Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԳՆԱՃԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ՚ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Ալիսա ՍԱՐԳՍՅԱՆ

Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նի տն­տե­սա­գի­տա­կան բլո­կի ու­սա­նող­նե­րի, ինչ­պես նաև՝ բու­հի պրո­ֆե­սո­րա­դա­սա­խո­սա­կան կազ­մի հա­մար ՙԳնա­ճի վրա ազ­դող գոր­ծոն­նե­րը՚ թե­մա­յով դա­սա­խո­սու­թյուն է կար­դա­ցել Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի Նո­րա­րա­րու­թյան տն­տե­սա­գի­տու­թյան ամ­բիո­նի վա­րիչ, տն­տե­սա­գի­տա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Ա. Մար­կո­սյա­նը։

Դա­սա­խո­սու­թյա­նը ներ­կա են ե­ղել բու­հի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի նա­խա­գահ, տ.գ.դ., պրո­ֆե­սոր Հ. Թոք­մա­ջյա­նը, պրո­ռեկ­տոր Ռ. Ա­վա­գյա­նը, Հա­մա­հա­մալ­սա­րա­նա­կան ին­ժե­նե­րա­կան է­կո­նո­մի­կա­յի և ագ­րո­բիզ­նե­սի ամ­բիո­նի վա­րի­չի պաշ­տո­նա­կա­տար Լ.Հա­րու­թյու­նյա­նը։
Ա. Մար­կո­սյանն ուն­կն­դիր­նե­րին ներ­կա­յաց­րել է, թե ինչ է գնա­ճը, դրա հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րի ման­րա­մասն նկա­րագ­րու­թյու­նը, թե ինչ ազ­դե­ցու­թյուն և հետևանք­ներ է ու­նե­նում այն բնակ­չու­թյան ապ­րե­լա­կեր­պի ո­րա­կի վրա՝ զու­գա­հե­ռա­կան­ներ անց­կաց­նե­լով ՀՀ-ի, ԱՀ-ի և տար­բեր եր­կր­նե­րի միջև։
Պրո­ֆե­սորն անդ­րա­դար­ձել է այն հար­ցե­րին, թե ինչ­պես են հաշ­վար­կում գնա­ճը և ինչ­պես կա­րե­լի է զս­պել այն։ Խո­սե­լով գնա­ճի վրա ազ­դող գոր­ծոն­նե­րից և դրանց հետևան­քով ա­ռա­ջա­ցող խն­դիր­նե­րից՝ Ա. Մար­կո­սյանն ա­ռա­ջար­կել է նաև լուծ­ման ու­ղի­ներ:
Ըստ բա­նա­խո­սի` ներ­կա­յումս գնաճն ա­մե­նա­ցա­վոտ և վտան­գա­վոր գոր­ծըն­թաց­նե­րից մեկն է, ո­րը բա­ցա­սա­բար է ազ­դում տն­տե­սա­կան հա­մա­կար­գի վրա. ՙՑան­կա­ցած երկ­րի տն­տե­սա­կան զար­գաց­ման կա­յու­նու­թյու­նը խա­թա­րում է նաև գնա­ճի գոր­ծըն­թա­ցը, ուս­տի պետք է հաշ­վի առ­նել տա­րա­ծաշր­ջա­նա­յին բա­ղադ­րի­չը և ել­նել տն­տե­սա­կան զար­գաց­ման հա­մար ռիս­կե­րի հաշ­վեկշ­ռից։ Հարցն այն է նաև, թե ինչ­պես պետք է խու­սա­փել գնա­ճից։ Բարձր գնա­ճի պայ­ման­նե­րում դժ­վար է գործ­նա­կան ո­րո­շում­ներ կա­յաց­նել, ա­վե­լի դժ­վար է եր­կա­րա­ժամ­կետ ներդ­րում­ներ կա­տա­րել: Ժա­մա­նա­կա­կից մար­դը, ով ցան­կա­նում է ի­րա­կա­նաց­նել նմա­նա­տիպ ծրագ­րեր, պետք է տի­րա­պե­տի ֆի­նան­սա­կան ո­րո­շա­կի նր­բու­թյուն­նե­րի՝ նախ ու­սում­նա­սի­րի մի­ջազ­գա­յին փոր­ձը և ա­ռաջ շարժ­վի հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյան օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րով, - նշել է իր խոս­քում Ա. Մար­կո­սյա­նը։
Դա­սա­խո­սու­թյունն ա­վարտ­վել է թե­մա­յի շուրջ մաս­նա­կից­նե­րի հար­ցադ­րում­նե­րով, ո­րոնց պրո­ֆե­սո­րը պա­տաս­խա­նել է հան­գա­մա­նա­լից։