խու­սա­փելն ա­ռա­վել քան տա­րօ­րի­նակ է։