Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿԼԻՆԻ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Ստե­փա­նա­կեր­տի Մես­րոպ Մաշ­տոց փո­ղո­ցում կա­ռուց­վող ավ­տո­կա­յա­նա­տե­ղի­նե­րը լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում են ճար­տա­րա­պե­տա­կան նոր­մե­րին։ Այս մա­սին ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի թղ­թակ­ցի հետ զրույ­ցում ա­սաց քա­ղա­քա­պե­տա­րա­նի Ճար­տա­րա­պե­տու­թյան և քա­ղա­քա­շի­նու­թյան բաժ­նի պետ Սեյ­րան Սա­ֆա­րյա­նը՝ նշե­լով, որ նման ավ­տո­կա­յա­նա­տե­ղի­ներ նա­խա­տես­վում են նաև Ադ. Ի­սա­կով, Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի, Ա. Մա­նու­կյան, Հ. Թու­մա­նյան փո­ղոց­նե­րում։

-Չա­փում­ներն ար­վում են ըստ տե­ղան­քի։ Հաշ­վի են առն­վում քա­ղա­քի ճար­տա­րա­պե­տա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը։ Ա­ռա­վե­լա­գույն ար­դյու­նա­վե­տու­թյամբ օգ­տա­գործ­վում է տա­րած­քը, պահ­պան­վում են ծա­ռե­րը,- պար­զա­բա­նում է մեր զրու­ցա­կի­ցը՝ ըն­դգ­ծե­լով, որ հնա­րա­վո­րինս հաշ­վի է առն­վել ինչ­պես հե­տիոտ­նա­յին ա­զատ ան­ցու­դար­ձի, այն­պես էլ հե­տա­գա­յում խո­չըն­դոտ­նե­րից խու­սա­փե­լու հան­գա­ման­քը։
Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տի տե­ղա­կալ Ռա­դի Աբ­րա­հա­մյանն էլ նշեց, որ մայ­րա­քա­ղա­քում նման գր­պա­նիկ-ավ­տո­կա­յա­նա­տե­ղի­նե­րի կա­ռուց­ման աշ­խա­տանք­ներ վա­ղուց էին նա­խա­տես­ված, սա­կայն հայտ­նի հան­գա­մանք­նե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ հա­մա­վա­րակ, պա­տե­րազմ, ա­նընդ­հատ հե­տաձգ­վում էին։
Նրա պար­զա­բան­մամբ՝ մայ­րա­քա­ղա­քում տրանս­պոր­տա­յին հոս­քով պայ­մա­նա­վոր­ված, խցա­նում­նե­րից հնա­րա­վո­րինս խու­սա­փե­լու հա­մար շի­նաշ­խա­տանք­նե­րի մեկ­նար­կը տր­վեց սեպ­տեմ­բե­րի սկզ­բին։
-Շի­նաշ­խա­տանք­նե­րի դան­դաղ ըն­թաց­քը պայ­մա­նա­վոր­ված է մայ­րա­քա­ղա­քում երթևե­կու­թյու­նը չխա­թա­րե­լու հան­գա­ման­քով,- ա­սաց Ռ. Աբ­րա­հա­մյա­նը՝ նշե­լով, որ Մաշ­տոց փո­ղո­ցում շի­նաշ­խա­տանք­ներն ա­վար­տին կհասց­վեն մեկ ամ­սից։
Դրանք ի­րա­գործ­վում են քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան պատ­վե­րով։ Ֆի­նան­սա­վո­րու­մը կա­տար­վում է պե­տա­կան բյու­ջեից։ Կա­պա­լա­ռուն ՙԿա­պա­վոր՚ ՍՊ ըն­կե­րու­թյունն է։
-Այս պա­հի դրու­թյամբ մայ­թե­րի քանդ­ման ու եզ­րա­քա­րե­րի տե­ղադր­ման աշ­խա­տանք­ներն են ըն­թա­նում,- ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի թղ­թակ­ցին տե­ղե­կաց­րեց ԱՀ Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ճա­նա­պար­հա­շի­նու­թյան բաժ­նի պետ Մհեր Համ­բար­ձու­մյա­նը։
Ճար­տա­րա­պե­տու­թյան և Քա­ղա­քա­շի­նու­թյան բաժ­նի պետ Ս. Սա­ֆա­րյա­նի խոս­քով՝ մայ­րա­քա­ղա­քի վեր­գետ­նյա ու ստոր­գետ­նյա ան­ցում­նե­րով հա­տա­կա­գիծն այս պա­հին ա­նա­վարտ է։
-Հետ­պա­տե­րազ­մյան ժա­մա­նա­կաշր­ջա­նի ա­վե­լի կարևոր ու ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րը լու­ծե­լուց հե­տո կվե­րա­դառ­նանք հա­տա­կագ­ծի թե­մա­յին։ Ո­րո­շա­կի հա­մադ­րում­ներ կա­տա­րե­լով մեզ տր­ված հա­տա­կագ­ծի ա­ռա­ջար­կին՝ ի­րա­կա­նաց­նում ենք այն­պի­սի նա­խագ­ծեր, ո­րոնք կընդ­հան­րաց­վեն գլ­խա­վոր հա­տա­կագ­ծի հետ նաև,- հա­վե­լեց Ս. Սա­ֆա­րյա­նը։