[ARM]     [RUS]     [ENG]

ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ

 

 

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Բազ­մա­թիվ ու բազ­մաբ­նույթ ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան ծրագ­րե­րի կող­քին ԱՀ ՙՄայ­րու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը նաև բա­րե­գոր­ծա­կան հան­րօ­գուտ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի հե­ղի­նակ է։ Ար­դեն Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մից հե­տո կազ­մա­կեր­պու­թյու­նը ձեռ­նա­մուխ է ե­ղել սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րին օգ­նե­լու ու սա­տա­րե­լու գոր­ծին։

Հա­վա­տա­րիմ մնա­լով իր որ­դեգ­րած ՙԲա­րու­թյու­նը սահ­ման­ներ չու­նի՚ կար­գա­խո­սին` ՙՄայ­րու­թյուն՚-ը, կր­կին իր շուրջն հա­մախմ­բե­լով բա­րի կամ­քի տեր մարդ­կանց, փոր­ձում է փոքր ու մեծ ծրագ­րեր կյան­քի կո­չե­լով նո­րաց­ված խն­դիր­նե­րին լու­ծում գտ­նել՝ սե­փա­կան լու­ման ներդ­նե­լով։ Միայն այս վեր­ջին մի քա­նի ամս­վա ըն­թաց­քում, հա­մա­գոր­ծակ­ցե­լով կազ­մա­կեր­պու­թյան վա­ղե­մի բա­րե­կամ, ՀՀ Վա­նա­ձոր քա­ղա­քի բնա­կիչ, պա­հես­տա­զո­րի սպա Է­դուարդ Ա­միր­խա­նյա­նի հետ, մոտ հինգ տոն­նա բան­ջա­րե­ղեն է հասց­վել Ստե­փա­նա­կերտ և բա­ժան­վել վեր­ջին պա­տե­րազ­մի հետևան­քով տե­ղա­հան­ված բնա­կիչ­նե­րին` բազ­մա­զա­վակ, սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով, զոհ­ված և հաշ­ման­դամ դար­ձած զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րին։ Ի դեպ, Է. Ա­միր­խա­նյա­նի ու ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ նա­խա­գահ Հ. Մի­քա­յե­լյա­նի հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը սկիզբ է ա­ռել 88-ի երկ­րա­շար­ժի օ­րե­րին, երբ նա մեկ­նել էր Վա­նա­ձոր` իր մաս­նակ­ցու­թյու­նը բե­րե­լու ա­ղե­տից տու­ժած­նե­րին օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու գոր­ծում։ Տա­րի­ներ ի վեր այդ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը տար­բեր դրսևո­րում­ներ է ու­նե­ցել։ Ներ­կա­յումս նրանք կր­կին միա­վո­րել են հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը պա­տե­րազ­մից տու­ժած­նե­րին ձեռք հասց­նե­լու հա­մար։
Էդ. Ա­միր­խա­նյա­նը, ով բան­ջա­րա­բոս­տա­նա­յին կուլ­տու­րա­նե­րի ըն­տա­նե­կան բիզ­նես ու­նի, իր ե­կամ­տից ո­րո­շել է բա­ժին հա­նել ար­ցախ­ցի­նե­րին, նրան է միա­ցել նաև ըն­կե­րը՝ գոր­ծա­րար Գե­ղամ Ա­սո­յա­նը։ Ար­դեն հա­րյու­րից ա­վե­լի ըն­տա­նիք­ներ օգ­նու­թյուն են ստա­ցել բա­րե­րար­նե­րից։ Իսկ Էդ. Ա­միր­խա­նյա­նի դուստ­րը՝ Հռիփ­սի­մե Ա­միր­խա­նյա­նը, ով ՙԵ­րի­տա­սար­դու­թյան հզո­րա­ցում և կա­ռու­ցում՚ ՀԿ ղե­կա­վարն է, ու­ղար­կել է հա­գուստ` տե­ղա­հան­ված­նե­րին բա­ժա­նե­լու հա­մար։
Հ. Մի­քա­յե­լյա­նի հա­մոզ­մամբ` այդ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը լի­նե­լու է շա­րու­նա­կա­կան, նրանք ի­րենց պարտքն են հա­մա­րում ա­ջակ­ցել օգ­նու­թյան կա­րիք ու­նե­ցող հայ­րե­նա­կից­նե­րին։
Վեր­ջերս ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ վար­չու­թյան ան­դամ­նե­րը բա­րե­գոր­ծա­կան ա­ռա­քե­լու­թյամբ ե­ղան Մար­տու­նու շր­ջա­նի Թա­ղա­վարդ գյու­ղում։ Այդ բա­րե­գոր­ծա­կան ակ­ցիա­յին միա­ցել է մեր հայ­րե­նա­կից, ա­մե­րի­կաբ­նակ նկար­չու­հի Ար­մի­նե Մի­քա­յե­լյա­նը։ Նա Թա­ղա­վար­դի դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րի ու ու­սու­ցիչ­նե­րի հա­մար ու­ղար­կել է գրե­նա­կան պի­տույք­ներ:
ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ-ի կող­մից դպ­րո­ցին նվիր­վել է է­լեկտ­րա­կան ջե­ռոց` տեխ­նո­լո­գիա ա­ռար­կա­յի ու­սու­ցումն ար­դյու­նա­վետ կազ­մա­կեր­պե­լու հա­մար։ Ջերմ ու ան­կեղծ զրույ­ցի ըն­թաց­քում դպ­րո­ցա­կան­նե­րը նշե­ցին, որ շատ են ու­զում կա­րի մե­քե­նա ու­նե­նալ… Կար­ծում ենք` կգտն­վեն բա­րի կամ­քի տեր մար­դիկ, ո­րոնք կկա­տա­րեն սահ­մա­նա­պահ գյու­ղի ա­շա­կերտ­նե­րի ցան­կու­թյու­նը։ Ի դեպ, նրանք նաև հա­մա­կարգ­չի կա­րիք ու­նեն։
ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ-ի կող­մից դպ­րո­ցի գրա­դա­րա­նին տրա­մադր­վե­ցին տաս­նյակ գր­քեր, իսկ բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րին՝ հա­գուստ։ Լսե­լով դպ­րո­ցի ու­սու­ցիչ­նե­րին ու ա­շա­կերտ­նե­րին, ով­քեր ի­րենց հու­զող բազ­մա­թիվ խն­դիր­նե­րի վրա հրա­վի­րե­ցին ՙՄայ­րու­թյան՚ պա­տաս­խա­նա­տու­նե­րի ու­շադ­րու­թյու­նը` կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ Հ. Մի­քա­յե­լյա­նը խոս­տա­ցավ պատ­կան մար­մին­նե­րի մի­ջամ­տու­թյամբ ու ա­ջակ­ցու­թյամբ գտ­նել նրանց հու­զող հար­ցե­րի պա­տաս­խա­նը։