Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄ` ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ԲՆԱԿՎԱՐՁԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

 Պա­տե­րազ­մի հետևան­քով ա­նօթևան մնա­ցած մեր հայ­րե­նա­կից­ներն այ­սօր ցա­վա­լիո­րեն բազ­մա­թիվ խն­դիր­նե­րի ա­ռաջ են կանգ­նած, ո­րոն­ցից, երևի, ա­մե­նաա­ռօ­րեա­կա­նը բնակ­վարձն է:

Պա­տե­րազ­մից հե­տո հան­րա­յին մշ­տաքն­նարկ­ման թե­մա է դա, քա­նի որ ո­րոշ տան­տե­րեր ար­հես­տա­կա­նո­րեն բարձ­րաց­նում են բնակ­վար­ձը, ին­չը, բնա­կա­նա­բար, ա­ռանց այն էլ դժ­վա­րու­թյուն­նե­րի ա­ռաջ հայ­տն­ված մեր հայ­րե­նա­կից­նե­րի հա­մար բեռ է: Ե­թե հա­մե­մա­տե­լու լի­նենք պա­տե­րազ­մից ա­ռաջ ե­ղա­ծի հետ, ա­պա, կա­րե­լի է ա­սել, եր­կա­կի, ե­ռա­կի են հի­մա բարձ­րա­ցել բնակ­վար­ձե­րը, ին­չը կապ­ված է մեծ պա­հան­ջար­կի հետ:

ԱՀ Կա­ռա­վա­րու­թյունն ի­րա­կա­նաց­նում է սուբ­սի­դա­վո­րում` մար­տի 4-ին ըն­դուն­ված (N 193) ո­րոշ­ման հի­ման վրա: Ո­րոշ­ման հա­մա­ձայն` Ստե­փա­նա­կեր­տում 1-սե­նյա­կա­նոց բնա­կա­րա­նի հա­մար տրա­մադր­վում է 40 հա­զար դրամ, 2-սե­նյա­կա­նո­ցի հա­մար` 50 հա­զար, 3-սե­նյա­կա­նո­ցի հա­մար` 60 հա­զար դրամ, 4-սե­նյա­կա­նո­ցի հա­մար` 70 հա­զար, 5 և ա­վե­լի սե­նյակ­նե­րի հա­մար` 80 հա­զա­րի չա­փով: Շր­ջան­նե­րում 1 սե­նյա­կի հա­մար` 30 հա­զար, 2 սե­նյա­կի հա­մար` 40, 3 սե­նյա­կի հա­մար` 50, 4 սե­նյա­կի հա­մար` 60, 5 և ա­վե­լի սե­նյակ­նե­րի հա­մար` 70 հա­զար դրամ:
ԱՀ Տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րու­թյան Քա­ղա­քա­ցիա­կան պաշտ­պա­նու­թյան և զո­րա­հա­վա­քա­յին նա­խա­պատ­րաստ­ման բաժ­նի պետ Հայկ Հա­կո­բյա­նը, ում ղե­կա­վա­րած բա­ժի­նը պա­տե­րազ­մից հե­տո հիմ­նա­կա­նում այս հար­ցե­րով է զբաղ­վում, ներ­կա­յաց­նում է ման­րա­մաս­ներ բնակ­վար­ձի սուբ­սի­դա­վոր­ման, առ­կա խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ. ՙՍկզբ­նա­կան փու­լում քա­ղա­քա­ցի­նե­րի հետ բա­վա­կա­նին ար­դյու­նա­վետ աշ­խա­տում էինք, ա­ռանց խո­չըն­դոտ­նե­րի պայ­մա­նագ­րե­րը կնք­վում էին, հա­մա­րյա շու­կա­յա­կան ար­ժեք­նե­րով էինք ի­րա­կա­նաց­նում վար­ձա­կա­լու­թյու­նը: Հե­տո, սա­կայն, ո­րոշ խն­դիր­ներ ա­ռա­ջա­ցան. տան­տե­րե­րից ո­րոշ­նե­րը պայ­մա­նագ­րե­րը խզում են` տար­բեր պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­ներ ա­ռաջ բե­րե­լով, ո­րից հե­տո նո­րից պայ­մա­նա­գիր կն­քե­լու հայտ են ներ­կա­յաց­նում, ի­հար­կե, բա­ցի ո­րոշ­ման հա­մա­ձայն տր­վող գու­մա­րից, տե­ղա­հան­ված մեր հայ­րե­նա­կից­նե­րից պա­հան­ջե­լով լրա­ցու­ցիչ` ա­վե­լի մեծ գու­մար՚: Այն հար­ցին, թե հնա­րա­վո՞ր է վե­րահս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նել, ո­րոշ մե­խա­նիզմ­ներ կի­րա­ռել` խն­դիրն օ­րեն­քի դաշտ բե­րե­լու հա­մար, բաժ­նի պա­տաս­խա­նա­տուն պար­զա­բա­նում է. ՙԿա Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան նոր ո­րո­շում, ըստ ո­րի` վար­ձավ­ճա­րը տրա­մադր­վե­լու է ա­վե­լի բարձր շու­կա­յա­կան գնով, 1 քառ. մետ­րի ար­ժե­քը լի­նե­լու է 1200 դրամ: Ի­րա­կա­նաց­վե­լու է գնա­հա­տում, այ­նու­հետև վե­րահս­կո­ղու­թյուն է լի­նե­լու, որ­պես­զի բա­ցի ըստ պայ­մա­նագ­րի տրա­մադր­վող գու­մա­րի չա­փից, տան­տե­րը ի­րա­վունք չու­նե­նա լրա­ցու­ցիչ գու­մար վերց­նել: Ո­րո­շու­մը խախ­տող ան­ձինք կեն­թարկ­վեն կար­գա­պա­հա­կան տույ­ժի: Ար­վե­լու է հնա­րա­վոր ա­մեն ինչ, որ տան­տե­րը և տե­ղա­հան­ված ըն­տա­նի­քը վար­ձավ­ճա­րի ա­ռու­մով առն­չու­թյուն չու­նե­նան: Տան­տե­րը պայ­մա­նա­գիր է կն­քում կա­ռա­վա­րու­թյան հետ, կա­ռա­վա­րու­թյու­նը` տե­ղա­հան­ված ըն­տա­նի­քի հետ: Այդ ա­մե­նը կի­րա­կա­նաց­վի ո­րո­շու­մը հաս­տատ­վե­լուց ան­մի­ջա­պես հե­տո՚:
Պա­տե­րազ­մից հե­տո, թվում է, ա­վե­լի սր­տա­ցավ ու կա­րե­կից վե­րա­բեր­մունք պի­տի ու­նե­նանք մեկս մյու­սի հան­դեպ, բայց կա հո­գե­բա­նա­կան խն­դիր` օգ­տա­գոր­ծել ա­մեն տե­սա­կի ՙսո­ղանցք՚ սե­փա­կան գր­պա­նը լց­նե­լու հա­մար: Ի­հար­կե, վատ դեպ­քե­րը շատ ա­վե­լի ճչան են լի­նում, բայց, ինչ­պես զրու­ցա­կիցս է ա­վե­լաց­նում, կան նաև շատ օ­րի­նա­կե­լի դեպ­քեր, երբ տան­տե­րը ոչ թե բարձ­րաց­նում է վար­ձավ­ճա­րը, այլ, ընդ­հա­կա­ռա­կը` տե­ղա­հան­ված ըն­տա­նի­քին օգ­նե­լու հա­մար նույ­նիսկ վար­ձը նվա­զեց­նում է:
Օ­րեն­քը` օ­րենք, բայց մի՞­թե այս ի­րա­վի­ճա­կում չար­ժե մարդ­կա­յին բա­րե­խիղճ ո­րակ­նե­րով ա­ռաջ­նորդ­վել, զգալ դի­մա­ցի­նի ցավն ու օգ­նու­թյան ձեռք մեկ­նել: